o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

04.06.2020 10:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համոզմամբ՝ Հայաստանը կանգնած է մեծ աղետի եզրին, և հայտնվել ենք պատմական նշանակության իրավիճակում, ուստի, որպեսզի վաղը չանիծենք մեր բախտը, որ ներկա գործընթացների լուռ հետևորդն ենք եղել, պետք է գնալ կոնկրետ գործողությունների։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ առողջապահական համակարգը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ երկրի վարչապետն էլ չգիտես, թե ում ականջների համար հայտարարում է, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն զարգացումները վերցնել իրենց հսկողության տակ։

«Փաստ». Թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է

Ըստ Ֆարմանյանի՝ երանի թե ստեղծված իրավիճակում հնարավոր լիներ վերլուծել և հասկանալ, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, թեև դա այդքան կարևոր չէ, որքան ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալը։

«Առողջապահական համակարգի կոլապսն ու տասնյակ-հազարավոր գերվտանգավոր դեպքերը մեր քթի տակ են, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ ջերմությունով գնում են, նրանց չեն ընդունում հիվանդանոցներում։ Սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակում Կառավարությունը փոխարենը փող գտնելու՝ թիթեռ է նկարում։ Ամենակարևորը, որի միասին չի խոսվում, դա այն է, որ մենք կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և մեր արտաքին սպառնալիքները որևէ մեկը չի չեղարկել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Ֆարմանյանի խոսքով՝ ունենք կառավարություն, որն ապացուցել է, որ ի վիճակի չէ կառավարել համավարակը, սրան զուգահեռ՝ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ։

«Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը, սա այն հարցերի հարցն է, որից պետք է գալ՝ որպես իրավիճակի լուծման բանալի»,- ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը փախչում է իրականությունից և գերադասում հավատալ այն աղմուկին, որը ստեղծված է ֆեյսբուքյան տիրույթում։

Ինչ վերաբերում է այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանի հայտնած տեղեկությանը, որ իրականությանը չհամապատասխանող պատկեր իրեն ներկայացնելու համար ինքը կոշտ զրույց է ունեցել Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանապետի հետ, Սամվել Ֆարմանյանը նկատեց.

«Այն ղեկավարը, որ հայտարարում է, թե կոշտ զրույց է ունեցել իր ենթակաների հետ, պետք է րոպե առաջ այդ աթոռին չլինի։ Ո՞ւմ ականջների համար ես հայտարարում, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն վերահսկելու. թշնամին ինչպե՞ս է ընկալելու քո հայտարարությունը։ Փաշինյանի քաղաքական հիգիենային հակասող ընկալումներում բոլորը մեղավոր են՝ իր ենթակաները, այսօր էլ պարզվեց՝ ժողովուրդը։ Օրինակ՝ այսօր, երբ երկիրն այս իրավիճակում է, և ոստիկանությունը, տեսնում ենք՝ ինչ վիճակում է, առավոտյան քրոջս աղջկան և փեսային կանչել են ոստիկանություն և ասել՝ բացատրություն տուր՝ արդյո՞ք մորդ կաշառք ես տվել դիպլոմների միջուկ ստանալու համար։ Ավելի պարզ ցուցիչ, որ մենք աղետից հինգ պակաս իրավիճակում իրականության զգացողությունը կորցրած և անպատասխանատու իշխանություն ունենք, լինել չի կարող»։

Որպես ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ՝ Ֆարմանյանն առաջարկում է.

«Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է թողնի ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց դա պետք է ձևակերպվի ոչ թե՝ որպես տապալման հետևանք, այլ՝ ծառայի իր նպատակին։ Երկու տարբերակ կարող է լինել՝ կամ փոխվարչապետները վերցնում են պատասխանատվությունը, կամ խորհրդարանական մեծամասնությունն է կայացնում քաղաքական որոշում։ Օրակարգ պետք է ձևավորվի հետևյալի շուրջ՝ բացառել ագրեսիան Հայաստանի և Արցախի ուղղությամբ, թույլ չտալ սոցիալ-տնտեսական աղետ, առողջապահական համակարգի կոլապսի բացառում։ Սա պետք է լինի միջանկյալ կառավարություն, որը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА