o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բռնությունը ոչինչ չի տալիս, բայց այնքան բան է տանում». Հռոմի պապը Ջորջ Ֆլոյդի սպանությունը «ողբերգական» է որակել

04.06.2020 14:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Բռնությունը ոչինչ չի տալիս, բայց այնքան բան է տանում». Հռոմի պապը Ջորջ Ֆլոյդի սպանությունը «ողբերգական» է որակել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն արձագանքել է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությանը, որը երկրով մեկ բողոքի զանգվածային ակցիաների պատճառ է դարձել ու հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրել:

Ինչպես հայտնում  է cnn.com-ը, կաթոլիկների հոգևոր առաջնորդը Ֆլոյդի մահը «ողբերգական» է որակել՝ ընդգծելով, որ մեծ անհանգստությամբ է հետևում այս օրերին Միացյալ Նահանգներում կատարվող իրադարձություններին:

«Միացյալ Նահանգների սիրելի քույրեր և եղբայրներ, մեծ անհանգստությամբ եմ հետևում անցած օրերին ձեր հասարակությունում նկատվող սոցիալական անհանգստությանը, որը սկսվել է Ջորջ Ֆլոյդի ողբերգական սպանությունից հետո: Ընկերներ, մենք չենք կարող հանդուրժել կամ աչք փակել ռասիզմի և խտրականության ցանկացած դրսևորման նկատմամբ ու պետք է  պաշտպանենք յուրաքանչյուր մարդկային սուրբ կյանք: Միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ վերջին օրերին տեղի ունեցած բռնությունը ինքնակործանարար է և ինքնապարտվելի: Բռնությունը ոչինչ չի տալիս, բայց այնքան բան է տանում»,-ասել է հովվապետը:

Պոնտիֆիկոսն ընդգծել է, որ աղոթում է Ֆլոյդի և ռասիզմի մեղքի պատճառով իրենց կյանքերը կորցրած զոհերի հոգիների հանգստության համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Լիբիայում տիրող բռնությունը

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Բողոքի ցույցեր են ընթանում շուրջ 140 քաղաքներում․ԱՄՆ-ի արդեն 21 նահանգում անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է Ազգային գվարդիան։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА