o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիմակ կրելու անհեթեթ որոշումը չի կարող նվազեցնել վիրուսը. Անհարժեշտ է արև և մաքուր օդ. Համաճարակաբան

04.06.2020 14:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դիմակ կրելու անհեթեթ որոշումը չի կարող նվազեցնել վիրուսը. Անհարժեշտ է արև և մաքուր օդ. Համաճարակաբան

Ինչպես ավելի վաղ` երեկ երեկոյան տեղեկացանք պարետատունն ունի նոր որոշում, այն է` բաց տարածքներում այսուհետ պարտադիր կերպով դիմակ կրել: Շատերի կարծիքով նմանօրինակ որոշումը կարող է ճակատագրական լինել, առաջացնելով որոշակի առողջական խնդիրներ, իսկ ահա շատերն էլ արդեն իսկ ունեն բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք պարտադիր դիմակ կրելու ֆոնին կարող են առավել մեծ վտանգների առաջ կանգնեցնել:

Արա, լավ, ինչքա՞ն ա տեւելու էս դիմակահանդեսը. Կեցցե՜ դնչկալի բիզնեսը. Գեւորգ Պետրոսյան

Այս մասին Iravunk.com-ը զրուցեց համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով:

Գրիգոր Գրիգորյանի խոսքով` այն միջոցները, որոնք այսօր կիրառում է ՀՀ Կառավարությունը գիտականորեն հիմնավորված չէ, և այդօրինակ որոշումները ծառայում են միմիայն իշխանությունների քաղաքական նպատակներին: Մեր զրուցակցի խոսքով` բաց տարածքներում դիմակ կրելն ընդհանրապես համաճարակաբանական տեսանկյունից հիմնավորված չէ, և հանգեցնում է ոչ միայն թթվածնային քաղցի, այլև առաջացնում է մի շարք այլ հիվանդություններ, կախված սեռից, տարիքից և այլն:

Համաճարակաբանի կարծիքով այսօր վիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցը իմունիտետի բարձրացումն է, սակայն իմունիտետի բարձրացման համար անհրաժեշտ է արև և մաքուր օդ: Գրիգոր Գրիգորյանի խոսքով` կարանտինի ընթացքում ,երբ մարդիկ տնային պայմաններում էին աշխատում մեծ իմունիտետի կորուստ ունեցան:

Մեր զրուցակիցը նշում է, որ այս անհեթեթ որոշումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ վիրուսի նվազման վրա: Կորոնավիրուսը չի ներկայացնում այն վտանգը, ինչպես ներկայացվում է այսօր:

Iravunk.com-ի այն հարցին, թե իշխանություններն ինչո՞ւ էին նախկինում պնդում, որ դիմակ կրելն անօգուտ և վնասակար է ,իսկ ահա հիմա ստիպում դիմակ կրել, և չկրելու դեպքում տուգանում, Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ չկա ցանկություն իշխանությունը զավթած խմբի անհեթեթությունները մեկնաբանելու: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ իշխանությունները հայի գոյաբանական թշնամիներն են, և ամեն կերպ փորձում են հայ հասարակությանը վերացնել: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА