o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեղինակած օրենքի նախագիծը չընդունվեց, որով, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ

04.06.2020 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հեղինակած օրենքի նախագիծը չընդունվեց, որով, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ:

«Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել

ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունեց՝ ստանալով 27 «կողմ» 82 «դեմ» ձայներ:

Նախագծով,  առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ: Այս առաջարկը քվեարկությամբ ստացավ 85 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներ: Այսպիսով նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА