o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան

04.06.2020 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան

Ներքաղաքական կյանքի,պարետի նոր որոշումների և այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց քաղաքագետ Մենուա Հարությունյանի հետ:

Հրապարակ. Նիկոլն իմքայլական պատգամավորների «սեւ ցուցակն» ուղարկում է արխիվ

- Պարոն Հարությունյան, պարետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարեց, որ այսուհետ հանրային բոլոր բաց տարածքներում պարտադիր պետք է դիմակ կրել: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

-  Նախ պետք է նշել, որ համավարակին Նիկոլն ու իր թայֆեն շատ անլուրջ են վերաբերվում, դրանով իսկ հասարակությանը դնելով անհարմար իրավիճակում: Մարդիկ անգամ չհասկացան կորոնավիրուսը վտանգավոր է, թե՞ ոչ: Նիկոլը փաստացի անլրջացրեց վիրուսի դեմ պայքարը,անլջացնելով նաև ժողովրդի ընկալումները:Նիկոլ Փաշինյանն իրեն շատ այլ սխալներ թույլ տվեց,օրինակ` քայլեր չձեռնարկեց անգամ այս իրավիճակում հասարակությանը համախմբել, գոնե ժամանակավորապես դադարեցնելվ սևերի ու սպիտակների պայաքրը,նաև դադարեցնել քաղաքական հետապնդումները, ազատ արձակելվ նաև Ռոբերտ Քոչարյանին: Նիկոլ Փաշինյանն արդեն անհույս փորձեր է անում համախմբելու քաղաքական դաշտն ու հասարակությանը, սակայն քանի որ ամեն բան Փաշինյանն անում է կիսատ-պռատ իր մոտ ոչինչ չի ստացվում: Նիկոլ Փաշինյանը շատ է անլրջացրել վիրուսի նկատմամբ հասարակական ընկալումը: Այսօր հասարակությունը ոչ միայն կորոնավիրուսին է անլուրջ վերաբերվում, այլև հենց Նիկոլ Փաշինյանին: Նիկոլի խոսքն արդեն արժեք չունի հասարակության համար:

- Ի՞նչ եք կարծում հասարակության անլուրջ վերաբերմունքը և՞ս նպաստո՞ւմ է նրան, որ Նիկոլ Փաշինյանը չեղարկում է սահմանադրական հանրաքվեն:

- Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե մտածել է, որ սա ինչ-որ անլուրջ վիրուս է, և արագ-արագ հանրաքվեն կիրականացնի: Նրա համար  հանրաքվեն ավելի կարևոր է,քան կորոնավիրուսի դեմ պայքարը:Նիկոլի համար առաջնային խնդիր է իր սեփական շահերը,այլ ոչ թո ժողովրդի առողջությունը: Մենք բոլորս լավ ենք հիշում, որ համավարակի սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում, որի արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր «Авторитет»-ը , ուստի նա չի կարող հանրաքվե անցկացնել: Նիկոլը ևս մեկ անգամ գնաց հակասահմանադրական քայլի, իր խորհրդարանական թայֆային ևս դարձնելով հանցագործ: Ամեն օր Նիկոլենք նոր հանցագործություն են անում, ասելով ոչինչ էլի, մի անգամ ավել, մի անգամ պակաս կարևոր չէ: Նիկոլ Փաշինյանն ինքը ևս հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

- Պարոն Հարությունյան Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները հասարակությանը թույլ են տալիս մտածել, որ Հայաստանում դիմակային մենաշնորհ է, այսինքն` դիմակի բիզնեսը պատկանում ինչ-որ անհատի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես  ի տարբերություն Նիկոլի խոսում եմ միայն փաստերով: Ես ուղղակի կասեմ մի բան, որ Նիկոլենք խճճվել են: Իրենք հասկանում են, որ իրենց ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը կանգնել է աղետի առջև, իսկ ժողովրդի առողջական խնդիրները դարձել են օրհասական: Մի օր մի բան են ասում, հաջորդ օրը այլ բան: Այս ամենից հետո Նիկոլն ու իր թայֆեն պետք է ազատագրեն իրենց բռնազավթած իշխանությունը և թույլ տան, որ գոնե ժամանակավոր իշխանություն ձևավորվի:

- Հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի և իր ընտանքի կորոնավիրուսով վարակված լինոլու հայտարարությանը:

- Եթե անգամ նրանք վարակված են, ապա նրանք դարձյալ անլրջացնում են վիրուսի ընկալումը հանրային շրջանում: Փաշինյանն  ասում է ես վարակված եմ, հետո ասուլիսով հանդես է գալիս, որտեղ կան շատ այլ պաշտոնյաներ: Մինչ դեռ մենք սովոր էինք տեսնել վարակակիրներին մեկուսացված վիճակում:

Իսկ ինչ մնում է հավատալուն, անկեղծ ասած ես չեմ հավատում, որ նա վարակված է: Ուղղակի սրանով փորձում են կորոնավիրուսի վտանգավորության և հասանելիության աստիճանը ժողովրդի մոտ բարձրացնել:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА