o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որն է օրակարգը և ինչով ենք զբաղված. Գարեգին Մելքոնյան

04.06.2020 18:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Որն է օրակարգը և ինչով ենք զբաղված. Գարեգին Մելքոնյան

Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

​​​​​​​Եկեղեցում ցանկացած ծես կատարելու համար անհրաժեշտ է Վեհափառի կամ նրա կողմից լիազորված անձի թույլտվությունը. փաստաբան

Վերջին ամիսներին և հատկապես այս օրերին Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական քննարկումներում հիմնականում շրջանառվում են մի քանի խումբ հարցեր.

- արտաքին հարաբերություններում խորացող մարտահրավերներ /ներառյալ Արցախի հարցի շուրջ ընթացող գործընթացներ/,
- դատական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ՍԴ կազմի և նախագահի փոփոխություն,
- կորոնավիրուսի համաճարակ և դրա արագ տարածումը Հայաստանում, 
- առողջապահական համակարգի գերծանրաբեռնված կամ ճգնաժամային իրավիճակ,
- թափ հավաքող տնտեսական ճգնաժամ և վերջինիս արդյունքում սպասվող սոցիալական-ֆինանսական խնդիրներ,
- չարդարացված և մեծածավալ պարգևավճարներ,
- նախկինում պաշտոն զբաղեցրած մի շարք անձանց նկատմամբ քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործեր, 
- անվերջ ձգվելու միտում ունեցող դատավարական գործընթացներ,
- գործող իշխանության հետ կապակցվածության մեղադրանքով սկանդալային օրինախախտման դեպքեր, 
- հասարակության կողմից ճանաչելի անձանց միջև միջանձնային շարունակական կոնֆլիկտներ /ծեծկռտուք ԱԺ-ում, ակտիվ հասարական-քաղաքական կեցվածք ունեցող անձանց ընդհարումներ և այլն/,
- գույքահարկի մասսայական և կտրուկ բարձրացում, 
- ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, 
- բանկային գաղտնիքին առնչվող կարգավորումների փոփոխություն, 
- ինչ-ինչ խնդրահարույց կոնվենցիաների՝ ՀՀ կողմից ընդունում-վավերացում և այլն։

Այս ցանկն իհարկե կարելի է շատ ավելի շարունակել ու ավելի կոնկրետացնել:

Այս ամենը տեղի է ունենում անընդհատ թափ առնող ներքին լարվածության, փոխադարձ վիրավորանքների, հասարակության պառակտման և անհանդուրժողականության տեսանելի աճի պարագայում։

Երկրում տեղի ունեցող գործընթացների, բնականաբար նաև այս օրակարգի հիմնական գեներացնողն անշուշտ /և բնականաբար/ իշխող քաղաքական թիմն ու գործող կառավարությունն է։

Եթե փորձենք հնարավորինս ընդհանրական գնահատական տալ ներհայաստանյան այս գործընթացներին, ապա պարզ է, որ սա որևէ կերպ “երկրի զարգացման օրակարգ” կոչել հնարավոր չէ։ Այս ամենը ոչ միայն չի նպաստում երկրի զարգացմանը, անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը, այլ տանում հակառակ ուղղությամբ։

Զարգացման օրակարգ չկա, տեսանելի չէ, քանի որ առկա իրական խնդիրները թիրախավորելու և բարեփոխումներով զբաղվելու գործընթաց չկա։ Մեկ-երկու ոլորտներում որոշակի մակերեսային փոփոխությունների փորձերը շատ հեռու են բավարար լինելուց։

Փոխարենը ի հայտ են գալիս օրինակներ /քաղաքացիական ավիացիա և ԵՄ կողմից կիրառվող արգելք և այլն/, որոնք իրենց հերթին գալիս են հուշելու, թե որտեղ է առկա պրոբլեմների հիմնական բացատրությունը։ Ցավոք, պետական կառավարման համակարգը վերջին շրջանում հետևողականորեն թուլացվում է, մասնագիտական ներուժը շարունակաբար տուժում։

Խնդիրն այսօր տեսանելի առնվազն երկու բացատրություն ունի՝ 
- երկրի զարգացման (բարեփումների) առողջ օրակարգի բացակայություն, միգուցե նաև դա ուենալու ցանկության բացակայություն նույպես,
- այդ օրակարգն իրականացնելու կարող և արդյունավետ կառավարվող պետական կառավարման համակարգ՝ իր փորձառու քաղաքական ղեկավարությամբ։

Այս հարցերին պատշաճ չանդրադառնալու պարագայում ցավոք հետագա զարգացումներն արդեն դառնում են վտանգավոր…

P.S. Անընդհատ հասարակությանը այսպես ասած «թոփ» լուրերով զբաղեցնելն իրական խնդիրները չի լուծում, ավելին՝ խնդիրներն ավելի են շատանում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА