o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

05.06.2020 20:14 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

Եվ այսպես, պարետատան հերթական «բրիֆինգին» հայտարարվեց, որ այսուհետ սեփական բնակարանից դուրս պետք է մշտապես բոլորն անխտիր լինեն դիմակներով: «Մեծահոգաբար» բացառություն արվեց միայն մինչեւ 6 տարեկան երեխաների, մարզվող քաղաքացիների եւ հեծանվորդների համար: Եվ այդ պարանոյիկ որոշումը կյանքի կոչելը հռչակվեց ոստիկանության գլխավոր խնդիր: Իսկ հանցագործների դեմ պայքարը թողնվեց ավելի լավ ժամանակներին:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

ՊԱՐԵՏԸ ՆԱԵՎ... ԴԱՀԻ՞Ճ Է

Պարետը նշել է, որ դա նաեւ վերահսկողության հարցի հեշտացման համար է իրականացված«Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակ կրելը, մանավանդ այս եղանակային պայմաններում, բայց այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ կա, որը մնացել է եւ այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետները: Դիմակի կրումը էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը: Նույնիսկ ինքնաշեն դիմակների պատշաճ կրումը էապես նվազեցնում է վարակի տարածման ինտենսիվությունը»,- ասել է Ավինյանը: Նա նշել է, որ պարետատանը քննարկվել է առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, սպասարկման հնարավոր ծավալները. «Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաեւ տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաեւ հնարավոր պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,- ասել է նաԱյսինքն` որպեսզի իրենց համար հեշտ լինի վերահսկելը, բոլորն անխտիր զրկվել են մաքուր օդից: Մինչդեռ հատկապես շնչառական եւ սրտանոթային խնդիրներ ունեցողները, թոշակառուները առաջին հերթին ունեն մաքուր օդի եւ արեւի կարիք, իսկ դիմակ կրելը նրանց կարող է պարզապես սպանել: Սակայն այդ «դասից» դեղնակտուց իշխանավորները բացակայել են, համ էլ թքած ունեն, թե քաղաքացիների հետ ինչ կկատարվիԱյդ այլանդակության «հիմքը» Նիկոլի ֆեյսբուքյան էջում զետեղված «կանոնների խախտման» մատնագրերն են, ընդ որում այդ պաթոլոգիկ ստախոսը չի խորշել անգամ ամիսների եւ նույնիսկ տարիների վաղեմություն ունեցող լուսանկարներն ու տեսանյութերը մատուցել որպես քաղաքացիների կողմից զանգվածաբար կանոնները խախտելու «ապացույց»: Եվ փույթ չէ, որ խանութներ, տրանսպորտ, բանկեր եւ այլն առանց դիմակի մուտք գործող քաղաքացիներ չկան: Քայլասերվածների մտքով չի անցել ոստիկանության օգնությամբ փողոցում գոյացող հերթերը կարգավորել, առավելեւս` շքամուտքերը կամ որեւէ այլ բանն ախտահանելը: Ավելի հեշտ է սեփական հանցավոր ապիկարության մեղքը բարդել ժողովրդի վրա, ու որպես «պատիժ» միտումնավոր բոլորին զրկել մաքուր օդից եւ ստեղծել առավելագույն անհարմարություն եւ սթրես:Այդպիսի որոշման ընդունումը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների ընկճելուն, համատարած վախ սերմանելուն ուղղված ոճրագործություն: Չմոռանանք, որ սրանք հանուն «այո»-ի հակասահմանադրական հանրաքվեի ոչինչ չէին անում, որպեսզի հենց սկզբնական շրջանում համավարակը մուտք չգործի Հայաստան, այն ժամանակ «կորոնավիրուսն ում շունն» էր, իսկ հիմա ժողովուրդն է մեղավորՍովետական տարիներին հանրային տրանսպորտում առկա էին ցուցանակներ` «Վարորդը նաեւ հսկիչ է»: Իսկ այսօր տեղին կլինի կառավարության շենքի վրա կախել «Պարետը նաեւ դահիճ է» ցուցանակը: Դե, ամեն օր վարակվածության եւ մահացության ինչ թիվ պետք է` կարող են կրակել, փորձելով քաղաքացիներին կառավարել վախի միջոցով: Չէ՞ որ հերձումներն արգելված են, արգելված է նաեւ հրապարակել համավարակի զոհերի անունները: Առանց անունների դա սոսկ թիվ է, եւ իզուր չէ, որ խառնվեցին իրար, երբ ցուցակներն արտահոսեցին եւ հրապարակվեցին «Զնդան» անունով ֆեյսբուքյան հարթակում: Զոհերը ստացան անուն-ազգանուն, կենսագրություն, բնակավայր, եւ կարող են հանկարծ բացահայտվել մանիպուլյացիաները:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՈՂՋԱՄԻՏՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻ «ՆԱՎԸ»

Եվ ահա տարածվեց լուրը` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին: Այդ` «հին Հայաստանից» մնացած կադրը, որ 2 տարի քչից-շատից նորմալ վիճակում պահեց պետական գանձարանը, հասկացավ, որ Նիկոլը գնացող է, եւ ժամ առաջ հեռացավ, որպեսզի մաքսանենգությունների եւ պետական գանձարանի մսխումների «քավության նոխազ» չդառնաՄեկ ամիս հետո, հնարավոր է, արդեն փող էլ չլինի թոշակները, աշխատավարձերը եւ այլ ծախսերը վճարելու համար, եւ մեզ սպասվում է սոցիալ-տնտեսական կոլապսԸստ վերլուծաբան Միքայել Գրիգորյանի. «Սա փաստացի խոսում է երկու բանի մասին.

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ա) Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սա բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ նմանատիպ հրաժարականն է: Ըստ որում` երկու դեպքում էլ խիստ կարեւոր պետական ոլորտների ղեկավարներ էին: Սա ինքնին նշանակում է, որ Փաշինյանի կադրային եւ առհասարակ քաղաքական կուրսը խայտառակ վատն է, եւ մարդիկ աստիճանաբար լքում են նրան:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

բ) Միքայել Մինասյանի կողմից Փաշինյանների մաքսանենգ գործունեության, դրանում ՊԵԿ նախագահի տեղակալի ներգրավվածության մասին հրապարակված փաստերը չհերքելը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Եվ ահա այժմ էլ Անանյանի հրաժարականը էլ ավելի են հաստատում Մինասյանի հրապարակված տվյալների հավաստիությունը:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Փաշինյանը տանուլ է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարը, իր կադրերը հեռանում են նրանից, վարչապետին քննադատում եւ հայհոյում են արդեն մարդիկ, ովքեր անվերապահ աջակցում էին նրան երկու տարի առաջ: Ինչպես ասում են` թագավորը մերկ է: Նա շուտով կմնա միայնակ: Եվ ունի երկու ճանապարհ` հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), եւ այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ.»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Ի դեպ, մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաեւ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Թերեւս, Նիկոլի շուրջ շուտով ոչ ոք չմնա: Եվ նրա դեմքին դաջված է ահավոր, հյուծիչ վախը: Քաղաքագետ Մենուա Հարությունյանի համոզմամբ էլ. «Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե մտածել է, որ սա ինչ-որ անլուրջ վիրուս է, եւ հանրաքվեն արագ-արագ կիրականացնի: Նրա համար հանրաքվեն ավելի կարեւոր է, քան կորոնավիրուսի դեմ պայքարը: Նիկոլի համար առաջնային խնդիր է իր սեփական շահերը, այլ ոչ թե ժողովրդի առողջությունը: Մենք բոլորս լավ ենք հիշում, որ համավարակի սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում, որի արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր «ավտարիտետը», ուստի նա չի կարող հանրաքվե անցկացնել: Նիկոլը եւս մեկ անգամ գնաց հակասահմանադրական քայլի` իր խորհրդարանական թայֆային եւս դարձնելով հանցագործ: Ամեն օր Նիկոլենք նոր հանցագործություն են անում` ասելով` ոչինչ էլի, մի անգամ ավել, մի անգամ պակաս կարեւոր չէ: Նիկոլ Փաշինյանն ինքը եւս հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Իսկ վախի ճիրաններում գտնվողն ընդունակ է ցանկած մոլագար քայլի: Մենք մտել ենք մի փուլ, երբ քայլասերվածներ սարքած «դիմականանդեսը» կարող է մահացու լինել: Ռազմական հանրային գործիչ, ազատամարտի լեգենդ Գեւորգ Գեւորգյանն արձանագրում է այդ սոսկալի վտանգները. «Հիմա էլ մեղադրում ես ժողովրդի՞ն, կառավարելու, պետական մոտեցում ցուցաբերելու, հակահամաճարակային ազգային ծրագիր իրականացնելու փոխարեն: Այս, մեղմ ասած, անլրջության, անպատասխանատվության սերմնացանը դու ես, իսկ դառը պտուղները քաղողը հասարակ ժողովուրդը, ցավոք: Իսկ Բանա՞կը, արածիդ հետեւանքները ծանր են լինելու, եթե ռազմական գործողություններ սկսվեն, հազարավոր վիրուսակիրնե՞րն են կամավորագրվելու, թե՞ վիրուսով հիվանդ ծնողն է գնալու զինվոր որդու կողքին կանգնի, սահման պահի: Այս ինչ տրամաբանությամբ ես դու ընդհանրապես ապրում, դատողություններ անում, իրավիճակը գնահատում... Օր առաջ հրաժարակա՛ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի՛ր: Ամեն մի հայ մարդու կյանքը թանկ է ու մեծ արժեք մեզ համար: Գնա՛, որ ոլորտի պրոֆեսիոնալներն ու նվիրյալները լծվեն պետականություն փրկելու, այս աղետի ճանապարհը կտրելու գործին: Հեռացիր` թիմովդ հանդերձ, վայելքներիցդ հրաժարվիր, մարդկային կյանքերը թանկ են, շատ թանկ»:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Սակայն խոշոր խաղում մարդկային կյանքերն, ավաղ, հաճախ դիտարկվում են որպես մանրադրամ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА