o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք չէ մեկը մեզ «կռիշ» լինի, բավական է միասնություն լինի. Արթուր Վարդանյան

05.06.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պետք չէ մեկը մեզ «կռիշ» լինի, բավական է միասնություն լինի. Արթուր Վարդանյան

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր նորաստեղծ «Բեւեռների միացումե ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Ինչո՞ւ «Նորք-Մարաշ» հայտնի խմբի ղեկավարը որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, եւ ի՞նչ նպատակ է այն հետապնդում, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից Տավուշում իրականացվող գնդակոծությունը և հրավիրում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների ուշադրությունը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅ ԱԶԳԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»

– Պարոն Վարդանյան, ի՞նչ բեւեռներ եք փորձելու միացնել այս նախաձեռնությամբ:

– «Բեւեռների միացումը» բոլոր այն ազգային ուժերի, ազգայնական դաշտի միացումն է, ովքեր ամբողջ աշխարհով մեկ տարածված են: Այսինքն` այն մարդկանց միացումն է մեկ կենտրոնում, ովքեր ցանկություն ունեն իրենց լուման ներդնել` հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի, հանուն ազգային արժեքների պաշտպանության:

Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում. Արմեն Աշոտյան

Ովքե՞ր են արդեն ընդգրկվել այս նախաձեռնության մեջ:

Մեր շարքերում կան բավականին շատ ե՛ւ մտավորականներ, ե՛ւ տնտեսագետներ, ե՛ւ ինժեներներ, բժիշկներ, ե՛ւ հասարակ մարդիկ, ովքեր իսկապես ցանկություն ունեն ինչ-որ մի բան անելու: Հիմա շատ է խոսվում քաղաքական դաշտի մասին, կուսակցություններ, կազմակերպություններ են ստեղծվում, բայց այն, ինչ մենք ենք ստեղծել, նախադեպը չունի: Իսկապես, սա շատ յուրօրինակ նախաձեռնություն է, որովհետեւ ամբողջ աշխարհի մեր հայրենակիցները կարող են միանալ մեկ գաղափարի շուրջ: Այս «Բեւեռների միացումը» հիմնվել է մի սկզբունքով` բոլորս մասն ենք այս նախաձեռնության, ու ամեն մեկս մեր լուման ենք ներդնում` ըստ մեր մասնագիտության, ըստ գործունեության եւ հնարավորության:

Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, ու կգլխավորի ազգային ազատագրական պայքարը. Միքայել Մինասյան

«ՈՎՔԵՐ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆ ՀԱՅ ԱԶԳԻՆ»

– Կարելի՞ է ասել, որ այս նախաձեռնությամբ քաղաքական հայտ եք ներկայացնում հայաստանյան ներքաղաքական կյանքում:

Քաղաքական հայտ չենք ներկայացնում, մենք քաղաքական դաշտ չենք մտնում, այլ հայտ ենք ներկայացրել, որպեսզի դառնանք հասարակական կազմակերպություն եւ այդ ուղղությամբ մեր գործունեությունն իրականացնենք: Փորձում ենք ծրագրեր իրականացնել` համագործակցելով Սփյուռքի հետ: Այդքան, որ քաղաքական դաշտում ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը խոսում են ներգաղթի մասին, փորձում ենք խոսելու փոխարեն` իրականացնել: Նաեւ փորձում ենք ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության, իրավունքի պաշտպանության ոլորտում: Շատ ազատամարտիկներ ունենք, որոնց փորձում ենք հնարավորինս օգտակար լինել: Մեր գործունեությունը հիմնված է զուտ անհատական մարդկանց միացման վրա: Ներկա պահին ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքական, հասարական իրավիճակը այնքան բարդ է, որ մարդիկ, իսկապես, լույս են փնտրում մթության մեջ: Այնպես որ, մենք չենք փորձում մտնել քաղաքական դաշտ, դառնալ ընդդիմադիր, ինչպես ներկա պահին շատերն են փորձում անել, քավ լիցի: Մենք մի սկզբունք ունենք` եթե մենք` որպես ազգ, տերն ենք մեր երկրի, մեր հայրենիքի, յուրաքանչյուր ուժ` լինի հասարակական կազմակերպություն, թե քաղաքական կուսակցություն, եթե ապազգային գործունեություն է իրականացնում, ինքնըստինքյան դառնում է ընդդիմադիր հայ ազգին: Հետեւաբար, ընդդիմադիրն իրենք են, ոչ թե` մենք:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հորջորջված փաստաթուղթ. Ամբողջական տեքստ

Երբ մի նոր ուժ է ի հայտ գալիս, միանգամից հարց է առաջանում` որտեղի՞ց է ֆինանսավորվում, ո՞վ է կանգնած դրա թիկունքին եւ, ի վերջո, քաղաքական «կռիշ» ունե՞ք:

Սկսել ենք 5 հազար դրամով, նույնիսկ կտրոններն ունեմ: Այս ամբողջ գործընթացի ժամանակ, ինչ մենք իրականացրել ենք, մեր բյուջեն կազմել է մոտ 450 հազար դրամ, որը ստացել ենք մեր նախաձեռնության հիմնադիրների կողմից, եւ նաեւ ես եմ իմ գրպանից ներդրում կատարել: Փորձում ենք մի գործունեություն իրականացնել, որը հիմնված է ոչ թե «կռիշի», գրանտների հիման վրա կամ համակարգի տված ֆինանսների, այլ ուզում ենք ամեն ինչ անել մեր ուժերով եւ ապացուցել, որ  իսկապես ուզում ենք ազգային գործունեություն իրականացնել: Հետեւաբար, պետք չէ մեկը մեզ «կռիշ» լինի, բավական է միասնություն լինի, եւ համատեղ, միասնական, գաղափարական գործ կատարենք, այլ ոչ թե միայն խոսենք: Այսօր սոցցանցերում շատերն են խոսում ազգային քաղաքականությունից, ազգային դաշտից, ժողովրդավարությունից, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելուց, բայց ոչ ոք գործ չի անում: Ավելի շատ գումար են ծախսում խոսքի վրա, քան թե գործի: Մենք հակառակն ենք անում:

«Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»․ Նիկոլ Փաշինյանը՝ ազգային արժեքների մասին

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅԴ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԼԻՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ «ՔՑԵԼ» ՋՈՐՋ ՍՈՐՈՍԻՆ»

– Վերջերս «Սասնա ծռերի» կողմից էլ ստեղծվել է «Ազգային ժողովրդավարական բեւեռ» նախաձեռնությունը: Մրցակից համարո՞ւմ եք նրանց:

Իրենց մրցակից չեմ համարում, բայց «բեւեռ» բառն օգտագործելը ճիշտ չէր իրենց կողմից: Ինչ վերաբերում է այդ նախաձեռնությանը, ժողովրդավարական գործունեություն իրականացնող շատ կազմակերպություններ եւ կուսակցություններ կան, բայց ես չեմ կարողանում ընկալել իրենց ուղղությունը: Դժվար է կողմնորոշվել, երբ նայում ես այդ մարդկանց բնութագիրը. լինել դաշնակցական, հետո լինել լեւոնական, ապա լինել ծայրահեղական ընդդիմություն, այնուհետեւ` ընդդիմադիր, հետո` իշխանամետ, ապա` նորից ընդդիմադիր, չգիտեմ` նպատակը ո՞րն է, համենայնդեպս, այդ նախաձեռնությունն ազգային չեմ կարող համարել: Միգուցե, այնտեղ կան ազգային գաղափարախոսություն կրող մարդիկ, ազգայնական անձնավորություններ, որոնք իսկապես մտահոգ են: Ամեն դեպքում, ողջունում եմ, յուրաքանչյուր մարդու, ով փորձի ազգանվեր գործ իրականացնել:

Ինչ է խոսել ՀՀ երկրորդ նախագահն աջակիցների հետ

Այդ նախաձեռնության շարքերում կան մարդիկ, ովքեր հայտնի են իրենց ապազգային գործունեությամբ: Սա մտահոգիչ չէ՞:

Շատ տարօրինակ, օդից կախված լուրերն են պտտվում: Շատերն եմ մտահոգված, նույնիսկ մի նյութ կարդացի, որտեղ ասված էր, թե սորոսական ինչ-որ գրանտներ է ներդրված այդ ամենի մեջ: Ավելին` ասում են, թե պետք է օգտագործենք Սորոսի գումարները, որպեսզի ազգային դաշտը ոտքի կանգնեցնենք: Սա ես իհարկե չեմ հասկանում, քանի որ շատ ուշադիր հետեւում եմ քաղաքական դաշտին: Ի դեպ, այնքան ասացին` Սորոս, ես էլ փորձեցի հասկանալ, թե ով է: Մի տեսանյութ կա հրապարակված, որտեղ Ջորջ Սորոսն է խոսում եւ ասում, որ ինքն անձամբ հրեաներին ծախել է ֆաշիստներին, քանի որ այդպես է թելադրել այն ժամանակվա իրավիճակը: Փաստացի նա ընդունում է, որ իր կարողությունը հիմնված է պետությունները կործանելով: Այդպես նա ներդրում է կատարել եւ շահ ստացել: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է այդպիսի մարդու ներդրած գումարները օգտագործվել ազգային շահերի համար: Ու չեմ կարծում, որ այդ նախաձեռնության մեջ կլինեն մարդիկ, որոնք կարող են շրջանցել կամ, կներեք բառիս համար, «քցել» այնպիսի մարդու, ինչպիսին Ջորջ Սորոսն է, որը Հայաստանից 100 անգամ ավելի մեծ պետություններ է 180 աստիճանով շուռ տվել:

Սորոսական Լարիսա Մինասյանը անիմաստ ձգում է դատական նիստը

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

– Վերջին երկու տարում իշխանության թեթեւ ձեռքով ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բաժանվեց, այսպես ասած, սեւերի եւ սպիտակների: Այս երկու թեւերից ովքե՞ր կարող են տեղ գտնել «Բեւեռների միացման» մեջ:

Յուրաքանչյուր մարդ, ով սիրում է իր ազգը եւ իր հայրենիքը, մենք գրկաբաց պատրաստ ենք նրան ընդունել: Մեզ համար սեւ ու սպիտակ գոյություն չունի, բոլորն էլ կարող են սխալված լինել: Մեզ համար գոյությունի ունի միայն եռագույնը: Մենք հայ ենք, եւ յուրաքանչյուրը, ով սրտի ցավով եւ գիտակցաբար կցանկանա, կարող են մեզ միանալ: 2018 թվականին, համոզված եմ, որ մեր ազգը ուրախացավ, բայց ընտրություն չկատարեց: Մենք դեռ ինքներս պետք է ընտրություն կատարենք, եւ այդ ընտրությունը դեռ առջեւում է: Եթե մենք միասնաբար չկարողանանք կողմնորոշվել, ինքներս մեր իսկ ուժերով մեր հնարավորությունը ստեղծել, պետություն կկորցնենք: Հիմա ես բոլորին եմ հարց տալիս` դուք պատրա՞ստ եք հայրենիք կորցնելու:

«Դավաճանության հակված մարդիկ փնտրում են մեղավորներ», իսկ ԼՀԿ-ականները` կորցրած մանդատը

Կարծում եք` այդ վտանգը կա՞...

Վստահ եմ, նաեւ վստահ եմ, որ Արցախը վտանգված է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА