o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԱԺ-Ի ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՅՈ, ԵՍ ԳՏՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՄԵԶ ՊԵՏՔ Է»

05.06.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ-Ի ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՅՈ, ԵՍ ԳՏՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԼԱՆԶԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՄԵԶ ՊԵՏՔ Է»

«Հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ եւ զարգացող են, ինչպես միշտ եղել է: Այդ հարաբերությունները կասկածի տակ դնելն աբսուրդ է»: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` նման ցնցող հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության ռուս պատգամավոր ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԸ:

ՇՈՒՏՈՎ ԿՎԱՎԵՐԱՑՎԻ ՆԱԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

– Իրո՞ք կարծում եք, որ հայ-ռուսական հարաբերությունները այնպիսին են, ինչպես որ միշտ եղել են:

Այո, դա դուք` լրագրողներդ եք նման թեմաներ շահարկում:

Ես շահարկող ինչ-որ բան ասացի՞, իմ հարցի մեջ նման ենթատեքստ տեսա՞ք:

Դուք չէ, առհասարակ նկատի ունեմ: Իսկ խնդիրներ գլոբալ առումով, այո, չկան:

Իսկ ոչ գլոբալ առումո՞վ էլ չկան:

Խոսքի ազատությա՞ն, թե՞ իշխանության եվրոդատապաշտպան կոմիտե

Բնականաբար այս կամ այն պարագայում առաջանում են աշխատանքային հարցեր, որոնք կոնստուկտիվ քննարկման ճանապարհով լուծվում են: Այսքանը կարող եմ ասել էս թեմայով:

Պարոն Սանդիկով, Դուք այն պատգամավորներից եք, ով կողմ քվեարկեց Լանզարոտեի հայտնի կոնվենցիային ¥ու տեսնես ինչպես դրան կնայեն պարոն Սանդիկովի պատմական հայրենիքում՝ ՌԴ-ում, որտեղ եւս մասնավորապես Լանզարոտյան կոնվենցիան համարվում է այլասերվածության տարածում- Հեղ.¤: Դուք ծանոթացե՞լ եք այդ կոնվենցիայի դրույթներին` մինչ քվեարկությունը:

Հայ ժողովուրդը իր առջեւ ունի կարեւոր խնդիր` ամուր պահել եւ փայփայել ազգ-բանակ-պետություն հայեցակարգը. Լրագրողը «Լանզարոտեի» կոնվեցիայի մասին

Այո, ես գտնում եմ, որ Լանզարոտեի կոնվեցիան մեզ պետք է: Պարզապես, հաշվի առնելով մեր մենթալիտետը, ավանդական մտածելակերպը փոքր-ինչ վերապահումով ենք վերաբերվում այդ հարցին:

Ոչ թե մի փոքր, այլ առհասարակ չի ընկալվում մեր հասարակության կողմից:

Ես այդ կարծիքին չեմ, ոչ մի ուսուցիչ, ոչ մի ծնող սկզբունքորեն դեմ չի լինի, եթե ամեն մի երեխայի պրոֆեսիոնալ մանկավարժը մատուցի սեռական դաստիարակության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ:

Փաստորեն <<Լանզարոտեի>> կոնվենցիան քննադատողները ընդդիմադիր են... Մանկավարժ Մարիամ Մուրադյան

Ովքե՞ր են այդ պրոֆեսիոնալ մանկավարժները, պարոն Սանդիկով, չլինի՞, օրինակ, ԼԳԲՏ քարոզողները, ովքեր շատ լավ տիրաժավորում են այդ կոնվենցիայի դրույթները՝ դրական լույսի ներքո:

Ո՛չ ՀԿ-ները, ո՛չ Ձեր նշած անձինք մեր երկրում մեծամասնություն չեն եղել, չեն էլ լինելու: Իսկ ՀՀ-ի կրթության պատասխանտու մարմինը թույլ չի տա այլ դրսեւորումներ:

Փաստորեն, այն մանկավարժները, ծնողները, որոնք մտահոգ են, Ձեզանից ու Ձեր թիմակիցներից քի՞չ են հասկանում:

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

Ես գտնում եմ, որ նախարարությունը ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երեխաները ստանան պատշաճ կրթություն` երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխելու համար: Մնացած բոլոր հուզական, էմոցիոնալ, ազգային, ավադական, չգիտեմ ինչ հարցերով պայմանավորված անհանգստություններն իհարկե լսելի են: Բայց ոչ մի բան մեզ չի կարող կանգնեցնել՝ երեխաների նկատմամբ բռնության գործողությունները կանխելու միջոցառումների հարցով:

Եթե հայրն ուղղում է երեխայի հագուստը, ըստ ընդունված կոնվենցիայի սեռական բռնություն է. Հոգեբան

Նորմա՞լ է, որ 9-12 տարեկան երեխաները փոխհամաձայնության արդյունքում առաջին սեռական հարաբերությունն ունենան:

Ես նման բան չեմ տեսել, վերջ, այս թեմայով: Եթե այլ հարցեր ունեք:

Ունեմ, իհարկե, օրինակ` ինչո՞ւ  իշխանությունը չի արձագանքում Միքայել Մինասյանի` առերեւույթ հանցագործություն պարունակող տեսանյութերին:

Եթե Ձեր նշված անձը որեւիցե հանցագործության մասին տեղեկություն ունի, կարող է դիմել իրավապահ մարմիններին:

Երկու օրում երեք անգամ բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

Մամուլի միջոցով է դիմում:

Շատ կներեք, բայց ես խոհանոցային վիդեոները չեմ նախընտրում նայել: Շնորհակալություն:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА