o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՏՐԵՑԻՆ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

05.06.2020 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՏՐԵՑԻՆ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ  ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

Այն, որ այս օրերին հայաստանյան իրավապահների «սուրբ պարտականությունն է»՝ հիմնական աշխատանքը թողած հետեւել, որ անցնող-դարձող ավտոմեքենաներում մարդիկ դիմակավորված լինեն, բոլորիս աչքի առաջ է: Ընդ որում, անգամ այն դեպքում, երբ ավտոմեքենայում բացառապես ընտանիքի անդամներ են, ովքեր ողջ օրը միասին են, այսինքն՝ հաստատ հասցրել են մեկը մյուսին վարակել, եթե, իհարկե, մեկը վարակված էԲայց չէ, ոստիկանների համար դա էլ արդարացում չէ. պետք է տուգանել, եւ վերջ: Թե ինչու, որ տրամաբանությամբ, փորձեցինք պարզել՝ գնալով փոքրիկ պրովոկացիայիԱյսպես, ընտանիքի անդամի հետ, ունենալով հարազատության բոլոր հիմնավորումները, առանց դիմակի մոտեցանք առաջին ոստիկանական կետին: Նախ նշենք՝ դժվարությամբ. իրենց այդ ստուգումներով ոստիկաններին հաջողվել է այնպիսի խցանումներ սարքել, որը կորոնավիրուսային շատ ավելի մեծ վտանգ կարող է դառնալ, քան դիմակ չկրելը: Ինչեւէ, աչալուրջ օրենքի պաշտպանները, իհարկե՝ նկատեցին եւ կանգնեցրին մեքենան: «Խախտում եք անում»,- մեզ դիմեց կապիտանը: Բայց չհասցրեց տուգանել, քանի որ մեր հակադիր պարզ հարցը մտածելու տեղիք տվեց: «Ի՞նչ ենք խախտել, եթե ընտանիքի անդամներ ենք: Հարգելի ոստիկան, կարո՞ղ եք բացատրել Ձեր մեղադրանքի տրամաբանությունը»: Կապիտանը մի փոքր մտածելով` գտավ պատասխանը. «Ինչ տրամաբանություն, պարետի որոշում կա»: Բայց կարծես հաջորդ հարցին անպատրաստ էր. «Բայց չէ՞ որ ամեն որոշում պետք է տրամաբանության վրա հիմնված լինի: Եթե տրամաբանությունը չեք տեսնում, ապա ուզում եք ասել, որ պարետն անտրամաբանական որոշո՞ւմ է կայացրել»: Ինչ ասեր խեղճ ոստիկանը: Համաձայնվեր, սեփական վերադասին էր մեղադրելու: Չհամաձայնվեր, պետք է ընդուներ, որ «մատից ծծված» մեղադրանքով մարդկանց է տուգանում: Այս ոճի մեջ մի քանի այլ հարցուպատասխանից հետո կապիտանը չդիմացավ. «Ախպեր ջան, մենք ի՞նչ անենք, հրամայել են, մենք էլ էստեղ ենք»: Բայց չէ, անգամ մտերմիկ տոնը բան չփոխեց. «Պարոն ոստիկան, որեւէ տրամաբանություն չունեցող հրամաննե՞ր եք կատարում»: Այստեղ արդեն կապիտանը չդիմացավ՝ «հավուր պատշաճի» հիշելով հրաման տվողին էլ, որոշում ընդունողին էլՇարժվեցինք առաջ, դեպի հաջորդ ոստիկանական կետը: Այս անգամ կանգնեցնողը մայոր էր, բավականին հասակավոր, հարգարժան տեսքով ոստիկան: Զրույցը նույն ոճով էր, դետալները չկրկնենք: Այս անգամ վերջաբանն էր ավելի հետաքրքիր. ի տարբերություն երիտասարդ եւ քիչ փորձ ունեցող կապիտանի, բազմափորձ մայորը «բոլոր մանրամասներով» չհիշեց հրաման տվողներին, փորձեց հարցը տեղափոխել բարոյական դաշտ. «Եղբայր, վարակ է, ձեր համար ենք ասում»: Բայց հաջորդ հարցն էր դժվարը. «Հասկանում ենք, պարո՛ն մայոր: Պատրաստ ենք անգամ բոլոր խելքին մոտ դեպքերում հավուր պատշաճի դիմակ կրել: Խոսքն այս դեպքի մասին է, երբ ընտանիքի անդամի հետ ենք, վարակելու կամ վարակվելու որեւէ խնդիր չկա: Ո՞րն է դիմակ կրելու իմաստը»: Մայորը չդիմացավ. «Ինչ ասեմ, մենք էլ ենք տուն պահում»: «Այսպե՞ս»,- ուղղեցինք վերջին հարցը: «Ավելի լավ տարբերակ չկա»:

Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Երրորդ կետում պատկերը նույնն էր, բայց արդեն անհետաքրքիր: Ու այդպես էլ օրենքի ոչ մի պաշտպան չբացատրեց՝ ո՞րն է ընտանիքի անդամի հետ մեքենայում նստած դիմակ կրելու իմաստը: Կամ եթե պարտադիր է, նշանակում է տանը եւս բոլորը պետք է դիմա՞կ կրեն: Նման հրաման չկա, երեւի չեն պատկերացնում, թե ինչպես են վերահսկելու: Իսկ եթե մեքենայում կարող են վերահսկել, ուրեմն պետք է նման աբսուրդի՞ գնանԻնչեւէ, հարցի պատասխանը ստանալու համար ստիպված ենք դիմել պարետին: Բայց այնտեղից, ինչպես միշտ, խնդրեցին միայն գրավոր հարցում: Այն դեպքում, երբ հարցը հրատապ է. քանիսի՞ կհասցնեն տուգանել, մինչ հստակեցում կլինի:

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА