o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում

05.06.2020 23:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում

Վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում է համաճարակին հաղթահարելու նպատակով սահմանված կանոնների խախտմանը վերաբերող պատկերներ: Դրանք վարչապետի կողմից հայտարարված «Հանրային վերահսկողության» ֆլեշմոբի շրջանակներում արձանագրվում եւ վարչապետին են տրամադրվում քաղաքացիների միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գրում է. «Անկախ նրանից, թե ինչ նպատակի է ծառայում իրականացվող պրոցեսը եւ որքան արդար ու կարեւոր է հետապնդած նպատակը լուրջ կասկած կա այն մասին, որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

Հրապարակ. Նիկոլն իմքայլական պատգամավորների «սեւ ցուցակն» ուղարկում է արխիվ

Իհարկե հանրային վայրերում լուսանկարում կամ նկարահանում իրականացնելն օրենքով արգելված չէ, սակայն իրավիճակը փոխվում է եթե դա կատարվում է «հսկում» իրականացնելու նպատակով, որի հետ կապված օրենքները կարգավորում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու դրա հիման վրա ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը»: Նույն ուղեցույցի համաձայն, «Տեսահսկման համակարգը տարածքի, միջոցառման, գործունեության կամ անձի տեսա/ձայնահսկումն է էլեկտրոնային սարքավորման միջոցով»: Քաղաքացիների կողմից լուսանկարումը կամ պատկերահանումն իրականացվում է բջջային հեռախոսի միջոցով ինչը համարվում է «էլեկտրոնային սարքավորում»: Միեւնույն ժամանակ վարչապետի կողմից պրոցեսին տրվել է «վերահսկողության» ձեւակերպումը: Հիմք ընդունելով ուղեցույցում տեղ գտած բացատրությունն ու նաեւ վարչապետի ձեւակերպումն այն ինչը, որ իրականացվում է քաղաքացիների կողմից համարվում է «Տեսահսկում» եւ ենթակա է այդ կապակցությամբ օրենքին եւ ուղեցույցին:

«Փաստ». Թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է

Ըստ վերը հիշատակված օրենքի եւ համապատասխան ուղեցույցի արձանագրված պատկերը կարող է անձնական տվյալ համարվել եթե «հնարավոր է նույնականացնել տեսագրության մեջ երեւացող անձի դեմքը (ուղղակի նույնականացում) կամ անհնար է նույնականացնել անձի դիմային առանձնահատկությունները, բայց տեսանկարահանված անձի ֆիզիկական կամ վարքագծային առանձնահատկություններն այլ տվյալի հետ համեմատելով՝ հնարավոր է նույնականացնել անձին (անուղղակի նույնականացում)»: Հետեւելով վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատկերներին կարելի է հաստատել, որ դրանց խոշոր մասը տեղավորվում է հիշյալ բացատրության շրջանակներում եւ համարվում է անձնական տվյալ, ինչը նշանակում է դրանց մշակման ու հրապարակման կարգը նույնպես պիտի տեղավորվի հիշյալ օրենքի եւ ուղեցույցի շրջագծում:

Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը եկել են համաձայնության. հետեւանքը կարող է ավերիչ լինել

Նույն օրենքը տեսահսկման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքում, երբ «այլ եղանակներով անհնար է հասնել հետապնդվող նպատակին կամ պահանջվում է անհամաչափ ջանքեր»։ Հարց է ծագում, թե արդյո՞ք կառավարությունը սպառել է ժողովրդին կարգի հրավիրելու իր բոլոր հնարավորությունները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուրն ունի իր անձնական տվյալների մշակման մասին տեղեկություն ստանալու իրավունք: Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ անձն իրավունք ունի ստանալ տեղեկություն իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի եւ նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի եւ տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին, ինչպես նաեւ այն անձանց շրջանակը, որոնց կարող է փոխանցվել իր տեսագրությունը։ Նույն կապակցությամբ «Տեսահսկման ուղեցույց»-ում նույնպես «Բարեխղճության սկզբունք» գլխի տակ ընդգծված է «Տեսահսկում իրականացնող սուբյեկտը տեսանելի նախազգուշացման միջոցով պետք է տեսախցիկների նկարահանման դաշտ մտնող բոլոր անձանց տեղեկացնի տեսահսկման մասին»: Կասկածից վեր է, որ վերջին օրերին իրականացվող հասարակական վերահսկման դեպքում չեն հարգվել օրենքի պահանջները:

ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Մարգարյան

Միեւնույն ժամանակ, «Տեսահսկողը պարտավոր է տեսանկարները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար»: Օրենքի հիշյալ պահանջը նույնպես խախտվել է երբ դրանք սկսել են հրապարակվել վարչապետի ֆեյսբուքյան էջում, որին հետեւում է 820 հազար մարդ եւ պատկերներից որոշներն ունենում են ավելի քան տասնյակ հազարավոր դիտումներՎերջում հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ անտեսելով Արդարադատության նախարարության համապատասխան գործակալության կողմից մշակված «Տեսահսկման ուղեցույցը», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը բացատրելով անձնական տվյալը դա համարում է «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»: Հետեւաբար հրապարակված պատկերներն առանց որեւէ առարկության համարվում են անձնական տվյալներ եւ պաշտպանված են օրենքով»:

Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА