o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի պարտությունը բոլորինս է. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

06.06.2020 02:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պարտությունը բոլորինս է. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

«Ամեն օր Հայաստանից ստացվում են թագավարակի շատ մտահոգիչ տվյալներ։ Այսօրվա տվյալներով վարակվածների թիվն հասնում է գրեթե 12 հազարի, յուրաքանչյուր 100 հազար բնակչի դիմաց՝ 400 վարակակիր։ Սա բավական բարձր թիվ է։ Երեք շաբաթվա ընթացքում վարակակիրների թիվը գրեթե եռապատկվել է, երկու շաբաթվա ընթացքում՝ կրկնապատկվել։ Սրանք շատ մտահոգիչ, չասելու համար սարսափեցնող տվյալներ են։

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան

Պետք է զգալ եւ հասկանալ՝ մեզնից, յուրաքանչյուրիցս դուրս մեղավոր փնտրելը ամենահեշտ ձեւն ու ճանապարհն է

Բա էլ ո՞վ է մեղավոր, եթե ոչ իշխանությունը։ Եկել են իշխանության, անկար ու անճար են, ոչինչ չեն կարողանում անել։ Մի վիրուսի դեմն անգամ չեն կարողանում առնել, սրանք ո՞նց կարան երկիր ղեկավարեն։ Ժամ առաջ հրաժարական պիտի տան, ուրիշ ձեւ չկա։

Լեզուդ փոխիր, հավատքդ ուրացիր, էլ ինչպես կասես, թե որ ազգից ես. Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյան

Բա էլ ո՞վ է մեղավոր, եթե ոչ ընդդիմությունը։ Սրանք սրիկա են, դավաճան են, երկիր ու հայրենիք չունեն։ Ամեն ինչ անում են, որ վիրուսը տարածվի, ժողովրդի մեջ դժգոհության ալիք բարձրանա, իշխանությունը տապալվի։

Սպիտակ Տան մամուլի խոսնակն արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրույթը. Սուրեն Սարգսյան

Իսկ դե ժողովրդի մեծ մասն էլ Արա, ձեռք քաշի, սրանք երկուսն էլ մի բան չեն։ Հները մարդ չէին, նորերն էլ մարդ դուրս չեկան։ Սաղ իրանց գրպանի մասին են մտածում։ Ժողովրդի մասին մտածող չկա։ Մի բուռ ժողովուրդ ենք, չեն կարում տեր կանգնեն։

Ինչո՞ւ է թվացյալ կրթական բարեփոխումն այսքան ցավոտ ընկալվում

Եվ այսպես ամեն մեկս մեղքն ու հանցանքը տեսնում ենք մեզնից դուրս։ Եվ ունենք այն, ինչ ցավոք ունենք։

Հասկանալի է, որ հիմնական պատասխանատվությունն ու պարտականությունը իշխանության ու կառավարության ուսերին է։ Բայց հավատացե՛ք, աշխարհի եւ ոչ մի երկրի, մանավանդ ժողովրդավարական չափանիշմների վրա հիմնված երկրի, ամենահրաշալի իշխանությունն էլ հաջողության չի հասնի, եթե չունենայ կարգապահ ու օրինահարգ, սեփական բաժին պատասխանատվությունը ըմբռնող ժողովուրդ ու քաղաքացիներ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին

Էդքան որ Գերմանիայի օրինակն ենք բերում։ Կարծո՞ւմ եք, էդ մենակ Մերկելն ու իր կառավարությո՞ւնն էին, որ կարողացան հաջողությամբ դուրս գալ ահագնացող մարտահրավերի միջից եւ հսկողության տակ պահել հիվանդության զարգացումը։ Շատ թյուր կլինի այդպես կարծելը։ Սա բոլորի հաջողությունն էր՝ իշխանության տքնաջան ու կշռադատված աշխատանքի, ընդդիմության նվազագույնը նրանց աշխատանքն ու գործունեությունը չխանգարելու եւ քաղաքացիների իրենց բաժին պատասխանատվության գիտակցության։

«ԲԱՎԱՐԻԱՆ» 20-րդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր

Հայաստանի պարտությունը բոլորինս է՝ իշխանության, ընդդիմության, ժողովրդի՝ յուրաքանչյուրս ըստ մեր կարգի ու աստիճանի», - այս մասին գրում է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԸ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА