o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սնեյդեր. «Կարող է Ռոնալդուի ու Մեսիի նման ֆուտբոլիստ լինել, բայց հավես չունեի»

08.06.2020 02:44 ՍՊՈՐՏ
Սնեյդեր. «Կարող է Ռոնալդուի ու Մեսիի նման ֆուտբոլիստ լինել, բայց հավես չունեի»

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հետ զրույցի ժամանակ հետաքրքիր հայտարարություններ է արել՝ նշելով, որ նա կարող էր խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի մակարդակով:

Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը

«Ես կարող էի Ռոնալդուի ու Մեսիի նման ֆուտբոլիստ լինել, բայց պարզապես հավես չունեի: Ես կյանքն էի վայելում, օրինակ՝ կարող էի ընթրիքի ժամանակ մի գավաթ ալկոհոլ օգտագործել, ինչն էլ վճռորոշ դեր էր խաղում: Բայց ես գոհ եմ, քանի որ չնայած այդ ամենին՝ իմ կարիերան անհավանական ստացվեց:

Ռոնալդուն ու Մեսին միանգամայն տարբեր ֆուտբոլիստներ են. նրանց միակ ընդհանրությունն այն է, որ շատ զոհաբերությունների են գնացել:

«Ռեալում» ինձ համար ամենատպավորիչ ֆուտբոլիստը Գուտին էր. առաջին ամիսներին ես խլել էի իրենից տեղը մեկնարկային կազմում, բայց հետո, երբ սկսեցինք միասին խաղալ, հասկացա, որ նա իսկական ֆենոմեն է», – Սնեյդերի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА