o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոնուչի․ Ռոնալդուն սուպերաթլետ է եւ իդեալական մարզավիճակում է

08.06.2020 02:46 ՍՊՈՐՏ
Բոնուչի․ Ռոնալդուն սուպերաթլետ է եւ իդեալական մարզավիճակում է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին պատմել է, թե կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից հետո ինչ մարզավիճակում է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ռոնալդուն Ա սերիայի ռեկորդ է սահմանել 3

«Ռոնալդուին տեսա նույն մարզավիճակում, ինչ կարանտինից առաջ։ Նա սուպերաթլետ է, մեծ պրոֆեսիոնալ։

Կրիշտիանուն պատմեց ինձ, թե ինչ միջոցներով է կարանտինի ժամանակ հետեւել մարզավիճակին։ Նա այժմ էլ կատարյալ մարզավիճակում է։ Ռոնալդուն չեմպիոն է»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին։ «Յուվենտուսը» հունիսի 22-ին կհյուրընկալվի «Բոլոնիային»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА