o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ դրամական փոխանցումների ստացում Telcell վճարային տերմինալների միջոցով

09.06.2020 12:08 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ դրամական փոխանցումների ստացում Telcell վճարային տերմինալների միջոցով

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով:

Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից

Այսպիսով, հաճախորդները կկարողանան առանց հերթում սպասելու ստանալ իրենց դրամական փոխանցումները:

Փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում Telcell վճարային տերմինալի միջոցով: Telcell վճարային տերմինալները տեղադրված են Երևանի և Հայաստանի ամբողջ տարածքում, 102 տերմինալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ներսում, 2500 տերմինալ` մասնաճյուղերից դուրս:

Telcell վճարային տերմինալների միջոցով դրամական փոխանցում ստանալն արագ է և պարզ:

Հաճախորդին անհրաժեշտ է՝

  • Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը,
  • Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել “Դրամական փոխանցման ստացում”,
  • Լրացնել հետևյալ տվյալները՝
  • Քարտի համարը, որին կփոխանցվի դրամական փոխանցումը,
  • Դրամական փոխանցման կոդը,
  • Փոխանցման արժույթն ու գումարը
  • Փոխանցման ստացման նախընտրելի արժույթը,
  • Բջջային հեռախոսահամարը:

 

Տվյալները լրացնելուց հետո հաճախորդը կստանա իր փոխանցումը` 20 րոպեների ընթացքում:

Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին լրացված հայտերը մշակվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 09:00-ից:         

Հաճախորդն իր քարտին դրամական փոխանցման գումարի մուտքագրման վերաբերյալ կտեղեկացվի անվճար SMS հաղորդագրության միջոցով: Փոխանցումը քարտին ստանալուց հետո, գումարը կարելի է կանխիկացնել ՀՀ դրամով` առանց միջնորդավճարի, ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 190 բանկոմատներով, կամ արտարժույթով՝ Բանկի 70 մասնաճյուղերում: 

Տվյալ եղանակով փոխանցումներ կարելի է ստանալ` Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell և Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:

Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում

Telcell տերմինալների միջոցով փոխանցումը քարտին կատարելու միջնորդավճարը կազմում է՝

  • 100 ՀՀ դրամ՝ Բանկի մասնաճյուղերում տեղադրված Telcell տերմինալներով,
  • 300 ՀՀ դրամ՝ Բանկից դուրս գործող Telcell տերմինալներով:

 

Բանկի հեռահար ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/remote-control կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА