o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ՀՐԱՀՐԵԼՈ՞Ւ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ՉԵՆ ՀԱՍՑՆԻ

10.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ՀՐԱՀՐԵԼՈ՞Ւ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ,  ԹԵ՞ ՉԵՆ ՀԱՍՑՆԻ

Իր «հրաշագործ» «ապաքինումից» հետո Նիկոլը վերջին բրիֆինգին հայտարարեց, որ «բավականին մեծ հավանականություն կա, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի: Այո, կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»: Ճիշտ է, հունիսի 12-ին կարող է եւ չունենա «պլանային» 20 հազար վարակվածների ցուցանիշը, սակայն նման է` շատ է երազում ունենալ հավերժական արտակարգ դրություն` ցույցերի եւ հանրահավաքների հավերժական արգելքով: Երեւի թե, նրան շատ է ոգեւորել Եգիպտոսի օրինակը, ուր արտակարգ դրությունը տեւել է 45 տարի` 1967-2012թթ.: Կհերիքի ուղիղ մինչեւ իր 90-ամյակը, բայց... երազելն էլ երբեմն վնաս է:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

«ԱՅՍ ԱՐՍԵՆԸ ՍԽԱԼ ԱՐՍԵՆ Է, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԱՐՍԵՆ»

Իսկ ո՞վ առաջին հերթին կարող է նրան խանգարել երկարացնելու արտակարգ դրությունը` իհարկե Սահմանադրությունը չէ, Սահմանադրությունը կորոնավիրուսի հետ «ո՞ւմ շունն է»: Խանգարել կարող է վարակվածների թվեր զեկուցողը` Միքայել Մինասյանի կողմից «BO3-ի տղա» սեպված Արսեն Թորոսյանը: Եվ, ի դեպ, ինչ Նիկոլն ապաքինվել է, «հրաշքով» միանգամից իջան եւ վարակվածների օրական չափաբաժինները: Թվերը կարող են «չհերիքել» արտակարգ դրությունը երկարաձգելու համար: Գումարած դրան, կլոուն Հայկոյի ղեկավարած քաղաքապետարանն արդեն իսկ ոտատակ է տվել հանրահավաքների արգելքը` ի գիտություն ընդունելով քաղակտիվիստ Գրիշա Վիրաբյանի հայտը` հունիսի 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ակտիվորեն առաջ է տանում այն գաղափարը, որ ԱԺ-ն պետք է երկարացնի արտակարգ դրությունը, բայց չեղարկի հավաքների, ցույցերի, երթերի արգելքը...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Սակայն վերադառնանք «BO3-ի տղա» սեպված նախարար-մահարարին: Նա հանկարծ հիշեց պաղպաղակ ուտող նախագահ Արմեն Սարգսյանին` զորակցություն ուզելու կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչո՞ւ է նրա դուռը գնում նախարարը, այլ ոչ թե վարչապետը, չէ՞ որ Արմեն Սարգսյանն իր կապերով թերեւս կարող է օգնել հիմնականում միջազգային մասշտաբով օգնություն մուրալու գործում: Բայց արդյո՞ք միայն այդ օգնությունն է ուզել Արսեն Գարդասիլիչը, թե՞ նրան հանկարծ պահանջվել է Լոնդոնից քաղաքական զորակցությունը: Հո իզո՞ւր չէ, որ Ա. Սարգսյանին երբեմն կոչում են Արմեն Ելիզավետիչ` ակնարկելով մտերմությունը բրիտանական թագավորական տան հետԻսկ որոշ դիտորդներ արդեն նախանշաններ են տեսնում, որ Թորոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Այսպես, վերջին բրիֆինգին ելույթ ունեցավ Գերմանիայից հայրենադարձված երիտասարդ բժիշկ Արսեն Մանուկյանը. «Մայիսի վերջին կարդացի առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում»:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

«Քննարկեցի կնոջս հետ եւ իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել եւ խնամել 10 ամսական որդուս: Գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երեւան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին»: Նիկոլն Արսեն Մանուկյանի ելույթը զետեղել է նաեւ առանձին տեսանյութով` հավելելով ջերմ շնորհակալական խոսքերԵվ կուլիսներում շշուկներ սկսվեցին, որ հենց այդ երիտասարդն է ապագա առողջապահության նախարարը: Իհարկե, «BO3-ի տղուն» պաշտոնանկ անելը եւ միգուցե նաեւ` քրեական հետապնդման ենթարկելը պոպուլիստական զգալի միավորներ կտան Նիկոլին, իսկ սեփական վարկանիշը փրկելը նրան օդի պես պետք է: Ճիշտ է, դա դուր չի գա ԱՀԿ-BO3-ին եւ «քեռի Սորոսին», բայց «քեռի Պուտինը» հաստատ առարկություն չի ունենա: Իսկ «ժողջանը», ոը չի սիրում «BO3-ի տղուն», հաստատ կողջունի «Արսենափոխությունը»` չմտահոգվելով, որ բարեկիրթ եւ պրոֆեսիոնալ բժիշկը ամենեւին էլ պարտադիր չէ, որ կդառնա առողջապահության լավ կազմակերպիչ:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

«ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ» ՀԱՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ

Նիկոլի «նորացված» ոստիկանության ձեռամբ իրականացվեց նաեւ «ժողջանին» դուր եկող մեկ այլ գործողություն` դաժանագույն ծեծով ռեստորանից հանել են Սամվել Լիմինդրիչ Ալեքսանյանի` Լֆիկի, եղբորորդուն, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է: «Ձեռի հետ» ասֆալտին փռել էին նաեւ նրա կնոջը եւ ըկերոջը` կնոջ հետ: Անշուշտ, «ժողջանը» դրան ծափահարում է, սակայն, մեղմ ասած, դժվար թե ծափահարի Սամվել Ալեքսանյանը, ով բոլոր հիմքերն ունի կարծելու, որ Նիկոլը «կարմիր գիծ» է անցել: Եվ հիմա, բացի նրանից, որ հարմար պահին Նիկոլի նավը «նաղդ» լքող է, այդ նախկին օլիգարխ «օրինավոր խոշոր գործարարը» հարմար պահին հաստատ քեն է քշելու...

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Սակայն կա եւ այլ «կարմիր գիծ», որը հատվել է երկու կողմից: Զգուշավոր Գագիկ Ծառուկյանի կողմից արմատական ընդդիմադիր դաշտում դիրքավորվելուն Նիկոլը պատասխանեց սանձարձակ «հայհոյարշավով», որի թագն ու պսակն էր կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակում» Գագիկ Ծառուկյանի նկատմամբ 1979թ.` 41 տարի առաջ կայացված դատավճիռը: «Ժողջանի» վրա դա դժվար թե մեծ տպավորություն թողնի` մարդկանց համար դա ամենեւին նորություն չէ, պարզապես դեռեւս ոչ ոք դա չէր հրապարակել, թեեւ բոլորն այդ փաստաթղթի տեղը գիտեին: Եվ ճակատագրի հեգնանքով 2004-ին այդ վճիռը բեկանել է եւ Ծառուկյանին լրիվ արդարացրել է մաքրամաքուր «հակակոռուպցիոներ» Սասուն Խաչատրյանի դատավոր հայրիկը: Եվ արդյունքում Նիկոլը, ստանալով բավականին քիչ պոպուլիստական միավորներ, զուտ քաղաքական ախոյան Ծառուկյանին դարձրեց ոխերիմ անձնական թշնամի: Եվ նրանց միջեւ այլեւս կարող է լինել հարաբերությունների միայն մի տեսակ` ով ում ամբողջովին կբնաջնջիՆույն «Հայկական ժամանակում» Նիկոլը տպել տվեց եւ մեկ այլ, բացարձակ մերժելի տեքստ: «Արվեստագետ» Միքայել Պողոսյանը` մի ոմն բժշկի հետ համատեղ, Ֆեյսբուքում հրապարակել է ծայրահեղ ատելությամբ լեցուն կոչ` պատերազմ հայտարարել 4 տոկոս կազմող «նախկիններին», այսինքն` գործնականում բոլոր ակտիվ ընդդիմադիրներին: Դա իսկական ֆաշիզմ է, քաղաքացիական պատերազմ սկսելու, այդ 4 տոկոսին փաստացի բնաջնջելու հորդոր է: Եվ այն, որ դա հրապարակվել է նաեւ  «Հայկական ժամանակում» եւ ակտիվորեն տիրաժավորվել իշխանակական «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից, նշանակում է, որ սույն տեքստը ոչ թե սոսկ հերթական «մտավորականի» նախաձեռնությունն է, այլ «ամենավերեւներից» խրախուսված քարոզչական-հոգեբանական պատերազմի ակտ է: Եվ, ի դեպ, Նիկոլի շուրթերից էլ դուս է եկել այնպիսի ցնորամիտ պնդում, իբր թե ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները տարածում են վարակը...

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Այսինքն` ստացվում է, որ քայլասերված վերնախավը ձգտում է քաղաքացիական պատերազմի: Եվ հարցերի հարցը հետեւյալն է` թույլ չտալ, որ հասցնեն դա իրագործել: Սակայն մխիթարականը հետեւյալն է` այդ ճամբարը բաղկացած է հիմնականում բանակից փախած դասալիքներից, որոնցից «պատերազմող» չի ստացվի, եթե նրանց կողմից չմասնակցեն ուժային կառույցները: Իսկ ուժայինները դժվար թե կամենան թաթախվել այդ ազգադավության մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА