o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեռացե՛ք, պարոն դիլետանտ, հեռացե՛ք ամբողջ թիմով, գուցե հաջողվի մի քանի հոդվածից խուսափել ու չավելացնել այդ մեծ ցանկը. Միքայել Գրիգորյան

10.06.2020 22:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Հեռացե՛ք, պարոն դիլետանտ, հեռացե՛ք ամբողջ թիմով, գուցե հաջողվի մի քանի հոդվածից խուսափել ու չավելացնել այդ մեծ ցանկը. Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրք կանայք բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի ամբողջ տարածքում` ընդդեմ Թուրքիայի՝ «Ստամբուլյան կոնվենցիայից» դուրս գալու (լուսանկարներ)

– Եթե շատերի համար անակնկալ էր ինձ համար արդեն օրինաչափություն է Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի գեներացումը։
Փաշինյանի ամբողջ քաղաքական կարիերան ուղեկցվել է անհիմն մեղադրանքներով ու ատելության խոսքով ու դրանց ստորության մակարդակը ուղիղ կապ ունի իր այդ պահի կարգավիճակի հետ։ Օրինակ իշխանության զավթման ժամանակ օգտագործվում էր ատելության տարածումը գործող իշխանության առանցքային դեմքերի նկատմամբ, որը ցավոք սրտի ստացվեց և կոնկրետ ծառայեց իր պետականաքանդ գործին: Հիմա էլ այդ զավթված իշխանությունը պահելու համար Փաշինյան Նիկոլը նորից անցել է փաստերին վիրավորանքներով պատասխանելուն, պատերին ծեփելուն և ասֆալտին փռելուն: Ոչ պարոն ազգաքանդ դիլետանտ այս անգամ չի ստացվի ձեր անմակարդակության հասնող արտահայտություններով և անիմաստ թշնամական արարքներով քանդված տնտեսությունը ավերված ու անկարող բժշկության ոլորտը կարգավորել: Ոչ պարոն դիլետանտ այլևս հետ չեք բերի ոչ ձեր վարկանիշը ոչ էլ կկարողանաք երկիրը կարգի բերել:

Իրավիճակի միակ լուծումը հասունացած հրաժականի պահանջը բավարարելն է։ Հեռացեք պարոն Դիլետանտ, հեռացեք ամբողջ թիմով, գուցե հաջողվի մի քանի հոդվածից խուսափել ու չավելացնել այդ մեծ ցանկը, չնայած արդեն նույնիսկ տեղ չկա ավելացնելու:

Եվ հիշեք. որքան ուշ հեռանաք, այնքան ավելի վատ է լինելու ձեր համար…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА