o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը հետաքրքիր դրվագ է պատմել Ռայոլայի մասին

11.06.2020 01:25 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը հետաքրքիր դրվագ է պատմել Ռայոլայի մասին

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Fútbol with Grant Wahl պոդկաստի ժամանակ պատմել է իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ աշխատանքի դժվարությունների մասին։

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդն է

«Ռայոլայի հետ աշխատանքը երբեմն շատ հետաքրքիր է, երբեմն՝ շատ բարդ։ Ամենակարևորն այն է, որ նա ամեն ինչ անում է, որ ֆուտբոլիստները իրենց երջանիկ զգան։ Եթե խաղացողը երջանիկ չէ, նա նույնպես երջանիկ չէ։ Ռայոլան միշտ ցանկանում է մեզ երջանիկ տեսնել՝ նշանակություն չունի խաղադաշտում, թե դրա սահմաններից դուրս։

Եթե նրա խաղացողը երջանիկ չէ այս ակումբում, նա կփորձի լուծում գտնել՝ ֆուտբոլիստին գոհացնելու համար, նրան տեղավորել այնպիսի վայրում, որտեղ խաղային ժամանակ կստանա, կվայելի կյանքը և ֆուտբոլը։

Բայց կան իրավիճակներ, երբ շատ բարդ է դառնում նրա հետ, բայց դա նորմալ է, քանի որ նա լավագույնն է իր աշխատանքում։ Ես իսկապես գնահատում եմ նրան ու հաճույք ստանում նրա հետ համագործակցությունից։ Դժվար է, բայց նա լավ կողմեր ունի։

Մի անգամ նրան մի քանի անգամ զանգ տվեցի, ու նա այդպես էլ չպատասխանեց, հետո մեկ ամիս հետո զանգում է ինձ ու հարցնում՝ ինչու եմ նրան մոռացել ու չեմ զանգում, ես էլ ասում եմ. «Զանգել եմ, դու չես պատասխանել», իսկ ինքը ասում է այդ դեպքում պիտի 3-րդ կամ 4-րդ անգամ զանգեմ։ Նա միշտ պատասխան է գտնում»,-հիշել է Հայաստանի հավաքականի ավագը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА