o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ, ո՞ւմ եւ ի՞նչ էր ուզում հասկացնել` գցելով Ալեքսանյանին ասֆալտին

11.06.2020 14:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ո՞վ, ո՞ւմ եւ ի՞նչ էր ուզում հասկացնել` գցելով Ալեքսանյանին ասֆալտին

Աղմկահարույց դեպքը, երբ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին ու իր ընկեր ՔՊ-ական շրջանակներին մոտ կանգնած Ռոման Մուրադյանին եւ իրենց կանանց ոստիկանները փռեցին ասֆալտին, երեւի թե հայտնի է բոլորին: Սակայն  քչերն են հավատում, որ դա պատահականություն էր: Հակառակ դեպքում` այդ ռեստորանը փակելու համար չէին ներխուժելու  մի քանի տասնյակ ոստիկաններ,եւ ընդհանրապես ռեստորանը փակելու  խնդիր չէր առաջանա, այնտեղ վերոհիշյալ անձանց 25 րոպե անց մուտք գործելուց հետո: Այս կապակցությամբ  շրջանառվում է երկու վարկած:

Վերցրել են ամերիկյան, սնիգապուրյան մոդելը եւ ուզում  են ներդրել պատմության դասագրքերի հիմքում. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան

Առաջինն այն է, որ սա Նիկոլ-Տիգրան Ավինյան` գնալով վատթարացող փոխհարաբերությունների դրսեւորումն է: Ընդ որում, ինչպես Նիկոլը կարող էր Ավինյանին ցույց տալ, որ կարող է իր մորաքրոջ աղջկան (կանանցից մեկը հենց Ավինյանի մորաքրոջ աղջիկն էր) ոստիկանական կոպիտ եւ նվաստացուցիչ վերաբերմունքի զոհ դարձնել, այնպես էլ Ավինյանը կարող էր Նիկոլին ցույց տալ, որ իր հետ մտերիմ օլիգարխի  հարազատներին ու ՔՊ-ական մեծ շրջապատ ունեցողներին (իսկ Ռոման Մուրադյանը անգամ եղել է ՔՊ-ի ԱԺ-ի նախընտրական ցուցակում. ի դեպ, նկարում հենց նա է Նիկոլի հետ) կարող է ուզած ժամանակ ծեծի ենթարկել, ասֆալտին փռել,մի բան էլ գործ սարքել վրաները: Ի դեպ, Մուրադյանին 2019-ին բաժին է հասել ՊՆ-ին վառելիք մատակարարելու մի շատ մեծ պատվեր, սակայն վերջերս ինչ-որ «բազար» է սկսվել դրա շուրջ` ով ում ինչ է պակաս տվել, հայտնի չէ, բայց գործը հասել է ՊՎԾ-ին: 

Երկրորդ վարկածը, սակայն ասում են, որ սա Նիկոլի հարվածն է Լֆիկ Սամոյին: Բանն այն է, որ վերջինս, ըստ որոշ լուրերի, սկսել է ավելի քիչ «մուծվել» եւ ընդհանրապես իր ֆինանսական միջոցները  տեղափոխել է ավելի անվտանգ վայր:  Բացի այդ, կան տեղեկություններ, որ Ալեքսանյանը հանդիպել է Նիկոլի որոշ ընդդիմադիրների հետ, ինչպես նախկինների, այնպես էլ  ներկաների: Այդ ամենը խիստ վրդովեցրել է Նիկոլին,  որը որոշել է իրեն չափից լավ զգացող  Ալեքսանյանին  բացատրել , թե ով է իր տերը: Պոլին փռած երիտասարդներից արդեն լուրեր են ուղարկվում ե՛ւ Նիկոլին, ե՛ւ Ավինյանին, որ այդպիսի նվաստացման համար նրանք պետք է պատասխան տան եւ եթե ոչ հիմա, ապա  օրերից մի օր: Ի պատասխան իշխանություններից` նրանց սպառնալիք է գալիս, որ խուլիգանությամբ ոստիկաններին ծեծի ենթարկելու համար քրեական գործը հասցնելու են մինչեւ վերջ, եւ տղերքը կոնկրետ «սրոկ» են ստանալու: Կողմերի «բարիշացման» գործը իրենց վրա վերցրել են իմքայլական մի քանի պատգամավորներ եւ  Նիկոլին մոտ կանգնած մեկ այլ օլիգարխ` Խաչատուր Սուքիասյանը (Գրզո):

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА