o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծանրամարտը Օլիմպիական ծրագիրը լքելու վտանգի տակ է

12.06.2020 00:29 ՍՊՈՐՏ
Ծանրամարտը Օլիմպիական ծրագիրը լքելու վտանգի տակ է

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ծանրամարտի Օլիմպիական ծրագրերում մնալու հարցը կորոշվի միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF) անցկացվող ամբողջականության ու վերահսկողության հանձնաժողովի ստուգումների արդյունքները։

«Տուր Դը Ֆրանսը» կանցկացվի մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը

Ծանրամարտի տեղը Օլիմպիական խաղերում վտանգի տակ էր հայտնվել, երբ փաստաբան Մակլարենը անկախ զեկույցում ներկայացրել էր Տոմաշ Այանի նախագության ժամանակ թույլ տրված անօրինակությունները։

Քննչական խումբը պարզել է, որ IWF-ի հաշիվներից բացակայում է 10,4 միլիոն դոլար, իսկ 40 դրական դոպինգ փորձարկումները կոծկվել են։ Ընդ որում՝ զեկույցի 2-րդ մասը դեռևս չի էլ հրապարակվել։

Բախը հայտնել է, որ IWF-ի նախագահ ժամանակավոր պաշտոնակատար Ուրսուլա Պանադրեան պատրաստակամություն է հայտնել աջակցել ծանրամարտի հակադոպինգային համակարգը լիովին անկախ ու արդարացի դարձնելու համար։

Օլիմպիական կոմիտեի նախագահը նաև շեշտել է, որ քննության մեջ ներգրաված մարդիկ չեն մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպմանը վերաբերվող քննարկումներին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА