o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՈՎ ՉԵՔ ՊՐԾՆԵԼՈՒ, ԴԱՏՎԵԼՈՒ ԵՔ

12.06.2020 18:40 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՈՎ ՉԵՔ ՊՐԾՆԵԼՈՒ, ԴԱՏՎԵԼՈՒ ԵՔ

Եվ այսպես, Արսեն Թորոսյանը որոշեց ներողություն խնդրել կորոնավիրուսի հարցում թույլ տված «սխալների» համար: Այդպես է նա անվանում ոճրագործ քայլերը, որոնց զոհ են դարձել արդեն հարյուրավոր քաղաքացիներ: Ինչպես նկատեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե համաճարակի այս օրերին երկիրը շարունակեր ղեկավարել Սերժ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Սորոսի ցանցը լինեին ընդդիմություն: Պատկերացրեք, թե ինչ զզվելի տեսարանների ականատես կլինեինք»:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

«ԲՈԼՈԼԱ ԵՎ ՄԵԾ ԲԱԶԱՐ»

«Սորոսի ցանցը կկազմակերպեր մահացած հիվանդների հարազատների ամենօրյա հավաքներ Ազատության հրապարակում, մահացած քաղաքացիների դիակներով ցույցեր Կառավարության շենքի դիմաց, Նիկոլ Փաշինյանի լաչառ ձայնով non-stop ելույթներ Խորհրդարանում եւ մայրաքաղաքի փողոցներում, ոստիկանության ու պետական իշխանության դեմ գեներացվող հարյուրհազարավոր տեռաբայթ ատելության խոսք եւ այլն, եւ այլն,- շարունակում է քաղաքագետը եւ եզրակացնում,- Կներեք, երեւակայությունս չի հերիքում ասելու, թե էլ ինչեր կարող էին անել Նիկոլ Փաշինյանն ու այսօրվա իշխանակիր այլ օղակներ: Նախկին իշխանություններին նրանք ոչինչ չէին ների, էլ չեմ խոսում մահվան դեպքերի մասին: Իսկ հիմա արդեն հարյուրավոր զոհեր կան, իսկ իրավիճակը երկրում այնպիսին է, որ նույն Արսեն Թորոսյանը կարող է մտածել, թե ներողություն խնդրելով իր վրայից կթոթափի այդ մահերի պատասխանատվությունը: Հետո էլ կանգնում եւ իրենց ընդդիմախոսների հետ պատերազմական օրենքի լեզվով են փորձում խոսել: Հիմարներ, դուք դեռ չգիտեք, թե ինչ դատաստանի առջեւ եք կանգնած եւ ոնց եք փոշիանալու ճգնաժամային այս իրավիճակի հաղթահարումից հետո: Տգետ եք ու չեք հասկանում»:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Ավելի ստույգ` քայլասերվածները ոչ թե պատերազմական օրենքի, այլ խուժանակռվի, բանդիտական հաշվեհարդարի լեզվով են փորձում խոսել: Եվ ահա դրա գագաթնակետը` 2020-ի հունիսի 10-ին Նիկոլն իր բոլոր ընդդիմախոսներին անխտիր անվանեց «բացիլներ»: Անշուշտ, ընդդիմությունը դրան համարժեք պատասխանեց, սակայն հիշեք Նիկոլի ասածի ամսաթիվը: Քանզի ուղիղ մեկ տարի առաջ` 2019-ի հունիսի 10-ին, ծխելու համար աշխատանքից հեռացված ավտոբուսի հանրաճանաչ վարորդը հնչեցրեց «Լինելու է բոլոլա եւ մեծ բազար» թեւավոր բանաձեւը: Մարդը փաստորեն մարգարեացավ...

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Այդ բոլոլայի առնչությամբ քաղաքագետ Միհրան Հակոբյանն արձանագրում է. «Ի՞նչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարը «պատերազմ» հռչակած Նիկոլը Փաշինյանը: Ճիշտ եք, իր հետ անհամաձայն ՀՀ քաղաքացիներին բացիլ է անվանում: Այո՛, այո՛, բացիլ է անվանում միլիոնավոր մարդկանց, ովքեր «պատերազմում» իր զինվորները պետք է լինեին: Իսկ գիտե՞ք` ինչու է այդպես վարվում: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր հանցավոր անգործության հետեւանքով «պատերազմն» արդեն իսկ տանուլ է տվել:... Այս խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է: Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», եւ այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է: Ու քանի այս «մահվան բացիլը» Հայաստանի վարչապետն է, մահերը շարունակվելու են, հարյուրների, գուցե եւ հազարների են հասնելու»:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

Եվ առայժմ Նիկոլը միայն մեկ ելք գտավ այդ բոլոլայում երկարաձգելու իր անիմաստ իշխանավարումը` գործնականում հակասահմանադրական եղանակով եւս մեկ ամսով երկարացնելու արտակարգ դրությունը: Եվս մեկ ամսով քաղաքացիներին ճնշել ոստիկանական մահակով պարտադրվող դնչկալ-դիմակներով, եւս մեկ ամիս արգելել հանրահավաքները, ցույցերն ու երթերը, եւս մեկ ամսով հարմար պայմաններ ունենալ ռեպրեսիաների եւ կասկածելի օրենքների համար:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳՆ» Է ԼԱՎԸ

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի խոսքով. «Ինչպես եւ սպասվում էր` քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը: Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն` կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում` տեղորոշում են, եւ այլն»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Սակայն այս նոր «արտակարգի» պայմաններում նոր արտաքին-քաղաքական տապալումներ են չոքել մեր դռանը: Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ եղած ցույցը շատ լուրջ զգուշացում էր: Նաեւ նախօրեին Եվրոպական խորհրդարանում կոշտ եւ ոչ հայանպաստ հայտարարություն է ընդունվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ  նոր մայրուղու կառուցման վերաբերյալԵԽ պատգամավորներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն եւ Զելյանա Զովկոն, ինչպես նաեւ տարածաշրջանային երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ  խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել` արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Բովանդակությունը զզվելի է` ինչպե՞ս եք համարձակվել առանց Ադրբեջանի թույլտվության, նախաձեռնել նոր ճանապահի կառուցումը դեպի Արցախ: Դրան օպերատիվ արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն նաեւ ԵԺԿ  անդամ է, իսկ ԵԽ երեք պաշտոնյաներից երկուսը` Տրայան Բասեսկուն եւ Զելյանա Զովկոն, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության անդամ են, այսօր ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանը պաշտոնական գրությամբ` նամակով, դիմել է ԵԺԿ  նախագահ Դոնալդ Տուսկին: Ամփոփելով` Արմեն Աշոտյանը շեշտեց, որ վերջապես Հայաստանի պետական կառույցները, ինչպես` ՀՀ ԱԳՆ-ն, այնպես էլ` ՀՀ Ազգային ժողովը պետք է լիարժեք ջանքեր գործադրեն Հայաստանի  ազգային եւ պետական շահերը  տարբեր մայրաքաղաքներում հավուր պատշաճի ներկայացնելու համար. «Այդ պետական լծակներն ու հնարավորությունները, արդեն 2 տարի է, իրենց ձեռքերում են, եւ մեր թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը` նաեւ Եվրոպական միության հետ հարաբերություններում, բոլորիս աչքերի առջեւ անխնա մսխվում է»:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Եվ ի՞նչ եք կարծում, եղա՞վ որեւէ արձագանք ԱԺ-ից եւ ԱԳՆ-ից: ԱԺ-ից արձագանքը զրո էր, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սրտխառնոց հարուցող խոսքեր էր բարբաջում «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» մասին: Եվ ի հավելումն դրան` դավաճանության գարշահոտով նոր պատմություններ: Այսպես, արձագանքելով այն խայտառակությանը, որ Նորքի հիվանդանոցում քաղաքացուն ինքնամեկուսացման ուղեգրում գրված էր ինքնամեկուսացման վայրը` Շուշի, Ադրբեջան, Առողջապահության նախարարության խոսնակը դա որակեց «տեխնիկական սխամունք», մինչդեռ այս իշխանությունը տեղով «տեխնիկական սխալմունք» է, ջնջելու ենթակա փչացած ֆայլ: Հետո պայթեց մյուս խայտառակությունը` Նաիրա Զոհրաբյանը, հրապարակելով արցախցու նոր անձնագրի լուսանկարը, գրեց. «Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երեւան, եւ Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ, 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչեւ 2029 թվականն, ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր` Մարտունու շրջան, գյուղ Ճարտար: Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում եւս գրել Ադրբեջան: Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռեւս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ»:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Ինչ ասես, սա արտակարգ, «թավշյա, ոչ բռնի» դավաճանություն է, ուրիշ ոչինչ:   Այո, երկիրը չունի բռնապետության ռեսուրս, եւ արտակարգ դրությունը չի փրկի այս խունտային իշխանազրկվելուց եւ դատվելուց: Փախուստն էլ չի փրկի, մոլորակում չկա մի տեղ, ուր նրանք կարողանան թաքնվել հայերից եւ հետեւաբար` պատասխան տալուց:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА