o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ВСЁ НЕНУЖНОЕ НА СЛОМ, СОБЕРЁМ МЕТАЛЛОЛОМ!ՉՎԱՐՉԱՊԵՏԸ` ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵ՞Ջ

16.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ВСЁ НЕНУЖНОЕ НА СЛОМ,  СОБЕРЁМ МЕТАЛЛОЛОМ!ՉՎԱՐՉԱՊԵՏԸ` ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵ՞Ջ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք ազգովի ծիծաղում Նիկոլի` ավտոմեքենաների ժանգոտած «կուզովների» հանդեպ ունեցած թուլության վրա, եւ ինչպես մեր ծիծաղը վերածվեց հռհռոցի, երբ վարչապետի ֆեյսբուքյան էջում հայտնվեցհայտարարություն, որ այսինչ տեղերում ընդունում են այդ կուզովները` տոննան 12 հազար դրամով: Պարզվեց, որ շատ իզուր էինք ծիծաղում, դա միլիարդավոր դրամների եկամուտներ բերող «հոբբի» է: Շաբաթ օրվա ավանդական եթերի ժամանակ պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանը մեզ պատմեց Փաշինյանների` երկաթի ջարդոնի շատ խոշոր ստվերային բիզնեսի մասին...

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ ՉՄՈՒԾԱԾ «ԺԵՇՏ ՆԻԿՈԼԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՍԹԵՐԻԱՆ

Պարոն Մինասյանը, նաեւ ցուցադրելով համապատասխան փաստաթղթեր, ՀՀ ե՛ւ հպարտ, ե՛ւ սովորական քաղաքացիներին պատմեց, որ Փաշինյանները արտահանել են 50 հազար տոննա երկաթի ջարդոն, ընդ որում, պետք է ամեն տոննայի դիմաց վճարեին 80 հազար դրամ պետական տուրք, բայց դա չէին արել, ու արդյունքում պետական գանձարանից փաստացի հափշտակել են 4 միկիարդ դրամ...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Հիմա հասկանալի է, թե ինչու քարոզչամեքենայով եւ քննչական մարմիններով խոսում են Գագիկ Ծառուկյանի` 40 միլիարդ դրամ չվճարածի մասին: Երեւի Նիկոլը գիտեր գլխին գալիքը, այդ պատճառով որոշվեց 10 անգամ մեծ գումար ներկայացնել օրինավոր խոշոր գործարարից կրկին ատելի օլիգարխի վերածված Գագիկ Ծառուկյանի մասին: Իսկ ԲՀԿ առաջնորդը դարձավ ատելի, որովհետեւ ձեռնասուն ընդդիմությունից անցավ ամբողջ կառավարությունը փոխել պահանջող արմատական ընդդիմադիրի: Եվ շնվեց Նիկոլի այլանդակ հոխորտանքը. «Շատ շուտով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այնքան ուժ պետք է կիրառեն ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա»: Դրա շարունակությունը պետք լիներ հունիսի 14-ին: Զարմանալի զուգադիպությամբ, հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է: Երեւի թե ԲՀԿ-ի դեմ բռնաճնշումները նաեւ «ձեռի հետ» պետք է մոռացության մատնեին «Ժեշտ Նիկոլի» ժանգոտ «ժեշտի» բիզնեսի խոշորագույն գանձագողության դրվագը: Մանավանդ, որ 50 հազար տոննա մետաղաջորդոնի մասին լսողն անմիջապես մտաբերում է Լեւոն Ակոպիչի օրոք գործարանների հաստոցները որպես մետաղաջարդոն արտահանելը: Երեւի թե, եթե Նիկոլի խայտառակ պաշտոնավարումը չկանգնեցվի, նա էլ կկրկնի իր «հոգեւոր պապայի» այդ երկրաքանդ սխրանքը: Բայց մինչ այդ կա նաեւ բռնապետիկին զայրացնող այլ փաստ` Թավուշում արտադրած դիմակները լավ չեն ծախվում: Ու նա գնաց խելահեղ քայլի` շաբաթ օրով փողոցներով շրջող ԱԻՆ-ի եւ ոստիկանության մեքենաներից հնչում էր դիմակներ կրելու կոչեր անող Նիկոլի ձայնը: Երեւի թե նա պատրանքներ ուներ, որ ժողովուրդը կանսա իր ձայնին, սակայն դա հարուցեց զայրույթի եւ ատելության ալիք: Այդ մեքենաներին ուղեկցում էին ոչ միայն հայհոյանքները, այլեւ տեղ-տեղ նաեւ քաղաքացիների նետած նեխած կարտոֆիլները... Դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատեց. «Առավոտվանից ոստիկանական շրջիկ մեքենաներից քաղաքով մեկ լսվում է Նիկոլ Փաշինյանի «կանխարգելիչ» ղժղժոցը: Այս մտքի հեղինակին թվում էր, թե այս կերպ «քաղաքը Նիկոլ է լսում»: Հիասթափեցնեմ: Մարդիկ լավագույն դեպքում ծիծաղում են, իսկ ոմանք` նույնիսկ հայհոյում: Քաղաքի մեծամասնությանը Նիկոլն արդեն զզվացրել է: Ո՞նց կարելի էր «խուրդել» այդքան մեծ հանրային վստահության ռեսուրսը ընդամենը երկու տարում: Ո՞նց: Հաջորդ անգամ փորձեք եղանակի տեսությունը Նիկոլի ձայնով հեռարձակել: Կամ բջջային օպերատորների ինքնապատասխանիչները: Փաշինյանի ձայնով շատ բազմիմաստ կհնչի «Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս» արտահայտությունը»:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Իրոք, որ Նիկոլն ինքն էլ հասկացավ, որ հանրային զրո վստահություն ունի: Եվ կիրակի մեկնարկեց ԲՀԿ «բռնադատման օրը»: Սակայն Ֆեյսբուքում կային մարդիկ, ովքեր Նալբանդյան փողոցի իրադարձություններին զուգահեռ առցանց հետեւում էին, թե ինչ օդանավեր եւ դեպի ուր թռիչք են կատարում «Զվարթնոց» օդանավակայանից: Եվ հայտնաբերվեց երկու «Բոինգ», որոնք վայրէջք կատարեցին Նիկոլի համար ճակատագրական Վորոնեժ քաղաքում:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

ՄԻՏԻՆԳԱՅԻՆ ՍԵԶՈՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԲԱՑՎԱԾ

Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանի եղած-չեղածը խուզարկեցին, իրեն էլ տարան ԱԱԾ հարցաքննության: Եվ տեղի ունեցավ այն, ինչը շատ տհաճ է խունտայի համար` Նալբանդյան փողոցը լցվեց ցուցարարներով: Ու թեեւ ամեն ցուցարարին բաժին էր հասնում 15-20 ոստիկան, ցույցը շարունակվեց այնքան, մինչեւ ԲՀԿ առաջնորդը դուրս չեկավ ԱԱԾ-ից: Արձանագրենք. Արտակարգ դրության պայմաններում ցույցերի արգելքն այս կիրակի դե-ֆակտո ՋՆՋՎԵՑ: Արձանագրենք նաեւ. Երեւանի ոստիկանատներում այլեւս տեղ չկար, ձերբակալվածներին տանում էին մարզեր մարզեր: Այսինքն, գործեց ծերուկ Ջին Շարփի հնարքներից մեկը` ձերբակալվել այնքան, որ ձերբակալվածներին պահելու տեղ չմնա: Եվ պարզվեց, որ ոստիկանության «կալանունակությունն» ընդամենը 250 ակտիվիստ է: Այսինքն` ձերբակալություններով խոշոր ցույցերը դադարեցնելն անհնարին է: Այդ թվում եւ` այլանդակ դաժանությամբ կին պատգամավորների հանդեպ: Դրա առնչությամբ ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրեց. «Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում եւ բերման է ենթարկում խաղաղ ցուցարարներին, ուժ է կիրառում անգամ պատգամավորների, հատկապես` կին պատգամավորների նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ կին պատգամավորների նկատմամբ իրականացվող գործողությունները` Իվետա Տոնոյան, Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան, Կարինե Պողոսյան, ձեզ հետ եմ, պինդ կացեքԴատապարտում եմ այսօր կատարվող բռնությունները եւ պահանջում եմ, որ ՄԻՊ-ը, Հայաստանում գործող միջազգային կառույցները, դեսպանատները եւ մարդու իրավունքներով զբաղվող այլ կառույցներ, ինչպես նաեւ քաղաքական ուժերը չլռեն եւ ասեն իրենց խոսքը, Հայաստանում այս պահին տեղի են ունենում խայտառակ բռնի գործողություններ…»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Եվ Նիկոլը կանգնեց դաժան երկընտրանքի առջեւ: ԱԱԾ-ի ցուցադրված «կինոն» շատ թույլիկ էր, Վանեցյանի օրոք նկարած «տուշոնկա-շոուին» էապես զիջող, ընտրակաշառքի մեղադրանքները շարքային քաղաքացին ընդհանրապես չի ընկալում, որպես հանցանք, իրավական հիմքերն էլ` չափազանց խոցելի Ծառուկյանին կալանավորելու համար: Չկալանավորելը կնշանակեր, որ Նիկոլը վախեցավ ԲՀԿ-ի ցույցերից, կալանավորելը` որ ցույցերը կշարունակվեն: Նիկոլն ընտրեց երկրորդը: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տարածեց հայտարարույուն. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի` տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր: Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Այսօր ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս մեծ բոլոլա է սպասվում: Ի դեպ, պատգամավոր Արման Աբովյանն էլ տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցությունը բոլոր կասկածելի օրենքներն ուղարկելու է ՍԴ: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ հաճույքով Հրայր Թովմասյանը դրանք կհոշոտի: Մեծ Հակամարտությունը մեկնարկել է: Աստված պահապան մեր ազգին եւ երկրին...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА