o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նանին պատմել է Ռոնալդուի տված խոստման մասին ԵՎՐՈ-2016-ի ժամանակ

17.06.2020 02:10 ՍՊՈՐՏ
Նանին պատմել է Ռոնալդուի տված խոստման մասին ԵՎՐՈ-2016-ի ժամանակ

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին պատմել է, որ նա Կրիշտիանու Ռոնալդուին խոստացել է հաղթել Ֆրանսիայի հավաքականի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչում (1։0)։

Այդ հանդիպմանը Ռոնալդուն փոխարինվել էր առաջին կեսին վնասվածքի պատճառով։

Հայտնի է Եվրոպա լիգայում հայկական ակումբների հանդիպումների ժամանակացույցը

«Ռոնալդուի վնասվածքը մեծ ազդեցություն թողեց թիմի վրա։ Երբ ես տեսա, թե ինչպես նա ընկավ, մի փոքր վախեցա։ Ես մտածում էի, որ նա կվերադառնա խաղադաշտ օգնություն ստանալուց հետո։ Բայց հետո ասաց ինձ, որ այլևս չի կարող շարունակել։ Այդ խոսքերից փշաքաղվեցի։ Բայց նրան ասացի. «Մի անհանգստացի, այս խաղը կհաղթենք քեզ համար»։ Երբ հագա ավագի թևկապը, աչքերս արցունքներով լցվեցին, ու զայրացա։ Ես ուզում էի թիմին ասել. «Առա՜ջ, մենք պետք է ավելի լավ խաղանք»։ Դա չարեցի, բայց թիմակիցներս ամեն ինչ հասկացան։

Մենք պայքարում էինք Ռոնալդուի համար ու օգնեցինք նրան նվաճել տիտղոսը։ Դա հարգանքի դրսևորում էր ֆուտբոլիստի հանդեպ, որը շատ բան է տվել թիմին ու երկրին, ու մեկը, որը որոշիչ դեր էր խաղում այդ մրցաշարում մինչև այդ դրվագը»,-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն է փոխանցում Նանիի խոսքերը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА