o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ԹԻՄՈՎ ԿՈՐԾԱՆՎԵԼՈ՞Ւ ԵՆ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻ ՀԵՏ

17.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ ԹԻՄՈՎ ԿՈՐԾԱՆՎԵԼՈ՞Ւ ԵՆ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԻ ՀԵՏ

Օրն ավարտվեց ոստիկանների կողմից կատարված հանցագործությամբ` ԱԱԾ շենքի մոտ ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով ու նաեւ հարվածելով, կոպտորեն խոչընդոտեցին Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների ցույցը լուսաբանող լրագրողների աշխատանքը: Կարելի է ենթադրել, որ այդ ապօրինի հրամանի հեղինակները միտում ունեին հնարավորինս լրագրողներին տրամադրել ոստիկանության դեմ, ինչը կբարձրացնի ընդհանուր լարվածության «գռադուսը»:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

ՈՉ ՈՔ ՉԷ՞Ր ՈՒԶՈՒՄ «ՓՉԱՆԱԼ»

Պարադոքս` Հայստանը կարող է ունենալ Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով քաղբանտարկյալ: Իսկ ԲՀԿ առաջնորդը քաղհալածյալ է` անկախ իր անձից եւ իրեն մեղսագրվող արարքներից: Անգամ եթե նա իրոք ընտրակաշառք է բաժանել, գլխավոր դատախազի` ԱԺ ներկայանալն այն բանից հետո, երբ Ծառուկյանն առաջ է քաշել կառավարությունը 100%-ով փոխելու քաղաքական պահանջը, ինքնին նշանակում է հենց քաղաքական հալածանք: Եվ դա իրավացիորեն շեշտում էին ԲՀԿ պատգամավորները, ովքեր խոսում էին քաղաքական պատվեր կատարող, խամաճիկ, կամազուրկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ինչ-որ անանուն, բայց ծայրահեղ սրիկա «պատվիրատուի» մասին` չհնչեցնելով Նիկոլի անունը: Ինքը` ԲՀԿ առաջնորդն իր ելույթում ընդգծեց, որ հալածանքով իրեն հերոսացնում են, միաժամանակ արձանագրելով «հեղափոխության» անփառունակ վախճանը եւ Նիկոլենց` հազիվ 5 տոկոս վարկանիշ ունենալը: Նա բավականին անկեղծ ներկայացրեց պատկերը, սակայն թիմակիցները, ճգիտես ինչու, իրենց ելույթներում շարունակեցին «մերժել Սերժին»: Բայց արժանին մատուցենք ԱԺ ընդդիմությանը: ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չմասնակցեցին Ծառուկյանի ազատազրկման երկու քվեարկություններին էլ, ու դրանով «քաշեցին» քայլասերված պատգամավորներին: Այլեւս ոչ ոք, երբ կգա «թռնելու» պահը, չի կարող իրեն վերագրել ընդդիմադիր պատգամավորների` քվեաթերթիկին արված «դեմ» նշումները, նաեւ շառ անելով, որ կան Նիկոլի հետ գործարքի գնացած ընդդիմադիրներ: Հիմա նրանք բոլորով` 86 գումարած կենդանի հայհոյանք Արման Բաբաջանյան, քաղաքական հալածանք իրագործելու կոլեկտիվ հանցանքի մասնակից են, բացառությամբ բացակայող Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի: Այսնքն` ուզած-չուզած ամբողջ թիմով «փչացան» եւ զրկվեցին Նիկոլի խորտակվող նավից առնետավազք կատարելու հնարավորությունից եւ պետք է կործանվեն այդ նավի հետ: Եվ հիմա, երբ շատ մոտ է Նիկոլի հրաժարականը կամ փախուստը (դիտորդները հիմնականում նշում են հունիսի 22-ը կամ 25-ը` Մոսկվայից առաջ կամ հետո), քայլասերված թիմը մնալու է ողբալի եւ շատ խոցելի վիճակում: Եվ դժվար չէ կանխատեսել, որ ԱԺ մեծամասնությունը ահը սրտներին կատարելու է այն մարդկանց կամքը, ովքեր ավելի բարձր կգոռան:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Իսկ թե ինչու քայլասերվածները չեն կարող հույս դնել ռեպրեսիաների վրա` պարզ բացատրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Ռեպրեսիաներ իրականացնող համակարգ ձեւավորելը շատ բարդ գործընթաց է, եւ դրա համար պետք է մի քանի նախապայման:

1. Պետք է ունենալ տեսություն, ըստ որի, մարդիկ բաժանվում են իրարամերժ զանվածների` սեւերի ու սպիտակների: Դա կարող է ունենալ ազգայնական, սոցիալական, ռասսայական, կրոնական բնույթ: Նացիստական Գերմանիան, Կոմբոջիայի կխմերները, Ստալինի ժամանակաշրջանը, Ռուանդայի խուտուները, Չիլլին Պինոչետի ժամանակներն ունեին գաղափարախոսություններ, կամ գոնե վերը նշված հիմնավորումներից մեկը:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

2. Ունենալ ռեպրեսիաներ իրականացնող կադրեր, որոնք մոտիվացված լինեն: Փորձը ցույց է տալիս, որ ոստիկանությունը չի կարող իրականացնել զանգվածային ռեպրեսիաներ: Ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարի գործիք է եւ քաղաքական նպատակներով իրականացվող ռեպրեսիաների համար չի նախատեսված: Ամենասեւ գործը իրականացնում են հատուկ ջոկատները` ֆորմալ, կամ ոչ ֆորմալ կարգավիճակներով, իսկ նման կառույցներ ստեղծելը զգալի ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում, նաեւ` ժամանակ:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

3. Ռեպրեսիաներ իրականացնողները պետք է վստահ լինեն, որ նման ռեժիմի կյանքը երկար է լինելու, որ կարճ ժամանակ անց պատասխանատվության չեն ենթարկվի:

4. Անհրաժեշտ է նաեւ ունենալ արտաքին հովանավորներ, որոնք կապահովեն ռեսուրսներ եւ քաղաքական տանիք, իսկ արտակարգ դեպքերում նաեւ` ապաստան: Սա առաջին հերթին վերաբերում է փոքր երկրներին»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐ

Ակնհայտ է, որ քաղաքագետի հիշատակած` ռեպրեսիվ ռեժիմի 4 կետերից եւ ոչ մեկին քայլասերվածների խղճուկ խունտան չի համապատասխանում: Փոխարենը բոլոր ընդդիմադիրները համակարծիք են, ունեն կոնսենսուս Նիկոլին հեռացնելու հարցում: Նիկոլը զրկվել է նաեւ արտաքին խաղացողների աջակցությունից, եւ Ծառուկյանի դեմ սանձազերծածից հետո փչացրել է հարաբերությունները Լուկաշենկոյի հետ, ում հետ միասին փորձում էր խաղեր տալ ԵԱՏՄ դաշտում...

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Ի դեպ, կոնսոլիդացման իրողությունն արտացոլված է ԲՀԿ հայտարարությունում, որով նա «ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի` «Հայրենիք», Հայ հեղափոխական դաշնակցություն եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը: Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով եւ համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը եւ իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների եւ կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը»:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Իսկ ՀՀԿ ԳՄ հայտարարությունն արդեն իշխանափոխության պատրաստի ճանապարհային քարտեզ է: Մասնավորապես. «Հայաստանում այլեւս ոչ միայն համավարակային, այլեւ քաղաքական ճգնաժամ է: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

- Խստորեն դատապարտում է առ այսօր շարունակվող բռնատիրական գործելաոճը, որի պատճառով պետական ռեպրեսիվ ապարատի ճիրաններում հերթով հայտնվում են բազում պետական, քաղաքական եւ հանրային գործիչներ:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

- Արձանագրում է, որ այս կերպով իշխանությունները հարված են հասցնում Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը` խոցելի դարձնելով մեզ արտաքին սպառնալիքների նկատմամբ:

- Վերահաստատում է, որ ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է եւ ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա եւ պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

ВСЁ НЕНУЖНОЕ НА СЛОМ, СОБЕРЁМ МЕТАЛЛОЛОМ!ՉՎԱՐՉԱՊԵՏԸ` ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵ՞Ջ

- Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին պատշաճ գնահատական տալ Հայաստանում ստեղծված ճգնաժամին, մասնավորապես ժողովրդավարության ասպարեզում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում»:

Եվ այսպես` հրաժարական, անցումային կառավարություն, ԱԺ արտահերթ ընտրություններ: Առաջին երկու փուլի համար կարծես թե կոնսենսուսը կա ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում: Իսկ ԱԺ ընտրություններում արդեն կծավալվի մրցակցություն, եւ հենց այդ ԱԺ-ն էլ կկանխորոշի մեր ապագան:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՈՎ ՉԵՔ ՊՐԾՆԵԼՈՒ, ԴԱՏՎԵԼՈՒ ԵՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА