o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

19.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Հունիսի 22-ին տեղի է ունենալու բնության եզակի երեւույթ` արեւի խավարում հենց ամառային արեւադարձի օրը: Խորհրդանշական է, կարծես արեւի ու խավարի պայքար խորհրդանիշի, եւ այդ զուգադիպության առնչությամբ աստղաբանական եւ կոնսպիրոլոգիական կանխատեսումների պակաս չկա: Չգիտենք` աշխարհի համար դա ինչ է նշանակում, սակայն նման է, որ Նիկոլի համար «խավարումն» ավելի շուտ է գալիս: Նրա պարագայում, դասականի ասած, «խիյարը թարս բուսնեց», քանզի բազում իրադարձություններ եղան, որոնք նրա համար ծայրահեղ անցանկալի են:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

 

ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ` «ՋԵԿ ՓՈԹ» ԵՂԱՎ

Դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին: Դա դեռ քիչ էր` Սահմանադրական դատարանն էլ հակասահմանադրական ճանաչեց Նիկոլի սիրելի խաղալիքներից մեկը` «Բանկային գաղտնիքի մասին»` բանկային գաղտնիքը լիկվիդացնող օրենքը: Ինչպես կեսկատակ ասաց իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը` «Դա արդեն «ջեկ փոթ» է»:

Ինչեւէ, ակնհայտից էլ ակնհայտ է, որ քայլասերված վարչախումբն ահավոր վախեցած է: Վկայությունը` այս օրերին փողոցներից անհետացան քաղաքացիներին դիմակ չդնելու համար տուգանող ոստիկանները: Թեեւ Նիկոլը դիմակների պարտադրանքը հռչակում է գերխնդիր, սակայն առկա բոլոր ոստիկանական ուժերն ուղարկվում են այն վայրերը, ուր մի քանի տասնյակ կամ հարյուր ԲՀԿ-ականներ որեւէ ցույց են անում: Դա արդեն լրիվ աբսուրդ է...

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

Վախի տիպիկ դրսեւորում էր եւ դեղնակտուց պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հանկարծակի հոխորտանքը. «Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետեւյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»: Ես անունը դեռեւս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետեւում կանգնած անձանց այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք»:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

«Կես ժամ ժամանակ: Որովհետեւ մեր ռուս գործընկերների հետ, երեկ էլ բազմիցս խոսվեց, փոխխոսնակն անդրադարձավ, ՀՌԱՀ նախագահն անդրադարձավ, մենք փայլուն կերպով երկխոսել ենք դեսպանի հետ»: Քիչ անց դեղնակտուց նախարար Հակոբ Արշակյանն էլ ԱԱԾ-ին հորդորեց զբաղվել այդպիսի նյութերով, հետո եւս մեկ քայլասերված պատգամավոր բարբաջեց «դավաճանության» մասին... Հիմա հարց` այդ ինչպե՞ս եղավ, որ մինչ «հեղափոխություն» մութն ընկնելուն պես տնից դուրս գալ վախեցող կոնտինգենը, որին պատանեկության օրոք թաղում ընդունված էր «դոձիկ» կոչել, հանկարծ անցավ սպառնալիքների եւ վերջնագրերի լեզվին: Պատասխանը պարզ է` անկյուն քշված վիճակում են, ահավոր վախեցած: Վախենում են, որ Նիկոլի` Մոսկվա գնալուց առաջ ոչ միանշանակ օրենքի քննադատությունը կարող է ռուսների տրամադրության վրա ազդել, ու Մոսկվայում ավելի կոշտ ձեւով Նիկոլի «վախը կչափեն»: Իսկ հիմա` մի քանի մեջբերումներ «ժողվարչապետից, զօրօրինակ. «Մեր իշխանությունը լեգիտիմության խնդիր չունի, մեզ պետք չէ քրեական գործերը սարքել քաղաքական առեւտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն»: Կամ. «Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործիչների վզներից բռնելու եւ դուրս է շպրտելու այս դահլիճից»: Նիկոլն ըստ էության սպառնում է արգելել ԲՀԿ-ն ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Լեւոնը փակել էր ՀՅԴ-ն, եւ ընդդիմադիր պատգամավորներին վռնդել ԱԺ-ից: Բայց դրա համար նա ո՛չ ՍԴ ունի, ո՛չ էլ իր կոչով գործողություններ անող ժողովուրդ: Ընդամենը ֆեյսբուքյան ֆեյքերի գործարան ունի, մեկ էլ իր հրամաններն անհավես կատարող ոստիկանություն: Իսկ երբ Նիկոլի ելույթը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին համեմատում ես Սերժ Սարգսյանի ելույթի հետ, ապա տեսնում ես, թե ինքան խղճուկ է մեր բռնապետիկը: ՀՀ երրորդ նախագահի ելույթից հետո ԵԺԿ-ն արձանագրել է. «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»: 

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Նիկոլենք վատ լուրեր ունեն նաեւ Մոսկվայից: ՌԴ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության` միջազգային հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովը կարծում է,որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը  պետք է կարգավորվի օրենքին համապատասխան` հարգելով քաղաքական բազմազանության եւ հասարակական գործունեության ազատությունը: «Ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի անօրինական մեթոդներով, եւ մեր հայ գործընկերներին մաղթում ենք շուտափույթ դուրս գալ ստեղծված հակամարտությունից, որն արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից այն կողմ»,- նշվում է հայտարարությունում: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «Միասնական Ռուսաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական կուսակցությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են` ի շահ երկու երկրների ժողովուրդների: Եվ, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատ է, իսկ Գագիկ Ծառուկյանը դեռ կալանավորված չէ...

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

ԳԵՏԱՆՑՈՒՄԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ, ԲԱՅՑ ԷՇԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

Երջանկահիշատակ գեներալ Ալեքսանդր Լեբեդի այդ թեւավոր խոսքը առավել քան սազական է մեր երկրի իրավիճակին: Իրոք որ փոխելու ժամանակը եկել է: Այսպես, ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի. «Նոր մի գրառում կարդացի, թե` եթե Նիկոլը նույն փութաջանությամբ պայքարեր կորոնավիրուսի դեմ, ինչպես պայքարում է ընդդիմախոսների դեմ, հիմա համաճարակը հաղթահարված կլիներ: Ամբողջովին համաձայն եմ: Միայն մի լրացում` Նիկոլը չի հասկանում, որ իշխանությունն իր ձեռքից վերցնելու է համավարակը, ոչ թե ընդդիմությունը»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ էլ. «Հայաստանում մարդկանց մի շերտ է ձեւավորվել, որին ինչ ցույց ես տալիս, ասում են հեղափոխություն է: Ուզում ես տապալի ամբողջական ինստիտուտներ, ուզում ես հրահանգներ տուր դատավորներին, ուզում ես ոչնչացրու միջազգային հարաբերությունները, ուզում ես համավարակի առումով եղիր աշխարհի ամենավատ կառավարվող երկրներից մեկը, կատարիր բացահայտ անօրինակություններ, մեկ է, հեղափոխություն են տեսնում: Մի խոսքով, ինչ էլ ցույց տալ, հեղափոխություն է, իսկ ցույց տվողները հակահեղափոխականներ են: Իլյուզիաների տապալումից հետո սկսվում է նեւրոզը, հետո, որպես կանոն, այդ իլյուզիան փրկելու համար անկանոն շարժումները, որից հետո իրականության հետ հաշտեցման ծանրագույն շրջանն է սկսվում, որը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել, բայց պետք է»:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

Բայց արանքում քայլասերվածները հասցրին եւս մի կեղտոտ գործ անել` միանալ հակաչինական «կրոնի ազատության ալյանսին»: Դրա առնչությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նշում է. «Հակաչինական ալյանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետեւյալն է. «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարեւորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»: Փայլուն ձեւակերպում: Համաձայն եմ: Սակայն այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում. էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ ցեղասպանություն է (այդ թվում` հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում:...  Նորից եմ կրկնում` սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալիանսի անդամ»: Ինչպես ասում են` Նիկոլը երկիր է փնտրում հետը հարաբերություններ փչացնելու համար, Ադրբեջան կամ Թուրքիա չառաջարկել: Սակայն ձեռի հետ այդ փաստաթղթով հենց երկրի ներսում տոտալիտար աղանդները լրացուցիչ արտոնություն են ստանում: Կործանվող խունտան շարունակում է նորանոր պղծություններ բուծել: Շտապում են, որ հասցնեն մինչեւ կործանումը կամ փախուստը...

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Եվ կարեւորը` Նիկոլը շարունակում է բոլորին շանտաժի տակ պահել: Քաղաքագետ Մենուա Հարությունյանի բնորոշմամբ. «Իշխանությունը բռնազավթելիս Նիկոլը շանտաժ էր անում` կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, հակաժողովրդավարական ու հակասահմանադրական կոչերով, իսկ հիմա արդեն Նիկոլն անուղղակի շանտաժ է անում` կա՛մ ես կմնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի»: Ի դեպ, ավանդական «կորոնավիրուսային» շանտաժը Նիկոլի կողմից նույնպես շարունակվում է. «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը»: Այ բռնապետիկ, էդ ինչո՞ւ վախեցար եւ 665 թիվը նկարեցիր, այլ ոչ թե 666: Թե՞ որպես ցանկացած անաստված, նաեւ սնահավատ ես: Զգում ես, չէ՞, որ քո «խավարման օրը» եկել է: Քիչ է մնացել քո գնալուն:

ԳՅԱԴԱՆԵՐԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА