o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վստահում եմ կյանքս ձեզ… (Պրեմիերա)

23.06.2020 00:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վստահում եմ կյանքս ձեզ… (Պրեմիերա)

Հանրության դատին է հանձնվել նոր երգի տեսահոլովակ` նվիրված բժիշկներին: Երգի երաժշտության հեղինակը երգահան Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը: Կատարում են երգիչներ Սոնան, Մհեր Արմենիան, Սոնա Շահգելդյանը, Ռուսլան Էլիազյանը եւ Անահիտ Շահբազյանը (մոնտաժ՝ Էդուարդ Մատենցյան/Էսքիզ ստուդիա, գործիքավորում՝ Արթուր Բուռնուչյան):

​​​​​​​Ջիվան Գասպարյան կրտեսերը ՀՀ-ում ստեղծված իրավիճակին համապատասխան բուռն ստեղծագործական լուծումներ է գտել

Տեսահոլովակի նկահանումներն իրականացվել են Երեւանում եւ Մոսկվայում՝ Լուսինե Մարտիրոսյանի ռեժիսուրայով (գլխավոր պրոդյուսեր՝ Վահե Հարությունյան): Ի դեպ, կադրերն իրական են` արված վիրահատությունների ընթացքում: Նկարահանումներն իրականացվել են մի քանի բժշկական հաստատությունում:

Տեսահոլովակի նկարահանման գործում աջակցություն են ունեցել լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, սրտաբան Միխայիլ Ադամյանը, վիրաբույժ Արմեն Քոչարյանը, վիրաբույժ Սեւակ Շահբազյանը, մանկաբարձգինեկոլոգ Աշոտ Սիրունյանը, վիրաբույժ Արմեն Վարժապետյանը, սրտաբան Կարեն Համբարձումյանը եւ վիրաբույժ Սիրակ Սիրականյանը:

​​​​​​​Արսեն Գրիգորյանը եւ «Հայ երգասանները» հանրության դատին են հանձնել նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայոց հզոր բանակին

Հավելենք, որ այս երգն առաջին անգամ հնչել է դեռեւս 2019 թվականին՝ «Որակի նշան» մրցանակաբաշխության ժամանակ: Իսկ որպես տեսահոլովակ կյանքի է կոչվել Հրաչյա Պողոսյանի ջանքերով: Նախագծի երաժշտական մասի պատասխանատուն Թագուհի Գեւորգյանն է, իսկ նախագծի պատասխանատուն՝ Հարություն Էքիզյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА