o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

23.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԻ  ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

Պատկերացրեք աբսուրդագույն իրավիճակը` ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին, որ գան պատմեն, թե ինչպես է Ծառուկյանն իրենց ընտրակաշառք տվել: Անշուշտ, դա վկայում է, որ ի պատիվ ՀՀ քաղաքացիների, մեր երկրում «գործ տվողների» սուր դեֆիցիտ է, չնայած խունտան տիտանական ջանքեր է գործադրում «ստուկաչաբուծության» ոլորտում: Բայց միաժամանակ դա ԱԱԾ-ի կաթվածահար վիճակի վկայությունն է` այդ ո՞ւր կորավ գործակալական ցանցը, եւ ինչպե՞ս եղավ, որ դատարանը մերժեց ԱԱԾ նյութերով հարուցաված կալանքի միջնորդությունը:

 

«НЕ СМЕЮТ КРЫЛЬЯ ЧЁРНЫЕ НАД РОДИНОЙ ЛЕТАТЬ!»

Իրականում, իհարկե, ոչ մի տեղ չի «գոլորշիացել» ո՛չ ԱԱԾ-ի գործակալական ցանցը, ո՛չ էլ ԱԱԾ-ի` բավարար նյութեր դատարանի համար հավաքելու ունակությունը: Պարզապես, թերեւս, ԱԱԾ-ի պրոֆեսիոնալները լուռ արհամարհում են պատանի «հեղկոմ» Արգիշտի Քյարամյանին, եւ վերջինս չի կարողանում այդ կառույցի գործիքներն օգտագործել: Ի վերջո, ԱԱԾ-ի սպաները հաստատ շարքային պողոսներից էապես ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է կատարվում, եւ ինչպիսի վտանգ է կախվել պետականության գլխին: Իսկ կատարվում է այն, որ պետական մեքենան ենթարկեցվում է ակնհայտ հոգեկան խանգարումներ ունեցող թերարժեք անձի քմահաճույքին եւ օտարերկրյա գործակալական ցանցերի նպատակներին: Որ երկիրն օկուպացված է, եւ այժմ սպանվում են վերջին սահմանադրական ինստիտուտները` վերածելով Հայաստանը մի անհեռանկար եւ անապագա տարածքի, որն ի վերջո կեր է դառնալու ադրբեջանաթուրքական տանդեմին: Սակայն կարեւոր է հասկանալ` ինչո՞ւ հանկարծ ֆյուրերիկը չեղարկեց իր մոսկովյան այցը եւ մասնակցությունը Հաղթանակի շքերթին ու որոշեց ձեռնարկել Սահմանադրությունը չուլ սարքելու պետական դավաճանության ակտը: Ընդ որում` հենց հունիսի 22-ին` ամառային արեւադարձին: Արի ազգերի համար սրբազան այդ օրով ագրեսիա սկսելուց չխերվեց անգամ վիթխարի տնտեսական եւ ռազմական ներուժով օժտված Հիտլերը, էլ ուր մնաց` Նիկոլի պես տնազային ֆյուրերիկը: Իհարկե, Միքայել Մինասյանն իրավացի է, որ շատաժը Նիկոլի էությունն է, եւ 2018-ին նա հենց շանտաժով վերցրեց վարչապետի պաշտոնը` հայտարարելով` «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Հիմա էլ, թերեւս մտայնություն ունի` կա՛մ ես կմնամ իշխանության, կա՛մ Հայաստան չի լինի: Իհարկե, շատ ուշագրավ էր Մ.Մինասյանի խոստովանությունը, որ Նիկոլն իրենից տարիներով անբարո շանտաժով կաշառք էր շորթում, որ ՌԴ-ում մաքսանենգության դրվագներով, ի հեճուկս մեր ՊԵԿ-ի, քրգործեր են հարուցվում: Իհարկե, հնարավոր է, որ Մոսկվայից Նիկոլը քամահրաքի ազդակներ էր ստացել, սակայն նույնիսկ ամենածանր նվաստացման գնով նա բաց չէր թողնի քծնելու իր շանսը...

Այստեղ կարեւորը հետեւյալն է` Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, եւ Գագիկ Ծառուկյանին չհաջողվեց կալանավորել: Առանցքային էր ՍԴ հետեւյալ որոշումը. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` «Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին` ժամը 11-ին»:

Հիշենք, որ ՍԴ-ն փոխելու այլանդակ կամայականությունը, իսկ հետո համավարակի պայմաններում Հրայր Թովմասյանին հեռացնելու հանրաքվեն նախաձեռնելու դրդապատճառը մեկն էր` որ ՍԴ-ն հայցել էր փորձագիտական կարծիքներ Եվրադատարանից ու Վենետիկի հանձնաժողովից` հենց Ռոբերտ Քոչարյանի գործով: Հիմա այդ կարծիքները` հօգուտ Քոչարյանի, եկել են, եւ խուճապի մատնված Նիկոլը որոշում է ԱԺ որոշմամբ ՍԴ-ն փոխել մինչեւ այդ: Եվ քանզի թիմին լավագույնս միավորում է համատեղ գործած ոճիրը, բոլոր 88 պատգամավորներին պարտադրվեց շալակել մեծ պատժաժամկետ, ոչնչացնելով Սահմանադրությունը եւ որոշելով փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին եւ ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Դրան հավելվեց նաեւ ԱԺ կանոնակարգի փոփոխությունը, որով ՀՀ նախագահը զրկվում է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու լիազորությունից, եւ դրանք հրապարակվում են ԱԺ նախագահի ստորագրությամբ: Եվ ճակատագրի հեգնանքով Արմեն Սարգսյանն իր իսկ կոտրած գրչով պետք է ստորագրի կակոնակարգի փոփոխությունն ու ինքն իրեն զրկի այդ լիազորությունից:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԴԻՐՔԱՎՈՐՎՈՒՄ Է

Իսկ ստեղծված իրավիճակը բավականին ճշգրիտ ամփոփեց նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը. «Երկիրը օկուպացված է խունտայով, որը իրականացնում է սահմանադրական հեղաշրջում, յուրացնելով իրեն չպատկանող իշխանությունը` ավերելով իրավական պետության հիմնասյուները: Ես երբեք որեւէ իլյուզիա չեմ ունեցել կեղծիքներով, լկտի ստով, շանտաժով ու ատելության քարոզով իշխանություն զավթած ոհմակի եւ իրեն սատարող օտարերկյա գործակալական ցանցի առումով, սակայն այս արարքը այլեւս վերջ է դնում նաեւ ցանկացած քաղաքական պրոցեսի, վերածվելով ազատագրական պայքարի` բոլոր առումներով եւ դրսեւորումներով: Բոլոր նրանք, ովքեր չիմացությամբ կամ դիտմամբ գործել են սույն հանցանքը իմ պետության եւ իմ ժողովուրդի հանդեպ, անխուսափելիորեն պատժվելու են օրենքի ողջ ուժով սահմանադրական կարգի վերականգնումից անմիջապես հետո: Իսկ դա անկասկած տեղի է ունենալու, քանի որ դեռ ողջ են մարդիկ, ովքեր չունեն կորցնելու երկիր, որը կվերածվի բռնապետական տնազի»:

Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել հակասահմանադրական նիստին, եւ ԲՀԿ-ն բավականին արագ արձագանքեց նիկոլական ֆաշիզմի սպառնալիքին, հայտարարելով. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին մասի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք` այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին` միանալ այս նախաձեռնությանը ` մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու եւ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»: Եվ հիմա գնդակը «կլասիկ» ԼՀԿ-ի դաշտում է` կա՛մ իրենք կմիանան ստորագրահավաքին եւ կհաստատեն սեփական ընդդիմադիր կարգավիճակը, կա՛մ նրանց ճակատին կդրոշմվի գրպանային ընդդիմության խարանը, եւ նրանք քաղաքական աղբանոց կգնան Նիկոլի կուսակցության հետ միասին: Իսկ ՀՅԴ-ն չսահմանափակվեց ԼՀԿ-ին ուղղված հորդորով եւ պահանջներ առաջադրեց նաեւ Արմեն Սարգսյանին. «Ամոթալի եւ անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը: Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում եւ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»:

Սակայն ամենաընդգրկունն ու բազմակողմանին ՀՀԿ դիրքորոշումն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր հայտարարության վերլուծական մասից հետո «Հայտարարում է.

1. Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի եւ երկրի նախագահի լիազորություններին:

2. Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական եւ քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա:

3. Սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաեւ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները եւ հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը:

4. Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»:

«Կոնսենսուս մինուսձեւաչափն ամբողջանում է, եւ դա թերեւս պետականությունը կորստից փրկելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու միակ տարբերակն է: Իսկ քայլասերված թիմի ապագան լավագույն դեպքում կալանավայրն է...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА