o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է. Արմեն Աշոտյան

23.06.2020 15:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է. Արմեն Աշոտյան

Տարբեր պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս, սակայն առանց ամիս-ամսաթվի:

Գործող թափթփուկային խունտայի ինտելեկտուալ մակարդակը «կարգին հաղորդումներից» եւ «կիսաբացներից» այն կողմ չի անցնում. Արմեն Աշոտյան

Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում:

Իշխանությանը քննադատող նյութերի տակ ամեն լայքի, մեկնաբանության կամ կիսվելու համար իրենց քաղաքացիական կարծիքը հայտնող աշխատակցին ենթարկում են առնվազն դաստիարակչական զրույցի:

Այս իշխանության համար վախը միշտ է եղել հանրությանը լռեցնելու գործիքներից մեկը, սակայն այն փաստը, որ մարդկանց ճնշելու փորձերը նոր թափ են ստանում, վկայում է կրկին մի բանի մասին՝ Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА