o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես են ոչնչացնում երկիրը

24.06.2020 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչպես են ոչնչացնում երկիրը

Տեսնես քանի՞ անգամ Նիկոլը պետք է հրապարակավ ներկայացնի իր ղեկավարական ծայրահեղ վատ ունակությունները, կոպտագույն սխալները հաստատող մտքեր, որ վերջապես դադարի ինքն իրեն գովերգելուց  եւ ընդունի, որ երկրի հերն անիծել է: Չնայած ոչ, հազիվ թե Նիկոլը երբեւէ նման բան խոստովանի: Բայց չնայած դրան, սեփական խայտառակ ձախողումները հաստատող փաստեր շարունակում է ներկայացնել:

10-15 մլրդ դոլար չինական ներդրումների մասին տեղեկությունները եւս, ինչպես արդեն ընդունված է ասել. հերթական «ջուրն է»

Նման հերթական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երեկ: Այսպես, երեւի փորձելով արդարացնել, թե ինչու է Հայաստանը դարձել աշխարհում վատթարագույն կորոնավիրուսային երկրներից մեկը, Նիկոլն էլի փորձեց դա ձեւակերպել, թե՝ ժողովրդին են լավություն արել: Ըստ նրա. «Մարտից մենք կորնավիրուսային խնդիրների մեջ ենք, ապրիլն ամբողջությամբ անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ, եւ ամենակարեւոր պրոբլեմը, որ այդ ընթացքում ունեցանք, կապված էր մեր տնտեսության հետ: Տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է եւ, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ  ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ...»: Ու դրանից հետո որոշեցին, որ անկախ կորոնավիրուսից, պետք է հրաժարվել սահմանափակումների քաղաքականությունից. «Որովհետեւ, եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում ու որոշեցինք գնալ այսպիսի ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում...»:

Միտքը, ըստ էության, հետեւյալն է. «Սահմանափակումները հանեցինք, որ ողջ ժողովուրդը չսնանկանար, տնտեսությունը չփլուզվեր»: Սրանից  հետո երեւի միայն պետք է ավելացներ. «Ժողովուրդ ջան, տեսնո՞ւմ եք, որ հանուն ձեր չսնանկանալու` ինչերի ենք գնացել...»:

Իրո՞ք ապրիլին հայաստանյան տնտեսությունը վերջնական պայթյունի շեմին էր, ինպես որ պնդում է Նիկոլը: Բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք ընդամենը 3 շաբաթ առաջ՝ հունիսի 3-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի այս հայտարարությունը. «Աշխատողներին աշխատանքից ազատելու առումով այդքան էլ վատ պատկեր չունենք: 4 ամսվա տվյալներով` ընդամենը 12.000 աշխատող է կորցրել իր աշխատանքը...»: Այդ «չորս ամսվա» մեջ է ապրիլը, որի ընթացքում, ըստ Նիկոլի, կորցրել ենք 71 471 աշխատատեղ: Լավ, էս պետությունում գոնե չինովնիկները չե՞ն նայում, թե ով ինչ թվեր է ներկայացնում, որ նման խայտառակ հակասություններ չներկայացնեն: Սա էլ մի կողմ, մեր չինովնիկներից նման խայտառակ մտքեր մեկ անգամ չէ, որ լսել ենք: Պարզապես «հավատանք» Նիկոլին, նա ավելի բարձր աթոռի  է նստած, եւ անցնենք առաջ: Ամբողջ խնդիրը սա է. իսկ ինչո՞ւ ապրիլին տնտեսությունը հայտնվեց մի այնպիսի վիճակում, որ 71 471 աշխատատեղ փակվեց: Պատճառը պարզ է, պարետ Ավինյանն էր Նիկոլի ցուցումով ողջ տնտեսությունը փակել: Երկրորդ պարզ հարցը՝ իսկ ինչո՞ւ էր փակել: Այստեղ էլ պատասխանը պարզ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ «կորոնավիրուսի դեմ պայքարը» չավարտած` տնտեսությունը բացեցին: Սա էլ Նիկոլը  խոստովանեց՝ տնտեսությունն էր պայթում: Հասանք ամենակարեւորին. իսկ մարտին, երբ ամեն ինչ փակում էին, չէի՞ն մտածում, որ մեկ ամսից ամեն ինչ պայթելու է, եւ ստիպված են լինելու բացել: Հաշված պատասխաններ կարող են լինել. կա՛մ մտքներով անգամ չի անցել, կա՛մ մտածել են՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ մի ամսից ավել տեւի» կա՛մ պարզապես որոշել են բախտները փորձել եւ այլն: Ընդ որում, որ պատասխանն էլ վերցնենք, կստացվի, որ զուտ տնտեսական տեսանկյունից, տնտեսության այդ մեկամսյա ¥մեկուկես¤ արգելափակումը կոպտագույն սխալ որոշում էր, որն ունեցավ ծանրագույն հետեւանքներ: Այդ թվում, ինչպես ժողովուրդը, այնպես էլ՝ պետությունը կրեցին հսկայական վնասներ, իսկ հետեւանքը մինչ այժմ էլ հաղթահարված չէ: Եվ ֆիքսենք. սրա ողջ պատասխանատվությունը հենց կառավարության վրա է. տնտեսությունը փակելը վերջինիս որոշումն էր: Սակայն խնդիրն ունի նաեւ առողջապահական շերտ. տնտեսությունը չփակելն ունենալու էր ¥եւ ունեցավ բացելուց հետո¤ ծանրագույն առողջապահական հետեւանքներ: Իհարկե, այստեղ կա  նաեւ այն հարցը, թե հետեւանքներն այսքան ծանր կլինեի՞ն, եթե Հայաստանը չունենար նման ապաշնորհների կառավարություն: Սակայն սա մեդալի մի երեսն է: Մյուս երեսն էլ այն է, որ եթե տնտեսությունը փակելով մտածում էին առողջապահության մասին, կյանքը ցույց տվեց, որ պարզապես չեն կարողանալու «տակից դուրս գալ», եւ այդ առողջապահական հետեւանքները, միեւնույնն է, լինելու են: Ու դրան գումարվելու է նաեւ տնտեսական կրախը: Կամ եթե առաջին տեղում դրվում էր առողջապահությունը, ապա պետությունը պետք է այդ ուղղությամբ մինչեւ վերջ գնար: Այդ թվում՝ ճիշտ տնտեսական, սոցիալական ծրագրերով եւ առկա միջոցները ճիշտ բաշխելով: Ու քանի որ ունեցել ենք 71 471 կրճատված աշխատատեղ, տնտեսության փլուզման ռեալ հեռանկար, ապա դրանով Նիկոլը նաեւ խոստովանեց, որ տնտեսությունը փակելու փուլում կառավարության աշխատանքը եւս լիովին ձախողված է եղել, որը նույնպես ունեցել է ծանրագույն հետեւանքներ: Իսկ ահա այն բանից հետո, երբ բացեցին տնտեսությունը, էլի նույն կատաստրոֆիկ սխալներն են, հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վիճակը մի կողմից, կրկնենք, դարձել է աշխարհում վատթարագույններից մեկը, մյուս կողմից` տնտեսական վերականգնում չունենք: Կարճ ասած, Նիկոլի ներկայացրածը բերում է այս միակ հետեւությանը՝ ինչպես կորոնավիրուսի նախնական, այնպես էլ՝ միջին եւ ներկայիս փուլում կառավարությունը մեկը մյուսի ետեւից  կոպտագույն սխալներ է կատարել ու կատարում: Աշխարհում նախնական փուլում կար երկու մոտեցում. տնտեսությունը փակել եւ ժողովրդին յոլա տանել, մինչեւ վիճակը կկարգավորվի, կամ բաց պահել տնտեսությունը եւ կենտրոնանալ միայն վիրուսի ուղղությամբ: Աշխարհի գրեթե բոլոր երկրները, իրենց հաշվարկներից ելնելով, ընտրեցին մեթոդներից մեկն ու հետեւողականորեն առաջ տարան, ընդ որում, այդ ընթացքում բացառելով նաեւ քաղաքական խաղերը: Հայաստանն այն քիչ երկրներից էր, որը երկու տարբերակն էլ ընտրեց, գումարած քաղաքական խաղերը, եւ, արդյունքում, այդ երկու տարբերակից սպասելի հարվածների տակ ընկավ: Ամեն մի պարկեշտ կառավարություն այս վիճակում կելներ ու սեփական ոտքով բանտ կգնար: Բայց կրկնենք` պարկեշտ կառավարություն...

Հեղաշրջման նախապատրաստություն. արդյոք Լուկաշենկոն հնարավորություն կունենա փախչել, ինչպես Յանուկովիչը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА