o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՅԱԴԱՆԵՐԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

26.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՅԱԴԱՆԵՐԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նիկոլի, նրա 89 գլուխ պատգամավորների եւ չնախագահ Արմեն Սարգսյանի կատարած հակապետական հանցագործությունը ոչ միայն երկրում ստեղծեց իրավական ճգնաժամ, այլեւ նպաստեցին Էդմոն Մարուքյանի դիմակը պատռվելուն: ԼՀԿ-ն դրսեւորեց իրեն որպես Նիկոլի գրպանային ընդդիմություն, եւ ինչ պատճառաբանություններ էլ ներկայացնեն, փաստը մնում է փաստ` նրանք չստորագրեցին ԲՀԿ-ի դիմումը ՍԴ` քննելու քայլասերված խունտայի մոգոնած «սահմանադրական փոփոխությունների» սահմանադրականությունը եւ դարձան սահմանադրական կարգի իսպառ ոչնչացման հանցակից:

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻ՞Վ Է ԸՆԿԵԼ

 

ԼՀԿ-Ն ԴԱՐՁԱՎ ԵՐԿՐՈՐԴ ՕԵԿ

Մինչ ԼՀԿ-ն փորձում էր «շուստրիություն» անել, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուշագրավ բան հրապարակեց Նիկոլի եւ Էդմոնի մասին. «Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է: Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ: Այսօր վերջնականապես համոզվեցի, որ արժեքներից, սկզբունքներից, իդեալներից մեծ-մեծ խոսող քաղաքական ուժն իր ղեկավարի «շնորհիվ» ընդամենը Նիկոլի քաղաքական խաղի արանքում պետությունը փուռը տվող, խորհրդարան պետպատվերով ներմուծված տրոյական ձի էր: Արձանագրեք, որ ԼՀԿ-ն պաշտոնապես դարձավ Նիկոլի երկրորդ կուսակցությունը»: Ի դեպ, օրեր առաջ էլ քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում համոզմունք հայտնեց, որ 2018-ի դեկտեմբերին ԼՀԿ-ին ԱԺ անցկացնելու համար կատարվել է ընտրակեղծիք: Այն, որ ԼՀԿ-ն քայլասերվածների կցորդ է, այլեւս անհերքելի է ցանկացած ողջամիտ մարդու համար: Հարկ է նշել, որ համացանցում հայտնվել է մի շատ ուշագրավ տեղեկություն. «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ»: «Հանդիպումները կրել են պարբերական բնույթ` 2018թ. օգոստոսից սկսած` Երեւանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու եւ առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ: Հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԱԺ փոխնախագահներից մեկը, որը հավատացրել է, որ գործել է իր կուսակցական ղեկավարի իմացությամբ: Քննարկումների ժամանակ որոշակի ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել ֆինանսավորման հոսքերի մասին, թե ռուսաստանյան կամ ռուսաստանահայ աղբյուրներից, ներհայաստանյան խոշոր օլիգարխներից գումարներ ստանալու ինչ աղբյուրներ ու եղանակներ կան»:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում` ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա: Չմոռանանք նշել, որ ԼՀԿ-ն չստորագրելը պայմանավորում էր նրանով, որ ուզում է բողոքարկումն անի ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց հետո: Իրենց արեւին «չեզոքություն» էին խաղում, սակայն Ռոբերտ Քոչարյանը նրանց գցեց փոսը` հետ վերցնելով իր դիմումը ՍԴ-իցԼՀԿ-ին նաեւ հուշեցին` Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլեւս վերացված է, Twitter-ում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Նա դեռ շանս ունի ապացուցելու` իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին»,- նշել է Վանեցյանը: Բայց... Մեր տեղեկություններով Մարուքյանը` Քոչարյանի այս քայլից խուճապի մեջ է հայտնվել, եւ երբ արդեն չկա որեւէ արդարացում` ստորագրահավաքին չմիանալու եւ, մեր տեղեկություններով, ստորագրությանը միացել է ԼՀԿ խմբակցությունից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, դրա մասին Մարուքյանը տեղեկանալուց հետո, վերցրել է ստորագրությունների թուղթը եւ հեռացել Լոռի` իր ծննդավայր: Նկատենք, որ հունիսի 25-ը վերջին օրն էր, որ պետք է ստորագրությունները հանձնեին Սահմանադրական դատարան: Դե ինչ, ԼՀԿ-ն այլեւս ամբողջովին վարկաբեկվեց` դառնալով երկրորդ ՕԵԿ: Սակայն եթե ՕԵԿ-ին պահանջվեց գրեթե 20 տարի` բոլոր երեք նախագահների օրոք անընդհատ նետվելով իշխանությունից ընդդիմություն եւ հակառակը ու դրանով զզվացնել ինչպես քաղաքական դաշտին, այնպես էլ քաղաքացիներին, ԼՀԿ-ն այդ ճանապարն անցավ շատ արագ, ընդանենը 3 տարում: Այնպես որ, պատեհապաշտության չեմպիոնը հենց Էդմոն Մարուքյանն է, եւ նրա համեմատությամբ Արթուր Բաղդասարյանը համեստության տիպար է:

ԵՐԲ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ «ՔՆՆՈՒՄ» ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ԻՆՉՈՒ է ԽՈՒՃԱՊԻ ՄԱՏՆՎԵԼ ՆԻԿՈԼԸ

Բոլորի աչքին զարնեց Նիկոլի խորհրդարանական ելույթի հիստերիկությունը: Նա սպառնաց բոլորին` ընդդիմությանը, նախկին նախագահներին, մամուլին, ժողովրդին, եւ նրա ճվճոցը լսելով` շատերն անջատում էին հեռարձակումը կամ մինչեւ վերջ ցածրացնում ձայնը: Իսկ օրվա վերջում անհավասարակշիռ գրառում կատարեց, որը եւս մեկ կոպիտ ապօրինություն է. «Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ: Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն: Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ: Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»:

ԴԱՏԱՍՏԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

Սակայն ի՞նչն է Նիկոլին այդքան անհանգստացնում, չէ՞ որ ի հավելումն սեփական 89 գլուխ պատգամավորների, նա ունի նաեւ ԼՀԿ-ի գլխաքանակը... Սակայն նրա ներաշխարհը խառնվեց, երբ պաշտոնապես հաստատվեց, որ հանդիպել են երկու ռազմիկ նախագահները` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Նա չգիտի` արդյո՞ք ինչ-որ բան պայմանավորվել են նախագահները, սակայն գիտի, որ Քոչարյանն ու Սարգսյանը փոխլրացնող են, եւ, Լեւոնի 1998-ի ճակատագիրը վկա, միասին շատ մեծ ուժ են: Իսկ երկրորդ հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի կողմից ՍԴ-ից իր դիմումը ետ վերցնելն էր: Նիկոլն իր ամբողջ թիմով մի տարի շարունակ գնաց աներեւակայելի օրինախախտումների, բազում հանցանքներ գործեց, որպեսզի թույլ չտա այդ դիմումի քննությունը ՍԴ-ում, եւ հանկարծ ՀՀ երկրորդ նախագահը գրչի մեկ շարժումով հետ է վերցնում դիմումը: Եվ բռնապետիկը սարսափահար մտմտում է` է՞լ ինչ հաղթաթղթեր ունի Ռոբերտ Քոչարյանը, որ այդքան հեշտությամբ հրաժարվեց ՍԴ-ի դիմումից եւ ջուրը գցեց Նիկոլի բոլոր ջանքերը: Եվ դա քիչ է` ՍԴ դատավորները երկու հայտարարությամբ հիմնավորեցին, թե ինչու չեն կատարելու ԱԺ հակաօրինական որոշումները, Հրայր Թովմասյանն էլ հարուցում է ԱԺ որոշումների վիճարկում Վարչական դատարանում: Գումարած դրան` Արփինե Հովհաննիսյանը բռնապետիկի աչքն է կոխում հետեւյալը. «Իրենց քայլականների արագ ու հուժկու պատասխանը... 26 թե 27 հաշվարկին: Ինչ խոսք, բարձր ինտելեկտուալ թեմա է: ...Դուք նույն էնտուզիազմով արձագանքեք նրան, որ ձեր գերագույն գլխավոր հպարտին սխալ ինֆորմացիա եք տվել: 00:01-ին ապօրինի սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնում են, բայց դատավորների լիազորությունները չեն դադարում: Դրա համար «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն պիտի անեք»:

«ԹԱՎՇՅԱ» ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐՆ ԷԼ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՆ

 

«Հիմա գյադաների ժամանակն է: Եվ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»:

ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Հատված Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գրքից, 2005թ.

Փաստորեն, Վանոն 15 տարի առաջ շատ լավ էր ճանաչում իր բուծած երիտկադրերին, ովքեր այսօր իշխանության են:

 

Լավ, հիմա Նիկոլը գլուխը պատի՞ն տա, թե՞ պատը գլխին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА