o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

30.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Այսպիսով, քայլասերված խունտան ի ցույց հանեց, որ պատրաստ է ցանկացած գնով երկարաձգել սեփական իշխանությունը: Արդեն տեսանք, որ սրանք ընդունակ են ախտորոշված կորոնավիրուսով պատգամավորներին քշել նիստի` ապահովելու անհրաժեշտ քվեները, ունակ են ամբողջ թիմին պարտադրել մինչեւ 15 տարի ազատազրկում նախատեսող կոլեկտիվ հանցագործություն, իսկ հիմա էլ խոսում են, որ արտակարգ դրությունը ձգվելու է մինչեւ դեկտեմբեր: Դե, իսկ Նիկոլի հիստերիաներն այլեւս ոչ մեկի համար նորություն չեն:

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

«ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ» ԵՎ «NEW NORMAL»-Ը

Խունտային արտակարգ դրությունը պետք է ոչ միայն սեփական իշխանությունը երկարացնելու համար: Այն պետք է նաեւ դրսի տիկնիկավարների առաջադրանքները մինչեւ վերջ հասցնելու նպատակով, չէ՞ որ այդ առաջադրանքները չկատարելու դեպքում սրանք չեն կարող ապաստան ստանալու հույս ունենալ: Իսկ առաջադրանքների հանրագումարը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, եւ ազգի փոխարեն այսպես կոչված «New normal»-ի կանոններին ենթարկվող ոչխարի հոտ ստանալն է: Եվ ահա կեղտոտ տեղեկատվական օպերացիայի միջոցով հոգեդարձի են ենթարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիակի ամենանեխած ու գարշահոտ մասը` «Պատերազմ, թե՞ խաղաղություն» կոնցեպտը: Ամենավարկաբեկված պատգամավորի` Արման Բաբաջանյանի հսկողության տակ գտնվող երկու հարթակներ հաղորդագրություն են հրապարակում, իբր նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Արցախի հարցը քննարկել հենց Լեւոնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» կոնցեպտի շրջանակներում: Դրան հետեւում է Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանի հերքումը, որը նույնպես հետո անհետանում է: Ինչ է սա, հանրային արձագանքի զոնդա՞ժ` միգուցե դա էլ կա, սակայն դա հայտնի «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիայի ակնհայտ կիրառում է: Սկզբում մարդկանց աչքն ու ականջը սովորեցնել բացարձակ մերժելի բանի, հետո դա դարձնել քննարկելի, այնուհետ` ընդունելի, իսկ վերջում իրագործել: Տվյալ դեպքում Լեւոնի գարշելի զառանցանքը քննարկելու մասին լուրի «պոչերը» թեեւ ջնջված են, բայց գարշահոտը դեռ երկար է մեզ հետապնդելու, իսկ հետո կերեւա, թե տարատեսակ «թուրք ներողները» ինչքան կհաջողեն: Առավելեւս, որ դրան նախորդել է շատ տհաճ ֆոն` երբ Սերժ Սարգսյանը պատասխանեց Ալիեւի հերթական բարբաջանքին, քայլասերված իշխանությունը որոշեց պատասխանել ոչ թե «կիրթ» Ալիեւին, այլ հենց ՀՀ երրորդ նախագահին` Նիկոլի խոսնակի միջոցով: Եվ կայուն տպավորություն մնաց, որ Նիկոլն ու Իլհամը բարիկադի նույն կողմում են: Հաջորդ այլանդակությունը` երբ մի շարք անվանի մտավորականներ հանդես եկան «բնիկ երեւանցիների» ֆլեշմոբով, մտահոգություն հայտնելով մայրաքաղաքի կենտրոնի բնակարանների անտանելի եւ անմուծելի դարձող գույքահարկի առնչությամբ, ասպարեզ նետվեց Յոժի (Սերգեյ Դանիելյանի) պես գարշելի մուտանտը, ով ցինիկաբար հայտարարեց` ի՞նչ բնիկ, բոլորս գաղթական գեղցի բոմժեր ենք... Ճիշտ է, նրա ներկայացրած նկարագիրը շատ հոգեհարազատ է Նիկոլի եւ քայլասերված թիմի այլ չհայերի համար, եւ էլիտար մտավորականներից շատերը 2018-ին Սերժ էին մերժում ու չտես գեղցի Նիկոլին վարչապետ կարգում, սակայն հետաքրքիր է ընտրված Յոժի պղծախոսության պահը` անմիջապես այն բանից հետո, որ Ալիեւը հայտարարեց, թե Երեւանը ադրբեջանական քաղաք է, եւ հայերն այդտեղ եկվոր են... Էլի «Օվերթոնի պատուհան», գրողը տանի: Էլ չենք խոսում այնպիսի «մանրուքի» մասին, ինչպիսին է Սարյան փողոցի բակերից մեկում տրանսերի խմբի լուսանկարի տիրաժավորումը` առանց դիմակի եւ սոցիալական հեռավորության: Այդտեղ «Օվերթոնի պատուհանը» մի քայլ առաջ է` արդեն հարցադրումը, թե այդ պղծությունն ինչ գործ ունի երեւանյան բակում, փոխարինվում է դիմակի եւ սոցիալական հեռավորության դիսկուրսով: Իսկ համապարտադիր աբսուրդային դիմակների, կամ` իրերն իրենց անունով կոչելու դեպքում, դնչկալների հարցում ծայրահեղ բծախնդիր են սորոսականները: Այն աստիճանի, որ պատրաստ են նույնիսկ ծեծ ուտել, միայն թե ոստիկաններին պարտադրեն տուգանել անդնչկալ քաղաքացիներին: Սա արդեն «New normal»-ի բաղադրիչ է, որի մասին Հայաստանում առաջին անգամ խոսել էր տխրահռչակ Արսեն Թորոսյանը: «New normal»` դա աբսուրդային հասարակություն է, ու մարդիկ ոչխարի պես հնազանդվում են անիմաստ կանոնների եւ վախենում են կենդանի շփումից: Եվ համավարակի դեմ պայքարի հետ այդ ամենը կապ չունի, դա մարդկանց կոտրելու, կամազրկելու տեխնոլոգիա է:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ «ԲՈՐՇՉԸ»

Հենց այն պահին, երբ Նիկոլի հանցագործ խունտայի շնորհիվ ստացանք կատարյալ սահմանադրական ճգնաժամ, երբ միաժամանակ զուգահեռ կարող են գործել մի քանի զուգահեռ, միայն մասամբ համընկնող սահմանադրական դատարաններ, Միքայել Մինասյանն իր խոհանոցից հեռարձակեց իր վերջին տեսանյութը, որի ընթացքում ցուցադրեց, թե 2018-ին ինչպես է եփվել հեղափոխության «բորշչը»: Քաղաքական դասի, փորձառու լրագրողների համար այդտեղ ոչ մի նորություն չկար, դա նորություն էր միայն պողոսների համար: Ու նաեւ այդ «բորշչ» եփելուն անմասն են ազգային-պահպանողական քաղաքական ուժերը ու այն մարդիկ, ովքեր դեռ 2018-ին շատ լավ հասկանում էին, թե ինչ այլանդակություն է կատարվում: Երեւի թե, «բորշչ եփելու» տեսարանի հասցեատերերը հենց պողոսներն են, մեկ էլ այժմ ալյանս կազմող նախկին մասնակիցները` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ Արթուր Վանեցյանի կուսակցությունը: Ի դեպ, այդ ալյանսից իր փոխնախագահ Արմեն Աշոտյանի շուրթերով նրբանկատորեն դիստանցավորվեց ՀՀԿ-ն` Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ առայժմ բանակցություններ չեն վարվում: Սակայն նա հիշեցրեց, որ կա երկու կարեւոր հարց` Հայաստանն առանց Նիկոլի եւ Հայաստանը Նիկոլից հետո: Իսկ սահմանադրական հեղաշրջման դեմ պայքարի շրջանակներում բավականին հզոր ակցիա արեց ՀՀԿ երիտասարդական կառույցը: Շուր 100 երիտասարդների ակցիան չի սահմանափակվել միան ԵՄ դեսպանատնով, այն ընդգրկել է տարբեր դեսպանատներ` մոտ 30 հավատարմագրված դեսպանների հանձնվել են համապատասխան գրություններ: Ինչո՞ւ հենց Եվրոպական միության դեսպանությունից տրվեց մեկնարկը` ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանը հանգամանալից բացատրել է: Եվրոպական միության դեսպանը մի շարք այլ դեսպանների հետ միասին իրենց որոշակի հանրային հայտարարություններով, իսկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված իրենց լռությամբ պատրանք են ստեղծում, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, «նորմալ է ու ընդունելի» իրենց կողմից: Այս տպավորությունը նաեւ ակտիվորեն տարածվում է իշխանական քարոզիչների կողմից: Եվ այս տպավորությունը կարող է թյուր լինել եւ կարող է իրական լինել, եւ սա պարզելու համար գրություն է  ուղղվել նաեւ ԵՄ դեսպանին: Ի դեպ, Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ անակնկալներ են լինելու: Նա հայտարարեց, որ հարյուրավոր երիտասարդներ «Սիգնալ» եւ «Տելեգրամ» մեսինջերներով զանգ ստանալուն պես պատրաստ են հավաքվել ցանկացած վայրում եւ իրագործել հարկ եղած ակցիան: Եվ կարծում ենք` ուշագրավ է` Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները դառնում են ավելի հաճախակի, եւ զուգահեռաբար ակտիվանում է երիտասարդությունը: Առջեւում թեժ օրեր են...

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА