o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.07.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ Նիկոլը  զինծառայությունից խուսափած դասալիք է, գիտենք բոլորս: Սակայն  հիմա  զարմանալիորեն պարզվում է, որ անգամ այն հարցում, որ  նա ազատվել է զինծառայությունից, քանզի երկու եղբայրները ծառայել են, Նիկոլն էլի ստում է, եւ  այդ հանգամանքը զարմանալի անգթությամբ բացահայտել է փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ. «1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ: Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում եւ այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն` այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը: Ինչեւէ, 1995թ. աշնանը,երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե` ոչ, նա 20 տարեկան էր եւ ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչեւ 2000 թ. գարունը` երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց` ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչեւ 2000 թվականի գարունը»:

ԶԱՐՄԱՆՔ

Նոր չէ, որ խոսվում է, թե ինչպիսի ծանրագույն հանցագործություններ է կատարել քայլասերված խունտան ընդդեմ սահմանադրական կարգի: Սակայն իրավաբան, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆԸ զարմանալի բացահայտում է արել. «Սահմանադրական դատարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած եւ ղեկավարած օպերացիան քրեական իրավունքի դասագրքերում ներկայացվելու է որպես ՀՀ քր. օր-ի 300 հոդվածով կատարված ամենաանգրագետ ու ծիծաղելի հանցագործության օրինակ: Լավ, ո՞նց կարելի է 5 անգամ նույն հանցանքն այնքան անգրագետ կատարել, որ հինգ անգամ էլ չստացվի...»: Դե ինչ, եթե սովետական տարիներին  վարորդը նաեւ հսկիչ էր, ապա հիմա քայլասերված հանցագործը  նաեւ ծայրահեղ անգրագետ է: Երեւի թե ժամանակին ամբողջ թիմով հաճախել են դաունների դպրոց:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ Նիկոլը նաեւ բացառիկ չարանենգ միտք ունինորություն չէ, եւ նա կորոնավիրուսով լեցուն Աժ դահլիճում սահմանադրական հեղաշրջման  վերջին  արարը որոշեց կատարել ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրով: Սակայն ՀՀ երրորդ նախագահի տրամադրության վրա այդ թունավոր չարությունը բացարձակ չի ազդել եւ նա  իր ծննդյան օրը բարձր տրամադրությամբ անցկացրել է տանը` ընտանիքի հետ: Եվ, ինչպես հաղորդում է երրորդ նախագահի գրասենյակը, նա շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորողներին. «Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում գրասենյակի պաշտոնական փոստով, ֆեյսբուքյան էջում, հեռախոսազանգերի միջոցով եւ իր շնորհակալությունն է հայտնում ջերմ խոսքերի ու բարեմաղթանքերի համար: Սերժ Սարգսյանը փոխադարձաբար բոլորի ընտանիքներին մաղթում է երջանկություն եւ քաջառողջություն այս դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաեւ համբերություն եւ լավատեսություն այս եւ մնացած բոլոր դժվարությունները մեր երկրում հաղթահարելու ճանապարհին»: Դե ինչ, գրոսմայստերը լավ գիտի, որ այս խառնակ ժամանակներում շատ կարեւոր է համբերությունն ու լավատեսությունը, եւ որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА