o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՐՈՇԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

01.07.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՐՈՇԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Առողջապահության համակարգի քանդող նախարար Արսեն Թորոսյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ի թիվս այլ առողջապահական հիմնարկների, որոշել է քանդել նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը: Բոլոր դեպքերում իր գործողությունները այդ բուժհաստատության դեմ վկայում են այդ մտադրության մասին:

Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am

Երեւի բոլորն են հիշում, թե ինչ աղմուկով նա փոխեց ՈՒռուցքաբանության ինստիտուտի տնօրենին, որից հետո մեծ կոնֆլիկտներ տեղի ունեցան ինստիտուտի կոլեկտիվում, իսկ ինքը` նախարար կոչեցյալը, վախկոտ ճագարի պես փախավ մամլո ասուլիսից, երբ նրան սկսեցին շատ կոնկրետ հարցեր տալ: Այդ դեպքերից հետո ՈՒռուցքաբանության ինստիտուտը լքեցին բազմաթիվ փորձառու կադրեր, իսկ մթնոլորտը այդպես էլ չառողջացավ: Բացի կադրային խնդրից, հիվանդանոցն ունի նաեւ դեղամիջոցներով սպասարկման խնդիր: Ինչպես հայնտի է, օրենքով սահմանված կարգով քաղցկեղով հիվանդների համար նախատեսված են անվճար դեղամիջոցներ, սակայն ինչպես մեր թերթը բազմիցս գրել է, մենք ստանում ենք եւ շարունակում ենք ստանալ բողոքներ, որ հիվանդներին ստիպում են սեփական միջոցներով ձեռք բերել դեղորայք, իսկ ինստիտուտից բացատրում են, թե իրենք չեն մասնակցել ինչ-ինչ տենդերների, որի պատճառով օրենքի այդ դրույթը ինստիտուտում չի գործում: Սակայն մեզ հայնտի է, որ մի շարք մասնավոր հիվանդանոցների համար նման դեղորայք պետությունը տրամադրում է: Հետեւապես, վերադառնում ենք այն հարցին, թե ինչու է Արսեն Թորոսյանը ցանկանում քայքայել Ֆանարջյանի անվան ինստիտուտը: Պատասխանները կարող են լինել հետեւյալը.

Առնվազն 965 մարդու մահվան պատասխանատվությունը մնում է Թորոսյանի եւ Նիկոլի վրա

1. Թորոսյանը հանդիսանում է միջազգային մաֆիայի ներկայացուցիչ, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանում առողջապահական համակարգը ընդհանրապես, իսկ Ֆանարջյանի անվան ինստիտուտը հանդիսանում է այդ համակարգի կարեւորագույն օղակներից մեկը:

2. Թորոսյանը նպատակադրվել է ոչնչացնել ինստիտուտը, որպեսզի ձեռք գցի դրա շենքին եւ սարքավորումներին, մասնավորեցնի դրանք եւ հետագայում նորից վերաբացի, սակայն արդեն մասնավոր հիմունքներով:Այդ վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ ժամանակին Նիկոլն ու Թորոսյանը խոսում էին ուռուցքաբանության նոր կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում, պարզ չէր, թե որն է լինելու եղած ինստիտուտի ճակատագիրը այդ դեպքում: Խոսելուց այն կողմ, իհարկե, գործն առաջ չանցավ: Ոչ մի տեղ նոր կենտրոնի վերաբերյալ ոչ մի շարժ չկա: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում էր եղած կենտրոնը լուծարելու եւ նույն տեղում արդեն մասնավոր հիմունքներով «նոր» կենտրոն ստեղծելու մասին:

​​​​​​​Արսեն Գրիգորյանը եւ «Հայ երգասանները» հանրության դատին են հանձնել նոր տեսահոլովակ՝ նվիրված Հայոց հզոր բանակին

3. Թորոսյանը բիզնես է անում տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով, իսկ Ֆանարջյան ինստիտուտի հետ բիզնես անելը ավելի դժվար է: Հայտնի է, որ մասնավոր բուժհաստատություններով, որոնցից մեկը նաեւ հենց իրենն է, փող լվալը շատ ավելի հեշտ է: Այս վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ շուրջ մեկ տարի առաջ Թորոսյանի անվան հետ պայթեց մեծ սկանդալ, երբ նա պետական հսկայական միջոցներ ուղղում էր իր, իր կնոջ, բարկամ-ընկերների բուժհաստատություններին՝ համապատասխան չափով պակասեցնելով դրանք այլ նմանատիպ հիվանդանոցներից: Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ հենց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում Թորոսյանը համագործակցում եւ ֆինանսական միջոցներ էր ուղղում ոչ բոլոր հիվանդանոցներին, ինչի հետեւանքով կորոնավիրուսային հիվանդները հարյուրներով հերթի մեջ էին սպասում բուժման, իսկ հիվանդանոցային հնարավորությունները չէին օգտագործվում:

ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Թեեւ Արսեն Թորոսյանը կատարել է այնքան հանցագործություններ, որ մեկով ավելի, մեկով պակաս արդեն էական չէ: Սակայն Հայաստանի ուռուցքաբանության գլխին կախված վտանգը դառնում է խիստ առարկայական:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА