o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

01.07.2020 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր մեր հյուրն է սիրված դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:

 

- Մասնագիտության ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

«Ձեզ հետ ենք... մեր սիրելի լիբանանցիներ». ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Եթե ասեմ, որ հատուկ մտածել եմ դերասան դառնալու մասին, սուտ կլինի: Պարզապես հակում եմ ունեցել դեպի արվեստը` պարը, երգը, թատրոնը: Փոքր տարիքից հաճախել եմ սպորտի, պարի, երգի: Չեմ կողմնորոշվել` ինչ եմ ուզում դառնալ, բայց դրա մեջ եմ եղել: Երբեք չեմ երազել դառնալ բժշկուհի կամ նկարչուհի, թեպետ աչքերս փակ կարող եմ նկարել: Արվեստի բոլոր ճյուղերն ինձ համար շատ հարազատ են: Ես միշտ ակտիվ եմ եղել: Հինգ-վեցերորդ դասարանից մեր բակում բեմադրություններ էի կազմակերպում եւ խաղում էի գլխավոր դերերում: Բեմադրում էի «Քաջ Նազարը», «Խորթ մայրը»: Սիրում էի հավաքել իմ ընկերներին եւ նրանց հետ թատրոն խաղալ: Մինչեւ ութերորդ դասարան շատ եմ սիրել երգը: Հատկապես ջազը, որը չէի էլ հասկանում: Անկախ ինձանից կաթսային խփում էի ու ջազ էի երգում, կամ Ռոզի Արմենի երգերն էի կատարում:

«Հայ կինոն այսօր մի քանի խուժաններով քարկտիկ են դարձրել, դրած գումար են մսխում»

Ձեր մուտքը թատերական աշխարհ:

Ընկերուհիս, որը ինձաինց երկու տարի մեծ էր, ընդունվեց Երեւանի թատերական ինստիտուտ: Պատմում էր, թե ինչպես են նրանք այդտեղ երգում, պարում, արտասանում: Ես որոշեցի նույնպես ընդունվել թատերական ինստիտուտ: Դպրոցն ավարտելուց հետո, հարեւանից փող ուզեցի` երկու ռուբլի քառասուն կոպեկ եւ փախա տնից: Գնացի Երեւան, չիմանալով ինչ է Երեւանը, մարդիկ ինչպիսին են այնտեղ: Հարսիս խնամու հասցեն էի վերցրել, որին չէի ճանաչում: Ճանապարհին նկատեցի, որ մոտիս փողը վերջացել է: Տարիքով մարդ հանդիպեց եւ ասաց ինձ, թե ինչո՞ւ եմ լաց լինում: Ես նրան պատմեցի` ոնց եմ փախել տնից, եւ հուլիսի 11-ին Թատերական իստիտուտի քննություններն են, եւ ես պետք է անպայման ընդունվեմ, որովհետեւ ուզում եմ դերասանուհի դառնալ: Նա տաքսու վարորդ էր եւ անվճար տարավ այն տունը, որի հասցեն վերցրել էի: Երբ ներկայացա ինստիտուտ, հարցրին` ինչի՞ ես եկել, ո՞ւր է քո անձնագիրը, ավարտական վկայականը: Ասացի` չեմ իմացել, որ հետս բերեմ, միայն գիտեմ, որ ուզում եմ Թատերական ինստիտուտ ընդունվել: Առանց փաստաթղթի մասնակցեցի քննությանը: Մտնելիս չգիտեի` ուր եմ գնում, ինչ պիտի անեմ, բայց երբ ներս մտա, տեսա Վարդան Աճեմյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Խորեն Աբրահամյանին, Տաթեւիկ Սազանդարյանին, որոնք հանձնաժողովի կազմում էին: Դուռը բացեցի եւ այնպես մտա, ասես հորս տուն եմ մտնում: Շրջազգեստս փռեցի, ձեռքերս ծալեցի, նստեցի: Ասացին` ինչո՞ւ ես այդպես նստել: Ասացի` մամաս ինձի կսե` քու վրայից մենակ ձեռքերդ է սիրուն: Դրել եմ, որ տեսնեք»: Նրանք սկսեցին ծիծաղել: Տաթեւիկ Սազանդարյանն էլ ասաց. «Աղջիկ ջան, ի՞նչ ես կարողանում երգել»: Ասացի «Նուբար-նուբարը» երգե՞մ: Ու ես երգեցի, եւ այսպես երկար ինձ հարցաքննելուց հետո, ընդունվեցի Երեւանի թատերական ինստիտուտ` Տատինցյանի կուրսը:

Մեր լեզուն, կրոն ու պատմությունը սակարկելի չեն. Վիգեն Ստեփանյան

Արվեստի մեջ ի՞նչն եք կարեւորում:

ԲնականությունըՄիակ բանը, որ ինձ կարող է խենթացնել, եթե նա օրգանական է եւ բնական:

Մրցակցություն զգացե՞լ եք:

Շատ, եւ դա ինձ ուժ է տալիս: Դերասաններ կան, որոնք չեն սիրում ուժեղ դերասանի հետ խաղալ, թույլի հետ են խաղում, որ իրենք լավ երեւան: Ատում եմ այդ միտքը: Ես համարում եմ, որ չեն կայանում այդպիսի դերասանները: Կայացած մարդը կցանկանա կողքին տեսնել ուժեղ մրցակից: Սիրում եմ խաղալ ուժեղ կազմի հետ: Եթե ներկայացման մասին ասում են` Ջուլյա ջան, դու շատ լավն էիր, ինձ համար դա ներկայացում չէ: Ներկայացումն այն ժամանակ է կայացած լինում, երբ որ ասում են` այս ինչ ուժեղ թիմ էր: Իսկ այդպիսի ներկայացումները շատ քիչ են:

Նկարչի ժառանգը նախարարությունից պահանջում է վերադարձնել պարտքը, նախարարությունը` լռում է. (տեսանյութ)

Անգործության երեք ամիսներն ինչպե՞ս եք անցկացնում:

Կարդում եմ, զբաղված եմ երեխաներովս, թոռներովս: Վերջին թոռս` Ալեքսս, Աստծո նվերն է: Տաղանդավոր երեխա է: Անսպասելի է ամեն հարցում` թե՛ խոսելիս, թե՛ շարժումների իր համով չարաճճիությամբ: Ես խենթանում եմ նրա համար, որովհետեւ ինքն արդեն բնածին դերասան է:

Ինչպե՞ս եք վերաբերվում որ այսօր մշակույթն ու արվեստը խառնվել է քաղաքականությանը:

«ՕՐԵՆՔԸ ՍՏԵՂԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՊԱՇՆՈՐՀԸ ԿՄՆԱ ԱՊԱՇՆՈՐՀ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐԸ` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ»

Ես ոչ մի կերպ չեմ կարող դա ընդունել: Քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքագետները: Ես քաղաքականություն չեմ սիրում, թեպետ հետաքրքրվում եմ, որովհետեւ ուզում եմ իմանալ` երկրում տիրող իրավիճակից ելնելով:

Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, մեր ընթերցողներին:

Համբերություն, բայց համբերությունն էլ բաժակ ունի լցվելու: Չհիասթափվեն: Գիտեմ, որ մի օր արեւ կբացվի:

Ն. ԶԱՔԱՐՅԱՆ

Նելսոն Ստեփանյանի մասին նոր գիրքը ներկայացվեց Սանկտ-Պետերբուրգում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА