o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Մարգարյան

01.07.2020 21:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Մարգարյան

«Գնալով երեւան է գալիս ՀՀ Սահմանադրական դատարանում իրական ճգնաժամըԸստ երեւույթին ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ-ի ընդունած որոշումը: Իհարկե դա այնքան էլ անսպասելի չէր: Եթե նախագահը ինքն իրեն զրկել էր մայր օրենքում փոփոխությունը ստորագրելու իրավունքից իմաստ չուներ ստորագրել այդ փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարանի մասին կատարվող օրենքում փոփոխություններըՍԴ-ի շուրջ սցենարը երեք հնարավոր զարգացում կարող է ունենալ:

Զսպվածությունը մշտապես գերազանցելու է մակերասային հնչեղ «սենսացիաներին» եւ էմոցիաներին. Կարապետյան

Ա. ԱԺ նախագահը հիշյալ օրենքը կստորագրի 21 օր անց, ինչը թույլատրված է Սահմանադրությամբ:

Բ. ՀՀ նախագահը ԱԺ-ի ընդունած որոշումը կուղարկի ՍԴ:

Գ. ԱԺ նախագահը հերթական հակասահմանադրական քայլը կատարելով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը ժամկետից շուրջ կստորագրի ընդունված որոշումը:

Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ՀՔԾ

Առաջին երկու սցենարների դեպքում որոշակի ժամանակով երկիրը կզրկվի Սահմանադրական դատարան ունենալուց, քանի որ այդ ընթացքում պարզ չէ թե երբ կընտրվեն կամ ընդհանրապես կընտրվեն ՍԴ նոր դատավորներ: Դրանք կլինե՞ն երեքը, թե՝ երկուսը:
Երրորդ սցենարը թերեւս ամենավտանգավորն է: Դա իհարկե իշխանություններին թույլ կտա շտապ լուծել հարցը եւ ընտրելով երեք նոր դատավորներ ու դատարանի նոր նախագահ բոլորին կանգնեցնել կատարված փաստի դիմաց: Սակայն պատմությունը դրանով չի ավարտվելու: Բնականաբար ԱԺ նախագահի հերթական հակասահմանադրական քայլը վիճարկվելու եվրոպական դատարաններում: Այդ դեպքում կարելի է արդեն գուշակել թե ինչպես են լինելու եվրոպական դատարանների կայացրած վճիռները, որի արդյունքում կարող է անօրինական ճանաչվել գործող ՍԴ-ն ու բնականաբար նրա ընդունած բոլոր ակտերը:

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Երեք սցենարների դեպքում էլ Հայաստանում իրավական առումով քաոսային վիճակ է սպասվում, որի արդյունքում առնվազն մեկ ամիս գոյություն չի ունենալու ՍԴ կամ գոյության դեպքում խիստ հարցական է լինելու նրա լեգետիմությունն ու ընդունած ակտերի իրավական արժեքը:
Հիշյալ քաոսաին վիճակից դուրս գալու ամենահեշտ միջոցը կարող է սկսված գործընթացից իշխանությունների հրաժարումը եւ օրինականության դաշտ վերադառնալը լինել, ինչը գրեթե բացառվում է:

Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվել է կեղծ ցուցմունք տալ. Արմեն Աշոտյան

Այս փուլում չափազանց կարեւոր ու ճակատագրական կարող է եվրոպական կառույցների համարժեք գնահատականը, որն այս պահին կարծես թե միակ գործոնն է, որը կարող է իշխանություններին հետ պահել այնպիսի քայլերից, որոնք առավել բարդացնելու են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու առավել խճճելու են առանց այն էլ խճճված կծիկը», - այս մասին գրում է քաղաքագետ., իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ. Hraparak.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА