o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Մի՛ զրկեք իմ երեխաներին քրիստոնյա դաստիարակություն ստանալու ամենաճիշտ հնարավորությունից. մանկավարժ

02.07.2020 00:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Մի՛ զրկեք իմ երեխաներին քրիստոնյա դաստիարակություն ստանալու ամենաճիշտ հնարավորությունից. մանկավարժ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրապարակային դիմել է Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի Մարտիկ Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկա դասավանդող ուսուցչուհի ՍԻՐՈՒՆԻԿ ԱՎԵՍՏԻՍՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով. «Խնդրում եմ՝ վերանայել ձեր որոշումը ՝ կապված առարկան ինտեգրելու հետ։ Թույլ մի՛ տվեք մեր ազգին պարտվել «Կրոնական պատերազմում»։ Առաջին քրիստոնեություն ընդունած ազգը չի կարող նման վերաբերմունք դրսեւորել այդ առարկայի հանդեպ։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի սահմանափակվում քրիստոնեություն քարոզելու առաքելությամբ, այն բազմաբովանդակ գիրտելիք է հաղորդում աշակերտին աշխարհի բոլոր կրոնների մասին։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նպաստում է մարդ-արժեհամակարգ ձեւավորմանը, ճիշտ աշխարհայացքի ձեւավորմանը, քրիստոնյա եւ աստվածաշնչյա դաստիարակությանը։ Առանց այն էլ ԽՍՀՄ-ը ծանր հետք է թողել մեր ազգի քրիստոնյա գիտակցության վրա։ Ցավոք, պետք է նշեմ, որ մեր ծնողների մեծամասնությունը զրկված է եղել իմանալու այն սուրբ խորհուրդների իմաստն ու բովանդակությունը, ինչպիսիք են ՝ «պատարագ», «մկրտություն»։ Առարկան քրիստոնեական դաստիարակություն է տալիս ոչ միայն աշակերտներին, այլ ծնողներին, հետեւաբար մի՛ զրկեք ազգին այդ հոգեվիճակից։ Ես դասավանդելով երեք առարկա, զարմանք եմ ապրել աշակերտների տարբերվող մոտեցումից։ Դժվար է այլ դասաժամի գտնել այն հոգեւոր միջավայրը, որը ստեղծվում է «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դասաժամինխաղաղ ու հետաքրքրված հայացքներ, իրար հաջորդող հարցեր, հոգեւոր սնունդով հագեցած միջավայր։ Ձեզ դիմում եմ ոչ միայն այս առարկայի ուսուցչուհի, այլ որպես մայր
խնդրում եմ, մի՛ զրկեք իմ երեխաներին քրիստոնյա դաստիարակություն ստանալու ամենաճիշտ հնարավորությունից։ Շնորհակալություն»:

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ

Հիշեցնենք, որ օրերս «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է կրթական նոր չափորոշիչից եւ ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշմանը։

Մի՛մոռացեք, որ սա Արեւմուտքի հերթական սուտ խոստումն էր. Վահե Գրիգորյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА