o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ

02.07.2020 07:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։ Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» ու հիմա բնակվում է ամուսնու հետ։

«Հրապարակ». Ստուգում են Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճը

Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ եւ հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։ Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։

Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր: Մանվել Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, եւ երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել:

Նա կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել եւ «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА