o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արևելյան գործընկերության 2017 և 2020 թվականների գագաթնաժողովներին ընդառաջ Եվրախորհրդարանի հանձնարարականների համեմատական վերլուծություն. Luys.am

02.07.2020 16:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արևելյան գործընկերության 2017 և 2020 թվականների գագաթնաժողովներին ընդառաջ Եվրախորհրդարանի հանձնարարականների համեմատական վերլուծություն. Luys.am

Եվրոպական Խորհրդարանը հունիսի 19-ին հաստատեց 2020թ․ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ տարբեր կառույցներին ուղղված հանձնարարականների փաստաթուղթը, որը ԵՄ համար ԱԼԳ գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացման հստակ քաղաքական ուղենիշներ է սահմանում։ Սույն վերլուծությամբ փորձել ենք համեմատել Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերին վերաբերող մեջբերումները՝ համապատասխանաբար 2017 և 2020 թվականների ԱԼԳ գագաթնաժողովներին ընդառաջ հրապարակված համանման փաստաթղթերից։ Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ ԵՄ մոտեցումները 2017թ․ փաստաթղթի համեմատ բացասական փոփոխությունների են ենթարկվել։ Հատկապես մտահոգիչ են փաստաթղթում Արցախյան հակամարտության և առհասարակ ԱԼԳ տարածքում առկա հակամարտությունների մասով տրված գնահատականները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից այս փաստաթուղթն ընդհանուր առմամբ նահանջ է՝ 2017թ․ փաստաթղթի համեմատ։

ՀՀ անվտանգության ռազմավարությունը արտաքին միջավայրում և տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում. Luys.am

Վերլուծությունը ներբեռնեք/կարդացեք ԱՅՍՏԵՂ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА