o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես կարոտում եմ իմ արվեստագետ հարազատ ընկերներին. Սարգիս Նաջարյան

03.07.2020 12:58 ՄՇԱԿՈՒՅԹ
Ես կարոտում եմ իմ արվեստագետ հարազատ ընկերներին. Սարգիս Նաջարյան

Երկրում ստեղծված պանդեմիայի իրավիճակով պայմանավորված "Իրավունք" թերթը հետաքրքրում է մշակութային գործիչների կենսակերպով: Ինչպե՞ս եք անցկացնում կորոնավիրուսի հետևանքով անգործության ամիսները մեր հարցին ի պատասխան  ՀՀ վաստակավոր լրագրող, հաղորդավար, թարգմանիչ, սցենարիստ ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆԸ միանգամից արձագանքեց.

Գրադարաններն ու թանգարանները կվերաբացվեն․ մշակութային միջոցառումները կանցկացվեն բացօթյա․ Պարետ


- Շատ վատ, որովհետև ես մարդկային շփումների կարոտ եմ: Կարոտում եմ իմ արվեստագետ հարազատ ընկերներին: Ես բնավորությամբ բավականին հումորով և շփվող անձնավորություն եմ: Կարոտել եմ ռադիոյին, իմ գործընկերներին, երգիչներին, երգչուհիներին: Իմ ամբողջ աշխատանքը  նրանց հետ է եղել: Մինչև հոկտեմբեր բավականին ձայնագրություններ ունեմ: Հիմա աշխատում եմ տանից իմ օպերատորի հետ: Դա ինձ համար դժվար չէ: Մենակ մարդը զրո է: Հեռախոսով շփվելն այն չէ: Մարդ պետք է կարողանա շփվել, որպեսզի կարողանա հաղորդել իր զգացմունքներն ու զգացողությունները: Այդ ամենը շատ կարևոր է: Երեկոյան, երբ դուրս եմ գալիս մի քիչ մաքուր օդ շնչելու և տեսնում եմ առանց դիմակի, առանց ձեռնոցների, խորոված են անում, խմում, ուրախանում համբուրվում են: Այդ հոգեբանությունն է, որ փորձանք է բերում և իրենց, և իրենց հարազատներին: Որպես քաղաքացի խնդրում եմ պահպանեք անվտանգության կանոնները: Մենք կյանքեր ենք փրկում: 

ՀՀ վաստակավոր հաղորդավարի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք "Իրավունք" թերթի առաջիկա համարներից մեկում: 

Նունե Զաքարյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА