o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո°ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից. Արմեն Խանդիկյանը` Մհեր Մկրտչյանի մասին

02.07.2020 17:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Ինչո°ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից. Արմեն Խանդիկյանը` Մհեր Մկրտչյանի մասին

Հուլիսի 4-ին կլրանա հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ հայ թատրոնի մեծ կատակերգու ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան 90 ամյակը: Այդ կապակցությամբ «Իրավունք» թերթը զրուցել է մի շարք մտավորականների հետ: 

Ամուսինը հրկիզել է կնոջը ծննդյան տոնի ժամանակ

Հայաստանի ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը մի հետաքրքիր պատմություն պատմեց մեզ մեծանուն դերասանի մասին: 

Մհեր Մկրտչանն՝ երիտասարդ տարիքում Ֆրունզիկն, ինձ համար  անրկրկնելի դերասաններից էր: Ամպագոռգոռ թող չհչնչի իմ բառերն՝ իսկապես անկրկնելի արտիստ էր:

 Այսպիսի մի դեպք եմ հիշում:

- Տարիներ առաջ էր: Ես թատրոնի աշխատասենյակում էի ինձ մեր թատրոնի տոմսարկղից զանգեցին և ասացին. <<Մհեր Մկրտչյանն այստեղ է և ուզում է բարձրանալ Ձեզ մոտ>>: Ասացի՝ շտապ ուղեկցեք: Շատ զարմացա. ինչի° պիտի Մհեր Մկրտչյանն գար թատրոն ինձ տեսնելու: Քիչ հետո մտավ սենյակ: Գրկախառնվեցինք, իրար երկար նայեցինք, որովհետև երկար ժամանակ չէինք տեսել իրար: Նա շատ անմիջական, մարդամոտ անձնավորություն էր, կարծում եմ նրանց համար ում, ինքն իսկապես հավատում էր: Ասացի. -Մհեր ջան ինչո°ւ ես եկել հասել այստեղ; Կզանգեիր ես կգայի քեզ մոտ: Ասաց.  <<Արմեն ջան մի շատ կարևոր խնդրանքով եմ եկել քեզ մոտ>>: ՈՒ տեսա լռեց. Ասում եմ Մհեր ջան ի°նչ խնդրանք, դու կարող ես ինձ ինչ որ պետք է ասել և ես քո ասածը կկատարեմ: <<Ճի°շտ ես ասում: Արմեն ջան եկել եմ խնդրելու, որ ինձ համար մեր թատրոնում Շանթի <<Կայսրը>> բեմադրես, կանե°ս>>,-  ասաց իրեն հատուկ ինտոնացիայով,: Ասացի՝ իհարկե քո պես արտիստի հետ աշխատելն ինձ համար միայն մեծ հաճույք կլինի: Նորից ասաց.<<Ճի°շտ ես ասում>>: Ասացի՝այո: Ու պատկերացրեք այդ հսկա մարդը, որ ջերմ, մաքուր անհատականություն էր,  հանկարծ արցունքներ հոսեցին նրա այտերից: Ցավոք, դրանից մի քանի ամիս հետո նա հոգին ավանդեց:  Չհասցրեցինք միասին գործ անել:

Շատ ծանր կյանք ունեցավ, դա բոլորը գիտեն, բայց նրան երբեք այդ ծանր կյանքի դժբախտություններն ու դժվարությունները չար մարդ չդարձրեցին: Մնաց նույն բարի հսկայական անհատականությունն ու անձնավորությունը: Ինչո°ւ են մեր բեմի մեծերը շուտ հեռանում մեզանից:

Մհեր Մկրտչյանի հուշերի մասին «Իրավունք» թերթի հետ ունեցած մյուս զրուցակիցների պատմությունները կարդացեք թերթի վաղվա տպագիր համարում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА