o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը

03.07.2020 07:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը

Համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակում տնտեսության որոշ ճյուղեր ուղղակի շատ ծանր իրավիճակում են հայտնվել, և այդ ճյուղերից մեկն էլ զբոսաշրջությունն է, որը տուրիստական կարևոր ուղղություն համարվող երկրներին հսկայական եկամուտներ էր ապահովում։ Ամիսներ շարունակ կորոնավիրուսի համավարակի տարածումը թույլ չի տալիս, որպեսզի տուրիզմի ոլորտն անցնի բնականոն ռեժիմի։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով խորհրդաժողովի հուլիսի 1-ի զեկույցում նշվում է, որ միջազգային զբոսաշրջության հատվածը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, գրեթե 4 ամիս տևած լճացման պատճառով կարող է առնվազն 1,2 տրիլիոն դոլար կորցնել, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 1,5 տոկոսը։

«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ «սահմանային սելֆիներն» արգելվել են, պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ

Բայց ուշագրավ է, որ եթե զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը ձգձգվի մինչև 12 ամիս, համաշխարհային տնտեսության կորուստները ավելին կլինեն՝ կազմելով մոտ 3,3 տրիլիոն դոլար: Եվ պատահական չէ, որ տուրիստական ուղղություններ համարվող երկրների կառավարությունները զբոսաշրջությունը խթանող գործիքակազմ են կիրառում, որպեսզի ոլորտում աշխատող ընկերությունները չհայտնվեն սնանկացման եզրին։ Զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող գործընթացները էական նշանակություն ունեն նաև Հայաստանի համար, քանի որ այս ոլորտը տնտեսության գերակա ճյուղերից է: Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձևավորել են որոշակի ենթակառուցվածք: Հայաստանն աշխարհին է ներկայանում իր պատմամշակութային ժառանգությամբ, գեղատեսիլ վայրերով և էքստրեմալ տուրիզմով։

Եվ ցավալի է, որ համավարակի տարածումից սկսած՝ Հայաստանում զբոսաշրջային ողջ բիզնեսը շատ լուրջ կորուստներ է կրում։ Վիճակը հատկապես աղետալի էր փետրվար ու մարտ ամիսներին, երբ ամրագրումների լայնածավալ չեղարկումները հանգեցրեցին լրացուցիչ կորուստների:

Եվ զբոսաշրջային բիզնեսի համար գոյատևման համար այլ տարբերակ չկար, քան պետությունից որոշակի աջակցություն ակնկալելը։ Դրա համար էլ զբոսաշրջային բիզնեսին աջակցելուն ուղղված որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին։ Մասնավորապես կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կառավարության կողմից աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3,5 մլրդ դրամի չափով: Բայց խնդիրն այն է, որ արտոնյալ վարկերով հնարավոր չէ ապահովել զբոսաշրջային բիզնեսի վերականգնումը, քանի որ ոլորտի ներկայացուցիչները պետք է կարողանան հետ վերադարձնել թեկուզ և արտոնյալ պայմաններով վերցրած վարկերը։ Իսկ դրա համար պետք է, որ զբոսաշրջային ծառայություններից օգտվող մարդիկ լինեն։ Եթե այլ կերպ ասելու լինենք, ապա պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ զբոսաշրջային ոլորտի ծառայություններից օգտվողներ լինեն։ Բազմաթիվ երկրներ արդեն իսկ բացում են իրենց սահմանները և ճանապարհ բացում արտասահմանյան որոշ երկրներից, որտեղ համավարակի տեմպերը անհանգստացնող չեն տուրիստներ ընդունելու համար։ 

Նույնիսկ Եվրամիությունը, որը ամիսներ շարունակ հայտնվել էր համավարակի տարածման թիրախում, օրերս հայտարարեց, որ բացում է արտաքին սահմանները մեկուկես տասնյակ երկրների համար:

Սակայն արտաքին աշխարհի համար բացվելը դեռևս Հայաստանին չի վերաբերում, քանի որ մեր երկրում համավարակը հաստատուն տեմպերով ընդլայնվում է։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի կառավարությունը զբոսաշրջային ոլորտը խթանելու համար, երբ մոտակա շրջանում արտասահմանից զբոսաշրջիկներ չեն այցելի Հայաստան։

Ըստ երևույթին, մնում է զբոսաշրջությունը խթանելու մեկ ձև՝ զարկ տալ ներքին տուրիզմին։ Հաշվի առնելով, որ առաջիկայում արձակուրդային շրջան է սկսվում, ապա կարելի է հատուկ արտոնյալ ներգնա փաթեթներ ձևավորել, որոնք ձեռնտու կլինեն քաղաքացիներին և նրանք կնախընտրեն հանգիստն անցկացնել հենց երկրի ներսում։ Գոնե դա ինչ-որ չափով հնարավորություն կտա զբոսաշրջային ոլորտին շնչել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА