o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը

03.07.2020 09:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ
«Հրապարակ». Քննիչը վերցրել է Նորայր Դավիդյանի անձնագիրը

«Հրապարակ» թերթը գրում է. «2003-2007 թթ. ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որեւէ բան չունի ասելու տարիներ շարունակ իր ղեկավարած Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի հետ կապված գործընթացների մասին։

«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

Հիշեցնենք․ սա հանրապետության միակ կենտրոնն է, որտեղ այրվածքների մասնագիտացված բուժում է կազմակերպվում։ Կենտրոնն այս պահին ավելի շատ կորոնավիրուսի բուժման հիվանդանոցի է վերածվել (թողնված է միայն այրվածքաբանության բաժանմունքը)։ «Ես այնտեղ հիմա չեմ, հանել են ինձ գործից, ու բացարձակ մեկնաբանություն չունեմ»,-ասաց պարոն Դավիդյանը։

Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ, եւս հրաժարվեց իր կարծիքը ներկայացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քայլերի վերաբերյալ։ «Որեւէ բան ասել չեմ ուզում, իմ ասելով չէ։ Հիմա ամենակարեւորը՝ կարողանանք այս վիճակից դուրս գանք»։

Դավիդյանը միայն ասաց, որ ընդհանուր վիճակը բարդ է, եւ որ սխալ էր կորոնավիրուսի վերահսկողությունն առողջապահության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա թողնելը։ Նա խորհուրդ տվեց զանգահարել մի քանի ամսից, երբ ամեն ինչի մասին հանգամանորեն կխոսի։

Որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել։ Սակայն այս քչախոսության «պատճառը» թերեւս այն քրեական գործն է, որն ամիսներ առաջ հարուցվել է նախկին նախարարի նկատմամբ, եւ այդ գործը կախված են պահել նրա գլխին՝ ո՛չ քննում-ավարտում են, ո՛չ կարճում։

Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Նորայր Դավիդյանին մեղադրում են իր ղեկավարած կենտրոնում «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված գործով»։ Ըստ մեղադրանքի՝ Դավիդյանը պետությանը պատճառել է էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154 մլն 775 հազար 80 ՀՀ դրամի վնաս: Դավիդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մենք տեղեկացել էինք, որ քննիչը վերցրել է նրա անձնագիրը։ Նորայր Դավիդյանը հաստատեց, որ անձնագիրը քննիչի մոտ է, եւ ասաց, որ տարբեր խնդիրների համար օգտագործում է անձնագրի պատճենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА