o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ օրում տուգանվել է 2827 մարդ

03.07.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկ օրում տուգանվել է 2827 մարդ

Կառավարության նիստի ժամանակ երեկ ՀՀ ոստիկանապետ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն, այսինքն` մեկ օրում տուգանվել է այդքան մարդ արտակարգ դրության սահմանափակումները չպահպանելու համար:

Իշխանությունը միջոց է փնտրում, որ արտակարգ դրությունը չեղյալ համարելով, մարդկային մեծ հավաքներն արգելի

Երեւանում` 1198, իսկ մարզերում` 1629 մարդ: Արձանագրված տուգանքներից 2301-ը հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը` անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը` տաքսու վարորդների կամ ուղեւորների կողմից դիմակ չկրելու, 442-ը` մինչեւ 7 տեղ ավտոմեքենաներում ուղեւորների կամ վարորդների կողմից դիմակներ չկրելու, 3-ը` տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների խախտումներ թույլ տալու եւ 1-ը` ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА