o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն. Սերգեյ Շաքարյանց

03.07.2020 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն. Սերգեյ Շաքարյանց

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած իշխանությունն ամեն կերպ փորձում է նաեւ տապալել սահմանադրական կարգը: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը, թեպետ ակտիվ են, բայց իշխանությանը զսպել դեռ չի հաջողվում, քանի որ ընդդիմության մեծ համախմբման մասին խոսում են բոլորը, բայց այն այդպես էլ չի ուրվագծվում: Սակայն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑՆ «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ շատ կարճ ժամկետում կձեւավորվի ազգային փրկության կառավարություն:

Պարոն Փաշինյան, կանգնեցրեք այս գործընթացը, սա դավաճանություն է. Արտակ Մովսիսյան (Բացահայտում)

- Տվյալ դեպքում` ազգային փրկության կառավարությունն իրոք կլինի փրկություն: Այն պետք է ձեւավորվի բոլոր կարգի ընդդիմադիր ուժերի առաջատար անձանցից, որպեսզի վերջապես ունենանք մասնագետների կառավարություն, որը շահագրգռված կլինի ազգային շահը առաջ տանելու գործում եւ աշխատելու հասարակական օրակարգի շուրջ: Երբ սա տեղի ունենա, մենք էլ չենք տա այն հարցը, թե ինչ անել:

Իսկ ո՞ւմ շուրջ եք տեսնում հնարավոր այդ համախմբումն ու փրկության կառավարության ձեւավորումը:

​​​​​​​Ռուս-թուրքական բախման հաջորդ տարածաշրջանը կարող է լինել Հարավային Կովկասը. թուրքագետ

Սա նույնիսկ կարեւոր չէ, միայն թե մարդն ապացուցի իր ազգային շահին նվիրված լինելն ամեն ռազմաճակատումԹուրքիայի, Ադրբեջանի ռազմաճակատում, Իրանի չեմ ասում, որովհետեւ այն թշնամի պետություն չէ Հայաստանի համար: Ավելին` Իրանը մտահոգված է, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ: Պատկերացրեք, թե ինչքան ցավալի է, որ նույնիսկ հայերը նման կարգի շատ մտահոգված չեն իրենց ապագայով, ինչքան հարեւան պետություն Իրանն է մտահոգված, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. Վահե Սարգսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА