o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԱՆ- ՕՅԼ» ընկերության աշխատակցի ինքնասպանությունը պատահակա՞ն էր

03.07.2020 12:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«ՌԱՆ- ՕՅԼ» ընկերության աշխատակցի ինքնասպանությունը պատահակա՞ն էր

Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: Վերջինս` Մանվել Ավետիսյանն աշխատել է «ՌԱՆ- ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է գործարար Ռոբերտ Գալուստյանին: Ըստ տարածված լուրերի, որը չի հերքել նաեւ գործարարը, ինքնասպան եղած տղամարդը մեծ գումար է պարտք եղել վերը նշված ընկերությանը, բայց դեպքից մեկ օր առաջ վերադարձրել է:
Մամուլում շրջանառվում են լուրեր, որ գործարարին մոտ կանգնած մարդիկ նրան նսեմացրել են, եւ արդյունքում տղամարդը ինքնասպան է եղել: Այդպե՞ս է, թե՞ ոչ, առհասարակ` ինպե՞ս է կատարվածը մեկնաբանում «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերության սեփականատեր, գործարար Ռոբերտ Գալուստյանը, փորձեցինք պարզել նրանից, ով նախ նկատեց.
- Այո, Մանվելը մեր ընկերության աշխատակիցն էր, ով ամսական 0.7-1 միլիոն դրամ փող էր աշխատում. մենեջեր էր: Ունեցել է մեկ միլիոն դրամ պարտք, դրա համար ինչո՞ւ պետք է նման բան աներ: Այն դեպքում, երբ պարտքը վերադարձրել է եւ շնորհակալություն հայտնել: Շաբաթը երկու անգամ բերել է, գումարները փակել, գնացել: Ուղղակի այս անգամ կնոջ հետ է եկել, որովհետեւ փողը կնոջ մոտ է եղել, կնոջ պայուսակից են հանել, տվել:
Եթե ինքն անելանելի վիճակում լիներ կամ չգիտեմ ինչ, կհասկանայինք: Բայց մարդը բերել, գումարը տվել է, խնդիր ընդհանրապես չի եղել: Ինչի՞ պետք նման բան աներ:
- Ասում են, որ Ձեզ մոտ նրան նվաստացրել են կնոջ ներկայությամբ:
- Ինչո՞վ են փորձել նվաստացնել, եթե պարտքը բերել է, ոչ մի խնդիր չի եղել: Պարտք ու պահանջ չի ունեցել, որպես ի՞նչ նվաստացնեին: Կարող է, ինքը ավելի շատ նվաստացած է զգացել, որ կնոջ մոտ է եղել գումարը, որ կինն է տվել իր գումարը:
- Այսինքն` կի՞նն էր հավաքել գումար, որպեսզի վերադարձնի ամուսնու պարտքը:
- Ինձ թվում է` իր գումարն է եղել, բայց կնոջ ձեռքին է եղել:
- Իսկ մինչ այդ երբեւէ եղե՞լ է, որ էլի կնոջ հետ գա` գումարները վերադարձնելու:
- Չէ, չի եղել, ոչ մի անգամ: Ինքը լավ աշխատող է եղել, պարտաճանաչ աշխատող է եղել: Դեպքը մեզ հետ կապ չունի, ես տենց եմ հասկանում, որ ինքը խնդիրներ է ունեցելª ե՛ւ առողջական, ե՛ւ ֆինանսական:
- Որտեղի՞ց Ձեզ նման տեղեկատվություն:
- Աշխատողի հետ ինքը խոսել է, աշխատողն էլ պայմանավորվել է բժշկի հետ, որ իրար հետ գնան:
- Ի՞նչ մասնագետի մոտ:
- Հոգեբանի հետ են պայմանավորվել, ժամ են որոշել, որ իրար հետ գնան:
- Դա ե՞րբ է եղել:
- Դեպքից առաջ: Ինքը մինչեւ էդ էլ վերջերս հոգեբանական խնդիրներ ունեցել է, նման տպավորություն էր: Մենք նսեմացնելու խնդիր որեւէ մեկի հետ կապված չունենք:
- Հանդիպումը ո՞ւմ հետ է կայացել:
- Աշխատակիցների, ես ներկա չեմ եղել: Ասում են` կինը շատ է խոսել, նեղել ամուսնուն այդ հարցի հետ կապված:
- Որ այդքան պա՞րտք ունի:
- Դե, այդպես է դուրս գալիս: Ես չեմ ուզում ոչ կնոջ համար վատ բան ասեմ, ոչ էլ:
- Պարոն Գալուստյան, ասում են, որ շուրջ 400 հազարի չափով իր պարտքից զեղչ եք արել, այդպե՞ս է:
- Հա, մոտավորապես  400 հազարի չափով իրեն զեղչել են ապրանքները:
- Այդքան մեծ գումար զեղչել եք, որպես պարտաճանաչ աշխատակի՞ց, թե՞...
- Որպես մարդ, ինքը խնդրել է, որ ես մարդ ընդառաջեմ, ու ընդառաջել ենք: Ինքը երկար տարիներ աշխատել է, ու նման խնդիր երբեք չի եղել: Քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել: Մեր հետ առհասարակ դա կապ չունի, այդքանը կարող եմ վստահ ասել:

Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

Մենք փորձեցինք Քննչական կոմիտեից պարզել, արդյոք ընկերության սեփականատերը, կամ աշխատակիցները հարցաքննվե՞լ են դեպքի առնչությամբ: ՔԿ լրատվականից մեզ տեղեկացրին, որ հենց այսօր (նյութը հրապարակման էր պատրաստվում երեկ) հարուցվել է քրգործ:
- Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործª ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Հ.Գ.- «Իրավունքը»  հետեւողական է լինելու դեպքի առնչությամբ մանրամասներ ներկայացնել նաեւ առաջիկայում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА