o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ն ինձ, Ամուլսարը` քեզ. Փաշինյան-Արմեն Սարգսյան գործարքը կայացե՞լ է

03.07.2020 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԴ-ն ինձ, Ամուլսարը` քեզ. Փաշինյան-Արմեն Սարգսյան գործարքը կայացե՞լ է

Հուլիսի առաջին օրը սկսվեց Ամուլսարի պահապանների եւ ոստիկանների բախմամբ: Պարզվեց, որ «Լիդիան» ընկերության նոր պահնորդական կազմակերպության աշխատակիցները հունիսի 30-ին զինված ներխուժել են պահպանության կետ, ճզմել-սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել: Անդրադառնալով վերոնշյալին` «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ շեշտեց, որ «Լիդիանը» չի հայտնում նոր պահնորդական կազմակերպության անունը, ընկերության մեքենաների վրա նույնպես բացակայում են անվան տարբերանշանները:

Տարոնը չկարողացավ, Հայկը կարողացավ. Հայկո՛, սիրուն չի՛ (Տեսանյութ)

- Հետեւաբար, մենք չենք կարող բացառել, որ այդ մարդիկ ոչ թե ներկայացնում են ինչ-որ պահնորդական ընկերություն, այլ հանդիսանում են զինված բանդայի անդամներ:Այս իրավիճակում աբսուրդային է այն հանգամանքը, որ անհայտ պահնորդներին աջակցելու եւ մեր հայրենակիցներին ճնշելու են եկել ոստիկանական մեծածավալ ուժեր: Սակայն բացատրությունն առավել քան պարզ է ու գտնվում է մակերեսին: Ըստ իմ ներքին աղբյուրների փոխանցման, Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի միջեւ առկա է պայմանավորվածություն Սահմանադրական դատարանի ու Ամուլսարի հարցերի շուրջ: Տեսնելով, որ չի կատարվել պայմանավորվածության Ամուլսարի հատվածը` Արմեն Սարգսյանն Արարատ Միրզոյանի միջոցով հաղորդել է, որ Սահմանադրական դատարանին առնչվող վերջին փոփոխությունները չի ստորագրելու: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին, որ Ա. Սարգսյանի «բարձր հովանու ներքո» Սահմանադրական դատարանը, հետեւաբար ՀՀ տոտալ իշխանությունն անցնելու է Նիկոլ Փաշինյանին` նրան դարձնելով միապետ: Իսկ, որպես փոխհատուցում, Փաշինյանը գործարկելու է իր ենթակայության տակ գտնվող գրանցված ու չգրանցված «զորքերը»` Արմեն Սարգսյանի համար Ամուլսարը բացելու եւ շահագործման հանձնելու համար: Թե Ամուլսարի շահագործումն ինչ ավերիչ դեր կարող է ունենալ Հայաստանի համար, կարծում եմ` քաջատեղյակ է յուրաքանչյուր հայ:

Նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА