o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես ծնվել եմ պիտի շռայլորեն ապրեմ. Ռազմիկ Դավոյանը դարձավ 80 տարեկան

03.07.2020 14:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Ես ծնվել եմ պիտի շռայլորեն ապրեմ. Ռազմիկ Դավոյանը դարձավ 80 տարեկան

ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 80-ՏԱՐԵԿԱՆ

«Մոտ 13-15 տարեկան տղա երեխա է, ում անունը Դավիթ է, բայց նրան Ինգա են անվանում, և նրան դիմահարդարում է տրանսգենդերը»

 

<<Իրավունք>> թերթը շնորհավորում է Ռազմիկ Դավոյանին, մաղթում անսպառ ուժ, առողջություն և ստեղծագործական նորոնոր նվաճումներ, հաջողություններ, հավատարիմ ընկերներ: Եվ այս առիթով մեջբերում ենք նրա բանաստեղծություններից:

Ես ծնվել եմ,
Պիտի շռայլորեն ապրեմ,
Ապրեմ երկրիս բախտով,
Ապրեմ ձեզնով,
Ինձնով,
Ապրեմ, քանի դեռ կամ:
Իսկ թե պետք է մեռնել
Դավանանքի ճշմարտության համար,
Այդ դեպքում հավատը կուզեկուզ թող չգա
Մեր ետեւից,
Մեր կոխած հողում տրորվելով
Եվ երբեմն իմաստուն,
Հաճախ անիմաստ մեր խոսքերից
Օրորվելով:

Ես ծնվել եմ:
Պիտի շռայլորեն ապրեմ...
Իմ հավատը:

35 տարեկանում մահացել է «Մարտ Սեւաստոպոլի համար» ֆիլմի դերասանը


Կեղեւվդ բաց արա

Բաց քո կեղեւը, ծա՛ռ,
Առ ինձ կեղեւիդ մեջ...

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք եւ սեր,
Եվ տառապանք, եւ սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերեւներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծառ իմ,
Կըորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառերը կըկրկընեմ.

Կերթանք կամաց-կամաց
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձեւ կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կոփրած տեսլիք,
Մենք կթաղվենք հողում:

Ահազանգ է ստացվել, որ 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը

Ստորև ներկայացնում ենք մեր սիրելի գրող ՌԱԶՄԻ ԴԱՎՈՅԱՆԻ  կենսագրությունը

Ռազմիկ Նիկողոսի Դավոյան (հուլիսի 3, 1940, Մեծ Պարնի, Լոռու մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից: Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։  1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։

ԱՐՄԵՆՉԻԿԸ դարձավ 40 տարեկան

Պարգևներ[

 

Սոֆիա Ռոտարուն դարձավ 73 տարեկան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА