o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏԵՂՈՎ ՎԱՐԱԿԻ ԲՈՒՆ Է ՏՐԱՆՍՊՈՐՏ ՆՍՏԵԼԸ»

03.07.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂՈՎ ՎԱՐԱԿԻ ԲՈՒՆ Է ՏՐԱՆՍՊՈՐՏ ՆՍՏԵԼԸ»

«Իրավունքը» բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից, որ երթուղայիններում իրավիճակը, մեղմ ասած, սանիտարահիգիենիկ չէ: «Ո՛չ ախտահանվում է, ո՛չ էլ նորմալ ախտահանիչ նյութեր են տեղադրված: Տեղով վարակի բուն է տրանսպորտ նստելը»,-վրդովված նկատեց քաղաքացիներից մեկը:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Ինչ է մտածում այս ամենի մասին քաղաքապետարանը, փորձեցինք պարզել Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, որտեղից մեզ հավաստիացրին.

- Պարետի որոշմանը համահունչ, ախտահանվում են առավոտյան եւ օրվա ընթացքում: Մենք խստիվ հետեւում ենք պարետի որոշումներին:

- Բայց տրանսպորտում դա չի երեւում:

- Ո՞վ է ասել, որ դա պետք է իրականացվեր քաղաքացիների ներկայությամբ:

- Քաղաքացիները պետք է դա նկատեին, չէ՞:

Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 քաղաքացու մոտ

- Տրանսպորտը ախտահանվում է ինչպես հարկն է:

Բա որ «ախտահանվում է ինչպես հարկն է», ինչպե՞ս է ստացվում, որ անգամ «մարշրուտնիների» վարորդներն են վարակվում: Եթե քաղաքապետարանում շատ ցանկանան, կարող ենք տանել, ցույց տալ: Ի դեպ, երեւի քաղաքապետարանը փողոցները, բակերը, շենքերի շքամուտքերն է՞լ է ախտահարում: Միայն թե բոլոր երկրներից հազարավոր լուսանկարներ կան, թե այնտեղ ինչպես են ախտահարում, իսկ ահա Երեւանից՝ գործնականում զրո: Ի դեպ, եթե պնդում են, թե ամեն ինչ ախտահարվում է, դա հիմք է տալիս ենթադրել, որ այդ ուղղությամբ լուրջ փողեր են հատկացվում: Այսինքն, իրավապահներն էլ մի գեղեցիկ օր դրանով զբաղվելու առիթ հաստատ կունենան:

Կորոնավիրուսի 209 նոր դեպք, մահացել է 5 մարդ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА