o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ»

03.07.2020 18:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ»

Եվ այսպես, հեռու չէ օրը, երբ փոքրիկ Հայաստանը կունենա պաշտոնապես 30 հազար կորոնավիրուսակիր: Իսկ ոչ պաշտոնապես, այդ թիվը երեւի պետք է տասնապատկել: Բայց անգամ պաշտոնական 30 հազարի դեպքում կունենանք մեկ միլիոն մարդու հաշվարկով 10 հազար վարակված ¥ներկայումս մոտ 9 հազար¤, որն աշխարհում վատթարագույն ցուցանիշներից մեկն է: Ուրեմն, ինչո՞ւ ենք այս վիճակում, փորձեցինք պարզել բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ,  «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

Ռուսաստանում նոյեմբերից կսկսվի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը

 

«Կառավարության ձեռնարկած միջոցառումները դատապարտված են ձախողման»

- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի դեմ կառավարության մինչ օրս տարվող պայքարի ռազմավարությունը:

- Կորոնավիրուսի դեմ պայքարը իրականանում է հիվանդանոցային մակարդակում, քանի որ կանխարգելման առումով պատասխանատու գերատեսչությունները տապալել են պայքարը: Հիվանդանոցային մակարդակում բժիշկները անում են առավելագույնը, որպեսզի փրկեն կյանքեր, սակայն մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես էին պետության կողմից անտեսվում որոշ բժշկական կենտրոնների ռեսուրսները: Ցավոք, բայց Առողջապահության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը հաճախ խանգարում է բուժաշխատողներին: Կառավարության ձեռնարկած միջոցառումները արդյունավետ չեն եւ դատապարտված են ձախողման, քանի որ բնակչության շրջանում չեն վայելու վստահություն: Ուստի մեր միակ հույսը այն է, որ կորոնավիրուսի դեմ հիվանդանոցային պայքարը կլինի, եւ այս տեմպերով շարունակելու դեպքում օգոստոսին կունենանք համավարակի նահանջ:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

- Պարոն Գրիգորյան, ո՞րն է, ըստ Ձեզ, կորոնավիրուսի եմ պայքարի ձախողման հիմնական պատճառը:

- Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական պատճառները ե՛ւ օբյեկտիվ են ե՛ւ սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառը այն է, որ վարակը նոր էր ամբողջ աշխարհի համար, շատ բան հայտնի չէր այս վարակի մասին, ուստի որոշ խնդիրների ի հայտ գալը հնարավոր էր: Նույն օբյեկտիվ պատճառների արդյունքում համավարակը տարածվեց նաեւ այլ երկրներում, ոչ մի երկիր չկարողացավ զերծ մնալ կորոնավիրուսից: Սակայն կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ, որոնք ավելի շատ են: Հենց նման պատճառները հանդիսացան հիմք, որպեսզի Հայաստանում մենք ունենանք այս ցուցանիշները: Ոչ վաղ անցյալում ե՛ւ երկրի առողջապահության նախարարը, ե՛ւ վարչապետը, նույնիսկ երկրում հաստատված վարակակիր պայմաններում, իրենց հումորային հայտարարություններով նվազեցնում էին բնակչության զգոնությունը, հավանաբար իրենց քաղաքական օրակարգը` «այո»-ի քարոզարշավը գերադասելով բնակչության առողջությունից: Իսկ արդեն անվերահսկելի վարակի առկայության պայմաններում նրանք փորձում էին բնակչությանը տրամադրել պայքարի եւ զրկանքների, բայց արդեն ուշ էր: Նույնիսկ ընթացիկ ժամանակահատվածում, երբ ողջ կառավարությունը լծված է բնակչությանը դիմակ պարտադրելու գործին, իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են դիմակ չկրել

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է

 

Վրաստանի կառավարությունն ուղղակի ավելի արդյունավետ գործեց

- Ինչո՞ւ մեր հարեւան Վրաստանը կարողացավ անհամեմատ լավ վիճակում հայտնվել, իսկ մեր վիճակը գնալով վատանում է:

- Վրաստանի կառավարությունը շուտ կողմնորոշվեց եւ ագրեսիվ մեթոդներ կիրառեց՝ համավարակը զսպելու համար: Վրաստանում ավելի շուտ է եղել վարակակիր, քան Հայաստանում, ուղղակի Վրաստանի կառավարությունը կեղծ քաղաքական օրակարգերը առաջ մղելու փոխարեն զբաղված էր բնակչության իրազեկման աշխատանքներով, փողոցների եւ պետական հիմնարկությունների ախտահանումով, կարանտինի սահմանումով եւ կարանտինի հետեւանքների վերացումով: Իհարկե, մեր նախարարը ամեն կերպ փորձեց վրացական հաջողությունները վերագրել «երջանիկ պատահականությանը» եւ իր անպատասխանատու հայտարարություններով նույնիսկ հասցրեց վնաս հասցնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եղած բարեկամական հարաբերություններին, բայց մենք պետք է համարձակություն ունենանք եւ ընդունենք` Վրաստանի կառավարությունը ուղղակի ավելի արդյունավետ գործեց համաճարակի դեմ պայքարի ընթացքում:

COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»

 

Եղանակի տաքացման հետ կորոնավիրուսը չի նահանջելու

- Փաստահավաք խմբի աշխատանքներից ի՞նչ նորություններով կարող եք կիսվել մեզ հետ:

- Փաստահավաք խումբը շարունակում է իր աշխատանքները եւ իր ամփոփիչ զեկույցը կհրապարակի արտակարգ իրավիճակի ավարտից հետո: Շատացել են թե՛ բուժվողները եւ թե բուժաշխատողները, ովքեր մեզ ուղարկում են տեղեկատվություն, սակայն դեռեւս մենք զերծ ենք մնում համապարփակ զեկույցի հրապարակումից եւ բավարարվում ենք օրհասական եւ սուր խնդիրների վերաբերյալ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվող հայտարարություններով:

ԴԺՎԱՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՊԶՈՒԿՆԵՐ, ԲՇՏԻԿՆԵՐ, ԱԼԵՐԳԻԱ. ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

- Տարածված կարծիք կար, որ շոգերին զուգահեռ վիրուսը կնահանջի, բայց մինչ օրս հակառակ պատկերին ենք ականատես լինում, ինչո՞ւ:

- Նշված կարծիքը բարձրաձայնում էր միայն ՀՀ կառավարությունը, բայց ԱՀԿ ներկայացուցիչները դեռ գարնանը նշում էին, որ եղանակի տաքացման հետ կորոնավիրուսը չի նահանջելու, եւ այդ հանգամանքի վրա հույս դնելը միամտություն է: Տաք եղանակներին հիմնականում նահանջում են ձմեռային սեզոնային վարակները, սակայն բազում կետերով բացատրվել է կորոնավիրուսի եւ սեզոնային վարակների միջեւ եղած տարբերությունները՝ սկսած մահաբերությունից, վերջացրած վարակակրության եւ վարակի փոխանցման միջոցների առանձնահատկություններով:

Արտակարգ դրության պայմաններում, երբ մարդիկ հանապազօրյա հացի խնդիր ունեն՝ բժշական կենտրոնների ղեկավարները ազատվում են 65 եւ ավել տարիք ունեցող բուժաշխատողներից

 

Ականատես ենք լինում ոլորտի տապալմանը

- Պարոն Գրիգորյան, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը` Ֆանարջանի անվան հիվանդանոցի հետ կապված: Նախարարության պլանները ի՞նչպես եք որակում:

- Որեւէ պաշտոնական արձագանք այդ հարցի վերաբերյալ չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ առողջապահության նախարարը կարող է նախաձեռնել նման գործընթաց: Քանի որ նա արդեն փորձել է մասնավորեցնել մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնը, որը ինչպես եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, միակն է հանրապետությունում: Առողջապահության նախարարության վարած արատավոր քաղաքականությունից հստակ երեւում է, որ գործունեությունն ուղղված է ոչ թե երկրի առողջապահական ոլորտի զարգացմանը, այլ ոլորտում տոտալ մենիշխանության հաստատմանը, որի բաղկացուցիչ մասը կարող է հանդիսանալ պետական հիվանդանոցների մասնավորեցմամբ «անհնազանդ» տնօրեններին շանտաժի ենթարկելը: Արդյունքում, մենք բոլորս ականատես ենք լինում ոլորտի տապալմանը եւ դժգոհության ալիքի առաջացմանը:

Կենսաբանական դիվերսիա. ո՞րն է ԱՀԿ-ի վերջնական նպատակը (Բացահայտում)

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА