o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական հարաբերությունները ազնիվ չեն. Վերլուծաբան Կարինե Հակոբյան

04.07.2020 22:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Քաղաքական հարաբերությունները ազնիվ չեն. Վերլուծաբան Կարինե Հակոբյան

<<Շատ ցավալի է, որ այսօր քաղաքական շանտաժը դարձել է գործիք, ինչը նոր բան չէ, տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել>>,- Գայանե Զարգարյանի հեղինակային <<ԱԶԱՏ ԽՈՍՔ>> հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել վերլուծաբան ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, մանրամասնելով.

Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար. Արմեն Աշոտյան

-Ինչը գալիս է նրանից, որ քաղաքական հարաբերությունները ազնիվ չեն, կառուցվածքը ամուր չէ: Երբ ասում եմ, որ ձեւավորված չէ քաղաքական  դաշտն այսօր՝  նկատի ունեմ կուսակցությունները, նրանց գաղափարախոսությունները: Ամենասկզբից սխալ հիմք է դրվել, տեսեք <<Հայոց համազգային շարժում>>: Ի?նչպես կարող  է ամբողջ համազգային շարժում լինել մեկ կուսակցություն, դա ամբողջատիրության վտանգ է: Դու ամբողջությունը դարձնում ես կուսակցությունը եւ տալիս ամբողջի լիազորություններ:

Կուսակցություններն առհասարակ պետք է իրենց ճանապարհով տարբեր լինեն, ա՛յ բոլորի նպատակը պետք է լինի ազատ, բարգավաճ, ի բարօրրություն Հայաստանի զարգացմանը: Կուսակցությունների միջեւ պետք է լինեն ռազմավարական, մարտավարական տարբերություններ, որը մենք չենք տեսնում հիմա: Այսքան ընդդիմադիր կուսակցություններ կան, բայց ես չեմ լսել մի կուսակցություն, որը ասի ռազմավարական նշանակության խոշոր օբյեկտները եւ մեծ բիզնեսը պետք է ազգայնացնել, որը ուղղակիորեն պետք է ժողովրդին պատկանի:

 

Մանրամասն ԱԶԱՏ ԽՈՍՔԻ եթերում ստորեւ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА